Ուկրաինայի բնության պահպանության միություն
Ուկրաինայի բնության պահպանության միություն | |
---|---|
Տեսակ | գիտական ընկերություն |
Հիմնադրված | հունիսի 28, 1946 |
Գլխադասային գրասենյակ | Կիև, Ուկրաինա |
Կայք | ukrpryroda.org |
Ուկրաինայի բնության պահպանության միություն (УкрТОП - ուկր.՝ Українське товариство охорони природи), հասարակական բնապահպանական կազմակերպություն Ուկրաինայում, որի ճնշման տակ 1967 թվականին Ուկրաինայի ԽՍՀ կառավարությունը ստեղծեց Բնապահպանության պետական կոմիտե՝ որպես իշխանության կենտրոնական մարմին: Դա տեղի է ունեցել երեք տարի շուտ, քան ստեղծվել է Միացյալ Նահանգների շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը (անգլ.՝ EPA) և ԽՍՀՄ բնապահպանության պետական կոմիտեի և ՌՍՖՍՀ բնապահպանության պետական կոմիտեի ստեղծումից 21 տարի առաջ: Ուկրաինայի բնության պաշտպանության պետական կոմիտեն նախարարության կարգավիճակ ունի 1991 թվականից:
Ուկրաինայի մարզերում, Կիևում և Սևաստոպոլում, ինչպես նաև շրջանային կենտրոններում ունենալով ներկայացուցչությունների ցանց, միությունը խթանում է թափոնների վերամշակման (անգլ.՝ recycling) հանրային իրազեկվածությունը, տարածում բնապահպանական կրթությունն ու սերը բնության նկատմամբ դպրոցներում, տեղական համայնքներում և տեղական իշխանությունների շրջանում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուկրաինայի բնության պահպանության միությունը հիմնադրվել է 1946 թվականի հունիսի 28-ին, բնապահպանական աղետի՝ երաշտի ժամանակ, որը սովի պատճառ է դարձել: Միության ստեղծումն ունի հետաքրքիր պատմություն՝ լի ուկրաինական բնապահպանական շարժման հիմնադիրների պայքարով: Արձագանքելով ուկրաինացի բնապահպանական գիտնականների բազմաթիվ դիմումներին, որոնցից շատերը ակադեմիկոսներ էին, Նիկիտա Խրուշչովը (կառավարության և Կոմունիստական կուսակցության ղեկավար) թույլ տվեց ստեղծել Ուկրաինայի բնության պահպանության միություն: 1960-ականների կեսերին միությունը բնապահպանական միակ ձայնն էր Ուկրաինայի ԽՍՀ-ում պետական կառավարման օրգանների որոշումների նախագծերում: Այդ ժամանակ միությունը հասավ տնտեսության կառավարման բնապահպանական և տնտեսական համակողմանի մոտեցման ներդրմանը և Ուկրաինայի ԽՍՀ կառավարության կառուցվածքում էկոլոգիայի նախարարության հիմնադրմանը:
Ժողովրդավարության բացակայության պայմաններում բնապահպանական իրավունքները պաշտպանելը դժվար էր նույնիսկ Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի աշխարհահռչակ գիտնականների համար: Սակայն միության ճնշման տակ Ուկրաինայի ԽՍՀ կառավարությունը 1967 թվականին ստեղծեց Բնության պահպանության պետական կոմիտեն՝ որպես իշխանության կենտրոնական մարմին: Համեմատության համար նշենք, որ Միացյալ Նահանգները ստեղծեց շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը (անգլ.՝ Environmental Protection Agency) 1970 թվականին:
1963-1982 թվականներին միության նախագահն էր պրոֆեսոր Վոինստվենսկին: 1971 թվականին միության Լվովի մասնաճյուղի ղեկավար պրոֆեսոր Ստոյկոն աշխատանքի հրավիրեց Վյաչեսլավ Չորնովոլին, որը նոր էր բանտից վերադարձել, որտեղ նա քաղբանտարկյալ էր[1]:
Լճացման և պերեստրոյկայի ժամանակ միության համար առաջնայինը բնապահպանական կրթությունն էր, մասնավորապես, ուկրաինացի դպրոցականների, ուսանողների և տարեցների շրջանում: Բնապահպանական խնդիրներին վերաբերող հասարակության ձայնը լսվում էև նաև այն ժամանակ, երբ զբաղեցնում էր Բնապահպանության պետական կոմիտեի ղեկավարը Պրոցենկո Դինա Իոսիֆովնան էր (1978-1988):
Միայն 1991 թվականին Ուկրաինայի անկախության հռչակմամբ, Բնապահպանության պետական կոմիտեն դարձավ նախարարություն՝ բնապահպանական ռեսուրսների նախարարություն:
Գործընկերներ ու նմանատիպ կազմակերպություններ աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրոպա
Ավստրիա: Naturschutzbund Österreich
Դանիա: Danish Society for Nature Conservation
Ֆրանսիա: France nature environnement
Գերմանիա: Naturschutzbund Deutschland
Իտալիա: Pro Natura
Նիդերլանդներ: Milieudefensie
Նորվեգիա: Norwegian Society for the Conservation of Nature
Ռուսաստան: Всероссийское общество охраны природы
Շվեդիա: Swedish Society for Nature Conservation
ՄԹ: Environmental Protection UK, British Ecological Society
Ավստրալիա և Օկեանիա
Ամերիկա
Կանադա: Canadian Parks and Wilderness Society, Nature Canada
Մեքսիկա: Pronatura
ԱՄՆ: Sierra Club, The Nature Conservancy
Աֆրիկա և Մերձավոր Արևելք
Եթովպիա: Ethiopian Wildlife and Natural History Society[2]
Իսրայել: Society for the Protection of Nature in Israel
Քենիա: Green Belt Movement
Նիգերիա: Nigerian Conservation Foundation
Հարավաֆրիկյան Հանրապետություն: Wildlife and Environment Society of South Africa
ՄԱԷ: Emirates Environmental Group
Ասիա
Չինաստան: China Wildlife Conservation Association[3]
Հնդկաստան: Wildlife Trust of India
Ճապոնիա: Nature Conservation Society of Japan[4]
Հարավային Կորեա: Korean Society of Nature Conservation, Korean Association for Conservation of Nature, National Nature Trust, The Ecological Society of Korea[5]
Նեպալ: National Trust for Nature Conservation
Վիետնամ: Vietnam Association for Conservation of Nature and Environment[6]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Марине Елбакидзе «Правило восьмерок» профессора Стойка г. «Високий замок» 14.05.2010 г.
- ↑ See http://ewnhs.org.et Archived 2013-05-24 at the Wayback Machine.
- ↑ See http://en.cwca.org.cn Archived 2008-08-20 at the Wayback Machine.
- ↑ See http://www.nacsj.or.jp/english
- ↑ See http://www.ja-yon.or.kr Archived 2012-01-13 at the Wayback Machine. http://www.kacn.org http://www.nnt.or.kr(չաշխատող հղում) http://www.ecosk.org
- ↑ See «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-04-ին։ Վերցված է 2012-11-26