Ուկրաինայի պատմության ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուկրաինայի պատմության ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան, հնագիտական թանգարան և պատմության թանգարան
Երկիր Ուկրաինա
ՏեղագրությունԿիևի մարզ և Կիև
ՎայրԿիև
Կազմված էMuseum of Ukrainian Revolution 1917-1921? և Museum of Historical Treasures of Ukraine?
ՀասցեВолодимирська вулиця, 2, 2 Volodymyrska և 2 Volodymyrska Street02000Վլադիմիրսկայա փողոց (2)
Հիմնադրվել է1899
ՀիմնադիրՎիկենտի Խվոյկա, Դանիիլ Շչերբակովսկի և Mykola Biliashivsky?
ՏնօրենMykola Biliashivsky?, Tetiana Sosnovska? և Fedir Androshchuk?
Կայքnmiu.org(ուկր.)
Քարտեզ
Քարտեզ

Ուկրաինայի պատմության ազգային թանգարան (ուկրաիներեն՝ Національний музей історії України), Ուկրաինայի առաջատար պատմական թանգարան։ 1944 թվականից գտնվում է Կիևում` Ստարոկիևսկայա լեռան վրա։

Ուկրաինայի պատմության թանգարանում պահվում են ազգագրական, հնագիտական, գեղանկարչության և քանդակի ստեղծագործություններ, դրամագիտական հավաքածուներ, հին տպագրության գրքեր և այլ պատմական ցուցանմուշներ։ Ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ ստացած շենքը կառուցվել է 1937-1939 թվականներին ճարտարապետ Իոսիվ Կարակիսի նախագծով և ի սկզբանե նախատեսված էր Ուկրաինայի Հանրապետության Գեղարվեստի առաջին դպրոցի համար։ Շենքի առջևի մասում ճարտարապետը նախագծել է լապտերասյուներով ձևավորված հետաքրքիր սանդուղք։ Շենքի հարևանությամբ` դիտահրապարակում, հետագայում տեղադրվեց հուշաքար, որի վրա Տարեգիր Նեստորի բառերով հին սլավոներենով փորագրված էր` «այստեղից սկսվում է ռուսական հողը»։

Գեղարվեստի դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է Քաղաքային խորհրդի առաջին ճարտարապետական արհեստանոցի կողմից, որպես ողջ Ուկրաինայի հանրապետությունում և Կիևում առաջին գեղարվեստի դպրոց։

Սկզբնական տեղադիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե շենքը նախատեսված էր կառուցել Լենինի փողոցում (այժմ` Բ. Խմելնիցկի)[1], ինչի մասին վկայում է հեղինակի կողմից 1980 թվականին կատարված գրառումները, «Երեսնականների սկզբին Կիևի քաղգործկոմը ինձ որպես քաղխորհրդի արհեստանոցի ճարտարապետ հանձնարարեց նախագծել գեղարվեստի դպրոցական տեղամասում, որտեղ այժմ կառուցվում է «Կիևնախագծի» շենքը` Լենինի փողոցի ձախ մասում։ Նախագիծը մշակվել և հաստատվել է բոլոր իրավասու կառույցների կողմից»[2]։

Լենինի փողոցում նախատեսվող շինարարության պլանավորման մասին գրվել է նաև «Բոլշևիկ» թերթում 1936 թվականի փետրվարին` «В центрі м. Києва на вул. Леніна обрано місце для будівництва школи, що виховуватиме художньо обдарованих дітей»[3] (որը թարգմանաբար նշանակում է «Կիևի կենտրոնում Լենինի փողոցի վրա դպրոցի շինարարության համար ընտրվել է տեղ, որտեղ պետք է սովորեն շնորհալի երեխաները»)։

Շենքի գտնվելու վայրի փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարությունը սկսելուց առաջ առանց Կիևի ճարտարապետա-նախագծային գլխավոր վարչության և հեղինակի հետ համաձայնեցնելու, որոշվեց շենքի շինարարության տեղը փոխել։ Որոշումը կայացվել էր ՈՒԿԿ Կենտկոմի քարտուղար Ստանիսլավ Կոսիորի[1] կողմից, ըստ որի որոշվել էր պահպանելով նախագծի նախնական տեսքը, ապագա դպրոցի շենքը կառուցել Դեսյատիննի եկեղեցու տեղում, որը 1937 թվականին շուրջ տասը տարի արդեն չկար (այն, ինչպես նաև բազմաթիվ մշակութային և արվեստի հուշարձաններ քանդվել էին խորհրդային իշխանությունների կողմից 1928 թվականին)։ Տեղի փոփոխման պատճառը չէր նշվում։ Հավանաբար դա պատահականորեն համընկնում է, բայց Լենինի փողոցի վրա գտնվող շենքերից մեկում, որը դպրոցի շինարարության հետ կապված նախատեսվում էր քանդել, բնակվում էր, այդ ժամանակվա Ուկրաինայի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Վսեվոլոդ Բալիցկու հարազատ եղբայրը և տեղի փոփոխման հետ կապված այդ շենքը չքանդվեց։

Երբ Ի. Կարակիսը իմացավ դպրոցի շինարարության նոր տեղի մասի, «նա սկսեց կտրականապես առարկել, հիմնվելով այն փաստի վրա, որ այդ վայրը արգելոցային տարածք է»[4]։ (Ինչպես երևում է հեղինակի հաջորդ կառուցապատումներից, նա խուսափում էր կառուցել այն վայրերում, որոնք համարվում էին արգելոցային տարածք, չնայած խորհրդային տարիներին դա չափազանց դժվար էր)։ Շինարարության հարցի քննարկման նպատակով հրավիրվեց բարձրաստիճան հանձնաժողով և հեղինակի այդ վայրում շինարարություն կատարելուց հրաժարվելուց հետո Ուկրաինայի Կենտկոմի քարտուղար Պ. Պ. Պոստիշևը Կարակիսին ասաց «եթե դուք չկառուցեք, այս վայրում մեկ ուրիշն է կառուցելու այդ դպրոցը»[5]։

Հասկանալով, որ Ստարոկիևյան լեռան վրա շինարարությունն սկսելն անխուսափելի է, հեղինակը խորհրդակցեց պատմաբանների հետ, առաջարկեց շենքը կառուցել Դեսյատիննի նրբանցքի վերջնամասում[2][6]։ Այս վայրում` լեռան թեք լանջին, շինարարությունը բավականին ծախսատար էր, բայց այնուամենայնիվ այն սկսվեց և դպրոցը կառուցվեց հին հիմքերը շրջանցելով։

Նախագծի հարկադիր պարզեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի շինարարության տեղի փոփոխությունից, նախագիծը ենթարկվեց նաև այլ փոփոխությունների։ Մասնավորապես, դպրոցի շենքի նախնական նախագծում շենքի վերնամասում նախատեսված էին 14 քանդակներ։ Առջևի մուտքի վրա նախատեսված էին անտիկ պակերներով հետաքրքիր հարթաքանդակներ[7]։ Հետագայում սյուները չկառուցվեցին, իսկ անտիկ պատկերներով հարթաքանդակները փոխարինվեցին Խորհրդային Միության գերբով (որոնք հետագայում ապամոնտաժվեցին)։

Պատմական թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականին գեղարվեստի դպրոցի փոխարեն շենքում հիմնադրվեց «Հանրապետության պատմության պետական թանգարանը»։ 1950 թվականից թանգարանը վերանվանվեց «Կիևի պատմության պետական թանգարան»։ Այդ ժամանակ թանգարանի շենքում ընդունում էին պիոներիայի շարքերը, ինչպես նաև կազմակերպում էին էքսկուրսիաներ աշխարհի տարբեր երկրներից[1]։ 1952-1953 թվականներին իրականացվեց շենքի վերակառուցում[8], փոխվեց տանիքը և սենյակների պատուհանները։ 1965 թվականին թանգարանը վերանվանեցին «Ուկրաինական ԽՍՀ պատմության պետական թանգարան»։ 1991 թվականի հոկտեմբերին թանգարանը ստացավ ազգայինի կարգավիճակ և այդ ժամանակից կոչվում է «Ուկրաինայի պատմության ազգային թանգարան», իսկ ժողովուրդը շենքը պարզապես կոչում էր «Պատմության թանգարան»[9]։

Թանգարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվեց 1899 թվականի օգոստոսին հնագիտական ցուցահանդեսով, սակայն պաշտոնական բացումը և օծումը տեղի ունեցավ 1904 թվականին։ Թանգարանի հիմնադիրները եղել են հայտնի գիտնականներ Վիկենտի Խվոյկան, Դանիլո Շչերբակիվսկին, Նիկոլայ Բիլյաշևսկին (1902 թվականից` առաջին տնօրեն)։ Խորհրդային ժամանակաշրջանում թանգարանը մի քանի անգամ փոխեց անվանումը և շենքը։

  • 1919-1924 թվականներին` Առաջին պետական թանգարան
  • 1924-1934 թվականներին` Տարաս Շևչենկոյի անվան համաուկրաինական պատմության թանգարան
  • 1934-1935 թվականներին` Տարաս Շևչենկոյի անվան կենտրոնական պատմության թանգարան, թանգարանը տեղափոխվում է Կիև-Պեչորյան մայրավանքի տարածքի թանգարանային քաղաք։
  • 1935-1943 թվականներին` Պետական հանրապետական պատմության թանգարան (Կիևը գերմանական օկուպանտներից ազատագրելուց հետո)
  • 1943-1944 թվականին՝ Թանգարանը տեղափոխվում է Վլդիմիրյան փողոցի վրայի ներկայիս շենքը, որտեղ նախկինում գտնվում էր Տարաս Շևչենկոյի անվան Պետական գեղարվեստական միջնակարգ դպրոցը
  • 1944-1950 թվականներին` Կիևի պետական պատմության թանգարան
  • 1950-1965 թվականներին` Ուկրաինական ԽՍՀ պետական պատմության թանգարան

Թանգարանը մշակութային հաստատություններից առաջինն էր, որ 1991 թվականի հոկտեմբերին ստացավ Ազգայինի կարգավիճակ և այդ ժամանակից ի վեր ունի ներկայիս նշանակությունը։

Այժմեականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուների քանակով և նշանակությամբ թանգարանը համարվում է Ուկրաինայի առաջատար թանգարաններից մեկը։ Թանգարանի ֆոնդերում հաշվառված են 800 հազարից ավելի պատմության և մշակույթի յուրահատուկ հուշարձաններ։ Թանգարանում ցուցադրվում են հնագիտական, դրամագիտական, հրազենի և սառը զենքերի, ազգագրության, ապակյա և ճենապակու արտադրանքների թանկարժեք հավաքածուներ։ Գեղանկարների, գծանկարների և քանդակների հավաքածուում ներառված են շուրջ 10 հազար ցուցանմուշներ։ Թանգարանում կա նաև 15-21-րդ դարերի փաստաթղթերի հավաքածու, կազակական պիտույքներ, պատվոգրեր, հետմանների և կազակական ավագների նամակներ։

Հաստատության մասնաճյուղը համարվում է Ուկրաինայի պատմական թանկարժեք իրերի թանգարանը, որտեղ ցուցադրում են թանկարժեք մետաղների և քարերի եզակի հավաքածուներ։

Կիև, Ստարոկիևսկայա լեռ (համայնապատկեր)

Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Творец Киева из сталинских времен: Как Постышев наступил на ногу архитектору Каракису и что из этого вышло. // Киевские ведомости. Четверг 23 марта, 2000 года. стр. 20 (автор Яр. Тинченко)
  2. 2,0 2,1 «Генеральный план Художественной школы на Старокиевской горе в г.Киеве, 1937-1939гг». Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 3-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)(չաշխատող հղում)(ռուս.)
  3. Художня школа для дітей - «Більшовик», К., 1936, 3.2, № 27, с. 4(ուկր.)
  4. «Художественная школа на Старокиевской горе в г.Киеве, 1937-1939гг. Ныне - здание Национального музея Истории Украины». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 21-ին.(ռուս.)
  5. «На Украине назвали имена организаторов Голодомора». Lenta.ru. 27 ноября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 21-ին.(ռուս.)
  6. Архитектор Иосиф Каракис: Судьба и творчество: Альбом-каталог: К столетию со дня рождения / [Сост. Д.Буражник и др.; Редкол.: С.Бабушкин и др.; Авт. вступ. ст. А.Пучков]. - К., 2002. - 102 с.: ил. 966-95095-8-0 I. Буражник Д. II. Бабушкин С., ред. Архітектори - Україна - 20 в. Н0(4УКР)6-8. Фотография плана и авторской записки на странице 20.(ռուս.)
  7. Иосиф Каракис: Ирония судьбы // Архитектор Иосиф Каракис: Судьба и творчество (Альбом-каталог к столетию со дня рождения) / Под ред. Бабушкин, Сергей Вячеславович, Бражик Д., Каракис, Ирма Иосифовна; Сост. Д. Бражик, И. Каракис, И. Несмиянова. — Киев, 2002. — С. 46-47. — 102 с. — (Н0(4УКР)6-8). — ISBN 966-95095-8-0(ռուս.)
  8. Смотри стр. 74. Киевский архитектор Иосиф Каракис // Мастера Архитектуры. АРХ3. Архитектура СССР. Май - Июнь 1991. Юрий Бородкин, Татяна Власова, Сергей Нивин. ISSN: 0004-1939(ռուս.)
  9. Киевский исторический музей(ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Национальный музей истории Украины». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 21-ին.(ռուս.)
  • Нова художня школа // Більшовик. - 1935. - 27 груд. (№ 298). - С. 3. О проекте художественной школы, которую будет строить первая архитектурная мастерская Горсовету (архитектор И. Каракис).(ուկր.)
  • Нова художня школа // Пролетарська правда. - 1937. - 12 лют. (№ 35). - С. 4.(ուկր.)
  • Художественная школа в Киеве. Новые дома, школы, ясли, клубы, больницы: К двадцатилетию Великой социалистической Октябрьской революции // Архит. газета. - 1937. - № 70. - стр. 3.(ուկր.)
  • Художня школа для дітей // Більшовик. - 1936. - 3 лют. (№ 27 (845). - С. 4.(ուկր.)
  • Школа майбутніх художників // Більшовик. - 1936. - 2 квіт. (№ 76). - С. 2. Эскизный проект домa художественной школы составил архитектор первой архитектурной мастерской Й. Ю. Каракис.(ուկր.)
  • Київ: Енциклопедичний довідник / За ред. А. В. Кудрицького. - К.: Голов. ред. УРЕ, 1981. - 736 с.: іл. О И. Ю. Каракисе упоминаеться на с. 233 в связи со стройкой в 1937 г. здания на ул. Владимирской, 2 (теперь - Национального музея в историю Украины).(ուկր.)
  • Й. Ю. Каракіс: до 90-річчя з дня народження // Арх-ра України. - 1993. - № 1. - С. 15-16: ил.(ուկր.)
  • Киев: Фотоальбом / Авт. Г. Г. Мезенцева, И. В. Мезенцев. - К.: Будівельник, 1977. - 131 с.: ил. На странице 58 - о проекте здания художественной школы (ныне Национального музея в историю Украины), автор - И. Ю. Каракис.(ուկր.)
  • Ковтанюк Н., Шовкопляс Г. Скарбниця історичної пам’яті України: Національному музею історії України - 100 років // Київ. старовина. - 1999. - № 4. - стр. 63-80.(ուկր.)
  • Государственный исторический музей УССР: Фотопутеводитель. - К.: Мистецтво, 1988. - 223 с.: ил. На стр. 4 - фото, стр. 5 - описание.(ռուս.)
  • Фото музея с площадкой перед ним и лестницей с фонарями Արխիվացված 2021-05-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուկրաինայի պատմության ազգային թանգարան» հոդվածին։