Ուլրիկա ֆոն Ստրուսսենֆելտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլրիկա ֆոն Ստրուսսենֆելտ
Ulrika von Strussenfelt-SBL.jpg
Ծնվել էմայիսի 9, 1801(1801-05-09)[1][2][3]
ԾննդավայրQ10531768?, Landskrona Municipality, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[2][3]
Վախճանվել էհունվարի 16, 1873(1873-01-16)[1][4][3] (71 տարեկան)
Վախճանի վայրJakob and Johannes parish, Շվեդիա[4]
Գրական անունEvelyn[3] և Matts Ryd[3]
Մասնագիտությունտնային դաստիարակ, հեղինակ, թարգմանիչ, school director և լրագրող
Լեզուշվեդերեն
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
ԱշխատավայրÖstgöta Correspondenten?[3]
Commons-logo.svg Ulrika von Strussenfelt Վիքիպահեստում

Ուլրիկա Սոֆիա ֆոն Ստրուսսենֆելտ (շվեդերեն՝ Ulrika Sophia von Strussenfelt, մայիսի 9, 1801(1801-05-09)[1][2][3], Q10531768?, Landskrona Municipality, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[2][3] - հունվարի 16, 1873(1873-01-16)[1][4][3], Jakob and Johannes parish, Շվեդիա[4]), շվեդ գրող և թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլրիկա ֆոն Ստրուսսենֆելտը ծնվել է 1801 թվականին, Գուստավ III- ի սենեկապետ Միխայել ֆոն Ստրուսսենֆելտի և նրա կնոջ՝ Ֆրեդրիկ Լինդենկրոնի ընտանիքում։ 1803 թվականին մոր մահից հետո Ուլրիկային խնամել են մայրական պապը և տատը, ովքեր ապրում էին Էստերգյոտլանդում[5]։

Ուլրիկան ստացել է տնային կրթություն և սովորել է նկարչություն ու ֆրանսերեն։ Նա նաև երկու տարի անցկացրել է Էստերգյոտլանդլանդի գիշերօթիկ դպրոցում, բայց իր իսկ խոսքով, նա այնտեղ նույնիսկ մոռացել է ինչ գիտեր։ Ավելի ուշ Ուլրիկան զբաղվել է ինքնակրթությամբ՝ ուսումնասիրելով իր տատիկների և նրանց տանը գտնվող գրադարանը, լավ գիտելիքներ ձեռք բերել գրականության ոլորտում։ Սիրել է կարդալ դասական պատմություններ, կենսագրություններ և պատմական գործիչների հուշեր[5]։

Ժամանակի ընթացքում ընտանիքի ֆինանսական դրությունը ստիպել է Ուլրիկային ինքնուրույն սկսել ապրուստ վաստակել։ Սկսել է դասավանդել և 1830-1859 թվականներին Գրոննում վարել մասնավոր դպրոց։ Բացի այդ, աշխատել է որպես տնային դաստիարակչուհի[5]։

Գրելը, ի սկզբանե, Ուլրիկայի համար նաև ապրուստի միջոց է եղել։ Նրա գրական դեբյուտը տեղի է ունեցել 1833 թվականին, երբ Fröken B-M- կեղծանունով հրատարակել է իր առաջին ստեղծագործությունը՝ «Den blå bandrosen»: 1840-ական թվականներից սկսած, նա պարբերաբար հրատարակվել է՝ ստեղծելով ընտանեկան վեպեր ՝ Ֆրեդրիկա Բրեմերի ոգով։ Նրա գրքերից մի քանիսը նվիրված են աղջիկներին դաստիարակելու թեմային, նրանց դպրոցական տարիների և դրան հաջորդած կյանքի և կարիերայի թեմային։ Նրա «Flickskolan på landet»-ը համարվում է աղջիկներին նվիրված առաջին շվեդական գրքերից մեկը։ Իր մյուս վեպերում գրողը բարձրացրել է չամուսնացած կանանց խոցելիության և կախվածության թեման, որը հաճախ սահմանափակվում էր իրենց կյանքի ընտրությամբ։ Սակայն, առաջին հերթին, նա հայտնի է որպես պատմական վեպերի հեղինակ, որոնք սկսել է գրել 1850-ականներից[5]։

Բացի իր սեփական գրական ստեղծագործություններից, Ուլրիկա ֆոն Ստրուսսենֆելտը շատ գործեր է թարգմանել ֆրանսերենից, անգլերենից և գերմաներենից։ Նրա թարգմանած հեղինակների թվում են Չարլզ Դիքենսը, Շառլոթ Բրոնտեն և Ժորժ Սանդը։ Իր ստեղծագործությունները և թարգմանությունները նա հաճախ տպագրել է անանուն, կամ տարբեր կեղծանունների ներքո[5]։

Ուլրիկա ֆոն Ստրուսսենֆելտը համագործակցել է նաև տարբեր թերթերի և ամսագրերի հետ։ 1863 թվականին Ստոկհոլմ տեղափոխվելուց հետո նա Östgöta Correspondenten-ի համար պարբերաբար գրել է քաղաքային կյանքի տարեգրություն։ Չնայած դրան, գրողի կյանքի վերջին տարիներն անցել են աղքատության և եկամտի մշտական որոնման մեջ[5]։

Ուլրիկա ֆոն Ստրուսսենֆելտը մահացել է 1873 թվականին, Ստոկհոլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]