Ուկրաինայի նախագահների ցանկ


Ուկրաինայի նախագահների ցանկ (ուկրաիներեն՝ Список президентів України), Ուկրաինայի նախագահների ու պաշտոնատար անձանց ցանկը, որոնք ժամանակավորապես իրականացրել են նախագահի պարտականությունները։
Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստեղծվել է 1991 թվականի հուլիսի 5-ին Գերագույն ռադայի կողմից ՈւԽՍՀ սահմանադրության մեջ իրականացված փոփոխություններից հետո։ Այդ ժամանակ, ըստ ուկրաինական սահմանադրության, նախագահը գործադիր իշխանության ղեկավարն էր։ Նա Գերագույն ռադային էր ներկայացնում վարչապետի թեկնածուին, ստեղծում և լուծարում նախարարությունները, նշանակում և հեռացնում նախարարներին։
1996 թվականին նոր սահմանադրության ընդունումից հետո՝ նախագահը դադարեց լինել գործադիր իշխանության ղեկավար։ Նա, Գերագույն ռադայի համաձայնությամբ, նշանակում էր վարչապետին, նրան առաջարկում նախարարների թեկնածուներ։ 2004 թվականին սահմանադրության մեջ փոփոխություններից հետո նախագահն իրավունք ստացավ նշանակելու վարչապետին, որին առաջարկում էր Գերագույն ռադան և նրան առաջարկում միայն պաշտպանության ու արտաքին գործերի նախարարներին։
2010 թվականի հոկտեմբերին Ուկրաինայի սահմանադրական դատարանը չեղարկեց 2004 թվականի սահմանադրական փոփոխությունները։ Այդպիսով, նախագահը դարձյալ ստացավ այն իրավունքները, որոնք սահմանված էին 1996 թվականի սահմանադրության մեջ։ 2014 թվականի փետրվարի 21-ին Ուկրաինայի Գերագույն ռադան դարձյալ ընդունեց 2004 թվականի սահմանադրության դրույթները։
«Ուկրաինայի նախագահի ընտրությունների մասին» օրենքը սահմանում է երկրի առաջնորդի ընտրության կարգը[1]։ Ուկրաինայի նախագահ կարող են ընտրվել 35 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք ունեն ձայնի իրավունք, տիրապետում են ուկրաիներենին, վերջին 10 տարում բնակվում են Ուկրաինայում և հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացի։
Նախագահի ընտրությունները նշանակվում են Գերագույն ռադայի կողմից, սակայն ոչ ուշ, քան ընտրությունների օրվանից առնվազն 100 օր առաջ[1]։
Ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուսակցական պատկանելիություն
անկուսակցական
Մեր Ուկրաինա
Ռեգիոնների կուսակցություն
Բատկիվշինա
Ժողովրդի ծառա
№ | Անուն | Լուսանկար | Լիազորությունների ժամկետ | Տևողություն | Կուսակցություն | |
---|---|---|---|---|---|---|
սկիզբ | ավարտ | |||||
1 | Լեոնիդ Կրավչուկ (1934—2022) |
![]() |
դեկտեմբերի 5, 1991 թվական | հուլիսի 19, 1994 թվական | 956 օր | անկուսակցական |
2 | Լեոնիդ Կուչմա (ծնվ. 1938) |
![]() |
հուլիսի 19, 1994 թվական | նոյեմբերի 14, 1999 թվական | 1944 օր | անկուսակցական |
նոյեմբերի 14, 1999 թվական | հունվարի 23, 2005 թվական | 1897 օր | ||||
3 | Վիկտոր Յուշչենկո (ծնվ. 1954) |
![]() |
հունվարի 23, 2005 թվական | փետրվարի 25, 2010 թվական | 1859 օր | Մեր Ուկրաինա |
4 | Վիկտոր Յանուկովիչ (ծնվ. 1950) |
![]() |
փետրվարի 25, 2010 թվական | փետրվարի 22, 2014 թվական | 1457 օր | Ռեգիոնների կուսակցություն |
5 | Ալեքսանդր Տուրչինով պաշտոնակատար (ծնվ. 1964) |
![]() |
փետրվարի 23, 2014 թվական | հունիսի 7, 2014 թվական | 104 օր | Բատկիվշինա |
6 | Պետրո Պորոշենկո (ծնվ. 1965) |
![]() |
հունիսի 7, 2014 թվական | մայիսի 20, 2019 թվական | 1808 օր | անկուսակցական |
7 | Վոլոդիմիր Զելենսկի (ծնվ. 1978) |
![]() |
մայիսի 20, 2019 թվական | ներկայումս պաշտոնավարում է | 1560 օր | անկուսակցական |
Ներկայումս ողջ նախկին նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2023 թվականի Դեկտեմբեր ամսվա դրությամբ ողջ են Ուկրաինայի նախկին 5 նախագահներ.
Նախագահ | Նախագահության տարիներ | Ծննդյան թվական |
---|---|---|
Լեոնիդ Կուչմա | 1994-2005 | оգոստոսի 9, 1938 թվական (85 տարեկան) |
Վիկտոր Յուշչենկո | 2005-2010 | փետրվարի 23, 1954 թվական (69 տարեկան) |
Վիկտոր Յանուկովիչ | 2010-2014 | հուլիսի 9, 1950 թվական (73 տարեկան) |
Ալեքսանդր Տուրչինով | 2014 | մարտի 31, 1964 թվական (59 տարեկան) |
Պետրո Պորոշենկո | 2014-2019 | սեպտեմբերի 26, 1965 թվական (57 տարեկան) |
2022 թվականի մայիսի 10-ին 88 տարեկան հասակում մահացել է Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը, որը նախագահել է 1991-1994 թվականներին։
Ժամանակային միջակայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Про вибори Президента України»։ Офіційний вебпортал парламенту України (ուկրաիներեն)։ Վերցված է 2021-05-24
|