Ուլֆ Էկման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլֆ Էկման
UlfEkman1.jpg
Ծնվել է դեկտեմբերի 8, 1950({{padleft:1950|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:8|2|0}}) (65 տարեկան)
Ծննդավայր Գյոտեբորգ, Շվեդիա
Քաղաքացիություն Flag of Sweden.svg Շվեդիա
Կրոն Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Կրթություն Ուփսալայի համալսարան
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Երեխաներ Ջոնատան Էկման
Կայք ulfekman.org
Ulf Ekman Վիքիպահեստում

Ուլֆ Էկման, հոգևոր քարոզիչ, «Կյանքի Խոսք» հոգեգալստական-խարիզմատ ուղղությանը պատկանող կրոնական կազմակերպության (եկեղեցու) հիմնադիր։

Ուլֆ Էկմանը ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 8-ին Գյոթեբորգ քաղաքում։ 1970 թվականի մայիսի 28-ին՝ դպրոցն ավարտելու նախօրեին, նա դառնում է բողոքական քրիստոնյա։ Ապա ընդունվում է Ուպսալայի համալսարան, որտեղ ուսումնասիրում է ազգագրություն, պատմություն և աստվածաբանություն։ 1976 թվականի գարնանը նա հանդիպում և շուտով ամուսնանում է բողոքական միսիոների դուստր Բիրգիտա Նիլսոնի հետ։ 1979 թվականին Ուլֆ Էկմանը դառնում է Շվեդիայի Լյութերանական եկեղեցու հոգևոր սպասավոր։ Մի քանի տարի Ուպսալայի համալսարանում ծառայում է որպես քահանա։ Սակայն, նրա քարոզները չեն գոհացնում եկեղեցական ղեկավարությանը, որի հետևանքով Էկմանին ազատում են համալսարանի քահանայի պաշտոնից։

Այնուհետև նա իր ընտանիքի հետ միասին մեկնում է ԱՄՆ և մեկ տարի սովորում «Ռեմա» Աստվածաշնչյան ուսուցման կենտրոնում, որը դասական հոգեգալստական աստվածաբանության կենտրոնն է ԱՄՆ-ում և, կարելի է ասել, նաև աշխարհում։ 1983 թվականին Ուլֆ Էկմանը պաշտոնապես լքում է Շվեդիայի Լյութերանական եկեղեցին և Ուպսալայում հիմնում «Կյանքի Խոսք» տեղական հոգեգալստական եկեղեցին ու Աստվածաշնչյան դպրոցը, որը հիմնադրման օրից տվել է շուրջ 10 000 շրջանավարտ։ Եկեղեցին հետագայում աստվածաշնչյան դպրոցներ է հիմնում ևս ինը երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Ալբանիան, Իսրայելը, Սինգապուրը և այլն։

Հովիվ Ուլֆ Էկմանի առաջնորդությամբ՝ Ուպսալայի «Կյանքի Խոսք» եկեղեցին 1989 թվականից ակտիվորեն սկսում է զբաղվել միսիոներական գործունեությամբ։ Մի քանի տարվա ընթացքում Արևելյան Եվրոպայի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում հիմնվում են 700-ից ավելի տեղական քրիստոնեական եկեղեցիներ (համայնքներ), որոնք այս կամ այն չափով հանդիսանում էին «Կյանքի Խոսք»-ի միսիոներական աշխատանքի արդյունք։ Ուլֆ Էկմանը որպես Ուպսալայի «Կյանքի Խոսք» եկեղեցու գլխավոր հովիվ շարունակում է ծառայել մինչև 2000 թվականը, երբ այդ պաշտոնը հանձնելով երկրորդ հովիվ Ռոբերտ Էկին, ինքը ստանձնում է «Կյանքի Խոսք»-ի միջազգային հեղինակության բարձրացման գործը։ Առ այսօր նա իրականացնում է ակտիվ քարոզչական գործունեություն, պարբերաբար համաժողովներ է անցկացնում բողոքական հովիվների և առաջնորդների մասնակցությամբ, դասավանդում է հոգևոր ուսուցման խոշոր կենտրոններում։ Նա հանդիսանում է ԱՄՆ-ի Օրալ Ռոբերտսի համալսարանի (Oral Roberts University) հոգաբարձուների խորհրդի անդամ, ինչպես նաև հիշյալ համալսարանի հետ համատեղ Ուպսալայում հիմնադրված Livets Ord (Կյանքի Խոսք) բարձրագույն ուսումնական հաստատության նախագահը։

Ուլֆ Էկմանը հեղինակ է շուրջ 40 գրքերի, որոնք թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Նրա աստվածաշնչյան ուսուցումները բովանդակող միլիոնավոր տեսա- և լսաժապավեններ, CD և DVD սկավառակներ Ուպսալայի «Կյանքի Խոսք» եկեղեցուց տարածվում են աշխարհով մեկ։

Այժմ նա հրաժարվել է Կյանքի Խոսքից ու դարձել Կաթոլիկ Քրիստոնյա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]