Ուղեծրի թեքման փոփոխություն
Ուղեծրի թեքման փոփոխությունը ուղեծրային մանևր է, որը նպատակ ունի փոխել ուղեծրում գտնվող մարմնի ուղեծրի թեքումը: Այս մանևրը հայտնի է նաև որպես ուղեծրային հարթության փոփոխություն: Այս մանևրը պահանջում է ուղեծրային արագության վեկտորի փոփոխություն ուղեծրի հանգույցում (այսինքն՝ այն կետում, որտեղ հատվում են սկզբնական և ցանկալի ուղեծրերը, ուղեծրի հանգույցների գիծը սահմանվում է երկու ուղեծրային հարթությունների հատմամբ):
Ընդհանուր առմամբ, թեքման փոփոխությունները կարող են պահանջել շատ մեծ արագության տարբերություն, և առաքելություններ պլանավորողների մեծ մասը փորձում է երբ հնարավոր է խուսափել դրանցից, վառելիք խնայելու համար: Սա սովորաբար իրականացվում է կայանը ուղղակիորեն ցանկալի թեքման մեջ կամ դրան հնարավորինս մոտ ուղարկելով՝ նվազագույնի հասցնելու կայանի կյանքի տևողության ընթացքում անհրաժեշտ թեքման ցանկացած փոփոխություն: Անցումները մոլորակների մոտով թեքման մեծ փոփոխությունների կատարելու համար ամենաարդյունավետ միջոցն են, բայց դրանք արդյունավետ են միայն միջմոլորակային առաքելությունների ժամանակ:
Արդյունավետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարթության փոփոխություն կատարելու ամենապարզ ձևը սկզբնական և վերջնական հարթությունների երկու հատման կետերից մեկում շարժիչի այրում կատարելն է: Պահանջվող արագության տարբերությունը այդ կետում երկու հարթությունների միջև արագության վեկտորային փոփոխությունն է:
Այնուամենայնիվ, թեքման փոփոխությունների առավելագույն արդյունավետությանը կարեի է հասնել ապոապսիսում (կամ ապոգեյում), որտեղ ուղեծրային արագությունը ամենացածրն է: Որոշ դեպքերում ավելի արդյունավետ է լինում այն բարձրացնելը ավելի բարձր ուղեծիր, ապա այնտեղ ապոգեյում ուղեծրի հարթությունը փոխելը և այնուհետև արբանյակը իր սկզբնական բարձրությանը իջեցնելը[1]:
Վերը նշված ամենաարդյունավետ օրինակի համար, ապոապսիսի վրա թեքման փոփոխությունը նաև փոխում է պերիկենտրոնի արգումենտը:
Հոհմանի փոխանցման ուղեծրերի համար սկզբնական և վերջնական ուղեծրերը գտնվում են 180 աստիճանի հեռավորության վրա։ Քանի որ փոխանցման ուղեծրային հարթությունը պետք է ներառի կենտրոնական մարմինը, ինչպիսին է Արեգակը, և սկզբնական և վերջնական հանգույցները, սա կարող է պահանջել երկու 90 աստիճանի հարթության փոփոխություն՝ փոխանցման հարթությանը հասնելու և այն լքելու համար։ Նման դեպքերում հաճախ ավելի արդյունավետ է օգտագործել «կոտրված հարթության մանևրը», որտեղ լրացուցիչ այրում է կատարվում, որպեսզի հարթության փոփոխությունը տեղի ունենա միայն սկզբնական և վերջնական ուղեծրային հարթությունների հատման կետում, այլ ոչ թե ծայրերակետերում[2]:
Հաշվարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքուր թեքման փոփոխության դեպքում փոխվում է միայն ուղեծրի թեքումնը, մինչդեռ մնացած բոլոր ուղեծրային տարրերը (շառավիղը, ձևը և այլն) մնում են նույնը, ինչ նախկինում։ Թեքման փոփոխության համար անհրաժեշտ () անկյան փոփոխությանը հասնելու համար անհրաժեշտ արագության () տարբերությունը կարող է հաշվարկվել հետևյալ կերպ՝
որտեղ՝
- -ն էքսցենտրիսիտետն է
- -ն պերիկենտրոնի արգումենտն է
- -ն իրական անոմալիան է
- -ն միջին շարժումն է
- -ն մեծ կիսաառանցքը:
Ավելի բարդ մանևրների համար, որոնք կարող են ներառել թեքման և ուղեծրի շառավղի փոփոխության համադրություն, արագության տարբերությունը վեկտորների տարբերությունն է սկզբնական ուղեծրի արագության վեկտորների և փոխանցման կետում ցանկալի ուղեծրի արագության վեկտորների միջև: Այս տեսակի համակցված մանևրները տարածված են, քանի որ ավելի արդյունավետ է միաժամանակ մի քանի ուղեծրային մանևրներ կատարել, եթե այդ մանևրները պետք է կատարվեն նույն վայրում:
Համաձայն կոսինուսների թեորեմի, ցանկացած նման համակցված մանևրի համար անհրաժեշտ նվազագույն արագությունների տարբերության () արժեքը կարող է հաշվարկվել հետևյալ հավասարմամբ[3]՝
Այստեղ -ը և -ը սկզբնական և նպատակային արագություններն են։
Շրջանաձև ուղեծրի թեքման փոփոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ երկու ուղեծրերն էլ շրջանաձև են (այսինքն՝ ) և ունեն նույն շառավիղը, թեքման փոփոխության համար անհրաժեշտ արագության տարբերությունը (), որն անհրաժեշտ է անկյան տարբերության () ստանալու համար կարող է հաշվարկվել հետևյալ կերպ՝
որտեղ -ը ուղեծրային արագությունն է և ունի նույն միավորները, ինչ -ը[1]:
Թեքման փոխելու այլ եղանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեքման փոփոխելու որոշ այլ եղանակներ, որոնք չեն պահանջում վառելիքի այրում (կամ օգնում են նվազեցնել անհրաժեշտ վառելիքի քանակը), ներառում են
- աերոդինամիկ վերելք (մթնոլորտում գտնվող մարմինների համար, ինչպիսին է Երկիրը)
- արեգակնային առագաստներ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Braeunig, Robert A. «Basics of Space Flight: Orbital Mechanics». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Abilleira, Fernando. Broken-Plane Maneuver Applications for Earth to Mars Trajectories (PDF) (Report). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Owens, Steve; Macdonald, Malcolm (2013). «Hohmann Spiral Transfer With Inclination Change Performed By Low-Thrust System» (PDF). Advances in the Astronautical Sciences. 148: 719. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
| ||||||||||||||||||||||||||||||