Ուկրաինայի ազգային ծառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուկրաինայի ազգային ծառերից մեկը՝ Մաքսիմ Ժելեզնյակի կաղնին

Ուկրաինայի ազգային ծառ (ուկրաիներեն՝ Національне дерево України), կոչում է, որը տրվել է 2010 թվականին Ուկրաինայի ամենահայտնի և ճանաչված 17 ծառերին։ Նախկինում այս ծառերից շատերը պետության հովանավորության ներքո էին, որպես բուսաբանական հուշարձաններ և հաշվառված էին Ուկրաինայի բնության արգելոցներ հիմնադրամում։

Մրցույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի դեկտեմբերի 8-ին Ուկրաինայի Շրջակա միջավայրի նախարարարի հրամանով և Կիևի բնապահպանա-մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ հաստատվեց Ուկրաինայի ազգային ծառ որոշող մրցույթը։ Ըստ մրցույթի կանոնների Ուկրաինայի ցանկացած քաղաքացի կամ կազմակերպություն կարող էր թեկնածու առաջադրել և մասնակցել ընտրությանը։

Որոշվեցին չորս անվանակարգ՝

  • ամենահին ծառեր, անվանակարգում մասնակցում էին 9 ծառ 300 տարեկանից մեծ (Պյոտր Մագիլայի շագանակենին) և մինչև 2000 տարեկան (Նիկիտինսկի բուսաբանական այգու ձիթենին),
  • հիշատակի ծառեր, 10 ծառ, որոնք կապված են հայտնի մարդկանց կյանքի և հիշատակի հետ,
  • պատմական ծառեր, 8 ծառ, որոնք կապված են պատմական իրադարձությունների հետ, կամ պատմական խորհրդանիշներ են,
  • գեղագիտական արժեք ներկայացնող ծառեր, 8 ծառ։

Մրցույթը կայացավ 2010 թվականի փետրվարից մինչև հուլիսի 1-ը, հուլիսի 6-ին համաձայն մրցույթի արդյունքների հրապարակվեց Ուկրաինայի Շրջակա միջավայրի նախարարարի հրամանը 17 ծառի «Ուկրաինայի ազգային ծառ» կոչումը շնորհելու մասին։

2010 թվականի հուլիսի 13-ին Կիևի կենդանաբանական այգում տեղի ունեցած «Ուկրաինայի ազգային ծառերի» շնորհահանդեսի ժամանակ ներկա էին ավելի քան 40 ուկրաինական և արտասահմանյան լրագրողներ, իրադարձությունը լուսաբանում էին 14 հեռուստաալիք։ Շնորհանդեսից հետո մասնակիցները այցելեցին Կիևի Գրյունեվալդի կաղնուն, որը պատվավոր կոչմանը արժանացած ծառերից մեկն էր։

2010 թվականի սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Ուկրաինայի ազգային ծառ» կոչման առաջին մրցանակաբաշխությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]