Ուղենիշային հորիզոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուղենիշային հորիզոն, շերտ ապարների հաստվածքի մեջ, որն առանձնանում է լիթոլոգիական հատկանիշներով, գույնով, կազմով, որոշակի ներփակումների ու օրգանական մնացորդների խմբի առկայությամբ և պահպանում այդ յուրահատկությունները զգալի տարածության վրա։ Դա հնարավորություն է ընձեռում ուղենիշային հորիզոնն օգտագործել կտրվածքների հետամտման ու համադրման համար՝ երկրաբանական հանույթի և երկրաբանական այլ հետազոտությունների ընթացքում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։