Ուկրաինական գիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուկրաինական գիշեր
տեսակգեղանկար
նկարիչԱրխիպ Կուինջի
տարի1876
բարձրություն82 սանտիմետր[1]
լայնություն165,5 սանտիմետր
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Ուկրաինական գիշեր», ռուս նկարիչ Արխիպ Կուինջիի (1841/1842-1910) նկարը, որ ստեղծվել է 1876 թվականին։ Պահվում է Տրետյակովյան պատկերասրահում (ինվ. 879): Նկարի չափերը՝ 79 × 162 սմ [2][3][4]:

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուկրաինական գիշեր» նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1876 թվականին Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության 5-րդ ցուցահանդեսում և ունեցել մեծ հաջողություն[5][6]։ Այն ցուցադրվել է նաև Փարիզում 1878 թվականին կայացած Համաշխարհային ցուցահանդեսի ռուսական արվեստի բաժնում[7].: 1878 թվականի «Ուկրաինական գիշեր», «Վալաամե կղզում» (ռուս.՝ «На острове Валааме», 1873, Տրետյակովյան պատկերասրահ), «Чумацкий тракт в Мариуполе» (1875, Տրետյակովյան պատկերասրահ) և «Տափաստան» («Степь», 1875, Յարոսլավլի պատկերասրահ) նկարների համար Կուինջին արժանացել է առաջին աստիճանի դասային նկարչի կոչման[2]։

Այդ նկարը համարվում է բեկումնային նկարչի ստեղծագործական կյանքում։ Դրանից սկսած այն հեռացել է իր վաղ աշխատանքների ակադեմիական ռոմանտիզմից, և նրա աշխատաքների բնութագրական գիծը դարձել է պատկերի էկզոտիկությունը[8]։ «Ուկրաինական գիշեր» նկարի մեծ մասը նկարվել է թավշե կապտասև երանգներով, և միայն նկարի աջ մասի գյուղական մազանկա տների բաց գույնի պատերն են վառ փայլում լուսնի լույսի տակ։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրող Միխայիլ Նևեդոմսկին, որ հեղինակել է մենագրություն Կուինջիի մասին, գրել է[5]

Սակայն Կուինջիի արվեստում իսկական հաղթանակ է եղել 1876 թվականի նրա նկարը՝ «Ուկրաինական գիշեր», որը զարդարում է, այդ բառի ամենաիսկական իմաստով, հինգերորդ շրջիկ ցուցահանդեսը։ Կարելի է ասել, որ հենց այդ երևույթներն է Կուինջին առաջին անգամ գտել իր մեջ, կանգնել իր իսկական ուղու վրա, բացահայտել իր գեղարվեստական անհատականության ողջ հարստությունը։ Հենց «Ուկրաինական գիշերվա» հետ պետք է նշել Կուինջիի արվեստում հասուն ժամանակաշրջանի սկիզբը․․․

Արվեստագետ Վլադիմիր Պետրովը Արխիպ Կուինջիի ծննդյան 150-ամյակին նվիրված հոդվածում գրել է[6]

Իսկ 1876 թվականին գեղանկարիչն իրեն ցույց է տվել որպես գիշերային տափաստանի անզուգական երգիչ․ Պերեդվիժնիկների 5-րդ ցուցահանդեսում հանդիսատեղի առաջ ներկայացել է «Ուկրաինական գիշերը» (ՏՊՊ)։ Վառ աստղերով ծածկված խոր մուգ կապույտ երկինքը, տափաստանային գյուղակի՝ լուսնի լույսով ողողված սպիտակ խրճիթները, կառուցիկ բրգաձև կաղնիներն ու եղեգնով պատված լճակը նկարչի կողմից նկարվել են լուսագունային ընդհանրացման զարմանալի համարձակությամբ ու «ֆիզիոլոգիական» ճշգրտության ու պոետական ստույգ կեպարի անսովոր միավորմամբ՝ ստիպելով ոչ միայն ապշել պատկերման վարպետությամբ, այլ նաև հիշել «կուսական» ուկրաինական գիշերվա ոգեշնչված պատկերումները Պուշկինի ու Գոգոլի մոտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://goskatalog.ru/portal/#/collections?id=4574812
  2. 2,0 2,1 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 328—329. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  3. «Коллекция: мировая художественная культура — Куинджи Архип Иванович — Украинская ночь». Российский общеобразовательный портал, artclassic.edu.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 11.07.2012-ին.
  4. «Архип Куинджи. Украинская ночь» (HTML). www.tanais.info. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 11.07.2012-ին.
  5. 5,0 5,1 М. П. Неведомский. «Архип Иванович Куинджи. Биография-характеристика» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 11.07.2012-ին.
  6. 6,0 6,1 Владимир Петров. «Статья к 150-летию Куинджи» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 11.07.2012-ին.
  7. «Куинджи — Украинская ночь (1876), Государственная Третьяковская галерея, Москва» (HTML). www.artprojekt.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 11.07.2012-ին.
  8. «Коллекция: мировая художественная культура — Куинджи Архип Иванович». Российский общеобразовательный портал, artclassic.edu.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 11.07.2012-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]