Ուկրաինայի յոթ հրաշալիքներ
«Ուկրաինայի յոթ հրաշալիքներ» (ուկրաիներեն՝ Сім чудес України), Ուկրաինայի յոթ պատմա-մշակութային կոթողներ, որոնք որոշվել են համաուկրաինական նույնանուն մրցույթով։
Ակցիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակցիան սկիզբ է առել 2007 թվականի մայիսին ուկրաինական քաղաքական գործիչ Նիկոլայ Տոմենկոյի նախաձեռնությամբ։
Մարզային կազմակերպչական գրասենյակները առաջադրեցին տարբեր օբյեկտներ, որոնցից ի վերջո ընտրվեցին մոտ հազար օբյեկտներ։ Այս հազարից էքսպերտային խորհուրդը, որը բաղկացած էր հարյուր մարդուց (մշակութաբաններ, պատմաբաններ, տուրիստական ոլորտի մասնագետներ), ընտրեցին սկզբում 100-ը, և հետո 21 օբյեկտ, որոնք և դրվեցին Ինտերնետ-քվեարկության։
Մրցույթի վերջնական արդյունքները հրապարակվեցին 2007 թվականի օգոստոսի 21-ին։
Քվեարկությունը սկսվեց 2007 թվականի հուլիսի 7-ին[1]։ Քվեարկության արդյունքների կեղծման փորձերի պատճառով այն ընդհատվել է[2]։
Ինտերնետի միջոցով քվեարկությանը մասնակցեցին 77 հազար մարդ։
Հաղթողները[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կամենեց» արգելոց
- Կիևա-Պեչորյան մայրավանք
- Սոֆիևկա պարկ
- Կիևյան Սոֆիայի տաճարը
- Տավրիական Խերսոնես
- Խորտիցա
- Խոտինի ամրոց
Երեք հավելյալ օբյեկտներ արժանացան հավելյալ կոչումներ՝
- Լիվադիական պալատ — նորագույն պատմության կոթող
- Օստրոժինի ամրոց — հոգևոր կոթող
- Պիսանկա թանգարան — ժամանակակից Ուկրաինայի կոթող
Հաղթող օբյեկտների ղեկավարները ստացան մրցանակ, կանար մարմարից և փայլատ պողպատից պատրաստված և ներկված ոսկեգույն ներկով արձանիկ[3]։
Ինտերներ քվեարկությանը մասնակցած թեկնածուների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուսանկար | Անվանում | Վարկանիշը, ըստ Ինտերնետ օգտատերերի քվեների | Վարկանիշը, ըստ էքսպերտների քվեների |
---|---|---|---|
![]() |
Խորտիցա | 1 | 7 |
Սոֆիևկա | 2 | 3 | |
![]() |
«Կամենեց» արգելոց | 3 | 5 |
Կիևա-Պեչորյան մայրավանք | 4 | 1 | |
Խոտինի ամրոց | 5 | 12 | |
![]() |
Տավրիական Խերսոնես | 6 | 4 |
![]() |
Լիվադիական պալատ | 7 | 10 |
Պիսանկա թանգարան | 8 | 17 | |
![]() |
Կիևյան Սոֆիայի տաճարը | 9 | 2 |
![]() |
Օստրոժինի ամրոց | 10 | 13 |
![]() |
Օդեսայի օպերային թատրոն | 11 | 14 |
![]() |
Քարե գերեզման | 12 | 9 |
![]() |
Պալանոկ ամրոց | 13 | 18 |
![]() |
Պոչաևի մայրավանք | 14 | 8 |
![]() |
Լուցկի ամրոց | 15 | 20 |
![]() |
Անտոնիի քարանձավներ | 16 | 11 |
Գոսպրոմ | 17 | 21 | |
![]() |
Օլեսի ամրոց | 18 | 15 |
![]() |
Սվյատո-Ուսպենսկայա Սվյատոգորսկայա մայրավանք | 19 | 6 |
![]() |
Պերյեսլավի թանգարան | 20 | 19 |
![]() |
Շևչենկովի արգելոց | 21 | 16 |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Открывается голосование за «семь чудес Украины»»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 1
- ↑ «Голосование за семь чудес Украины пришлось остановить»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 1
- ↑ «Cегодня будут названы Семь чудес Украины»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Сайт проекта»։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին։ Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17(ուկր.)
- «Названы семь чудес Украины + фоторепортажи»
- «Семь чудес Украины»։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 1