Jump to content

Ուկրաինան առանց Կուչմայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ուկրաինան առանց Կուչմայի» (ՈՒԱԿ) (ուկրաիներեն՝ Україна без Кучми (УБК)), բողոքի ակցիաների քարոզարշավ Ուկրաինայում (2000-2001)։ Սկսվել է 2000 թվականի վերջին` ԶԼՄ-ներում ձայնագրությունների հրապարակումից հետո, որոնք վկայել են Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի մասնակցությունը մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ լրագրող Գեորգի Գոնգաձեի անհետացման մասին։ ՈՒԱԿ-ի նախաձեռնողներն անկուսակցական հասարակական գործիչներն էին[1]:ՈՒԱԿ-ի պահանջներն էին նախագահ Կուչմայի, ներքին գործերի նախարար Կրավչենկոյի, Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահ Դերկաչի և գլխավոր դատախազ Պոտեբենկոյի հրաժարականը։ Բողոքի ակցիաների մասնակիցները չեն պաշտպանել նախագահի պաշտոնի թեկնածուներից ոչ մեկին, բայց հանդես են եկել «Ուկրաինայում սոցիալական, տնտեսական և քաղաքական հարաբերությունների համակարգի փոփոխման», այդ թվում՝ «նախագահական ավտորիտարիզմի» համակարգի վերացման և խորհրդարանական հանրապետությանն անցնելու օգտին։

ՈՒԱԿ-ի համակարգողները եղել են 1980-1990-ական թվականների ուսանողական շարժման մասնակիցներ անկուսակցական Վ. Վ. Չեմերիսը և ՈՒԱԿ-ի անդամ Յ. Վ. Լուցենկոն։

Բողոքի ակցիաների սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի առաջին ակցիան տեղի է ունեցել 2000 թվականի դեկտեմբերի 15-ին։ «Ուկրաինան առանց Կուչմայի» ակցիային աջակցել են 24 քաղաքական կուսակցություն և հասարակական կազմակերպություն, այդ թվում՝ Ուկրաինայի Սոցիալիստական կուսակցությունը, Ուկրաինայի ժողովրդական «Սոբոր» կուսակցությունը, Ուկրաինայի Հանրապետական կուսակցությունը, «Բարեփոխումներ և կարգուկանոն» կուսակցությունը, «ՈՒՆԱ-ՈՒՆՍՕ» կուսակցությունը, Ուկրաինայի երիտասարդական կոմունիստական միությունը, Աշխատավորների համաուկրաինական կուսակցությունը և այլ ինչպես ազգայնական, այնպես էլ որոշ ձախ կուսակցություններ։ Ակցիայի մասնակիցները Կիևի կենտրոնում վրանաշեն ավան են կոտրել՝ պահանջելով երկրի նախագահի և ուժային գերատեսչությունների ղեկավարների հրաժարականը, անհետացած լրագրող Գոնգաձեի գործով անկախ փորձաքննության անցկացումը։

Կառավարության արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի փետրվարի 13-ին նախագահ Լեոնիդ Կուչման, վարչապետ Վիկտոր Յուշչենկոն և Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Իվան Պլյուշը ստորագրել են «եռյակի նամակը», որում նրանք, դիմելով հայրենակիցներին, պնդել են, որ պետության դեմ «աննախադեպ քաղաքական արշավ է ծավալվել՝ հոգեբանական պատերազմի բոլոր նշաններով», և տեղի ունեցողը համարել են ուկրաինական նացիոնալ-սոցիալիզմի տարատեսակ[2]։

Մարտի 9-ի ընդհարումներ

2001 թվականի մարտի 9-ին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մոտ բախումներ են տեղի ունեցել ՈՒԱԿ-ի մասնակիցների և ոստիկանության միջև։ Այն ժամանակ ձերբակալվել էր մի քանի հարյուր ցուցարար, իսկ նրանցից 19-ը 2-4 տարի ժամկետով դատապարտվել էին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար[1]։ ՈՒԱԿ-ի ցույցերը շարունակվել են մինչև 2001 թվականի ապրիլը։ Բողոքի ակցիաների ճնշման տակ նախագահ Կուչման պաշտոնանկ է արել ներքին գործերի նախարարին և անվտանգության ծառայության նախագահին։

2002 թվականի դեկտեմբերի 25-ին դատարանն Իվան Վոլիկի նախագահությամբ և Ֆեդորչուկի և Վոլգարի մասնակցությամբ վճիռ է կայացրել «մարտի 9-ի գործով»։ Նիկոլայ Լյախովիչը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, Նիկոլայ Կարպյուկը՝ 4,5, Մազուրը, Զայչենկոն, Գալչիկը և Միրոնչիկը՝ 4, Բոյկոն և Գորոշչուկը՝ 3,5, Բուրյաչոկը՝ 3, Նազարը՝ 2 տարվա և 3 ամսվա[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Луценко рассказал о своем участии в деле Украины без Кучмы — ФОКУС
  2. Как начинался "украинский фашизм"
  3. «УХВАЛА ІМЕНЕМ УКРАЇНИ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]