Ուլրիկա Պաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուլրիկա Պաշ
շվեդ.՝ Ulrika Pasch
Ulrica pasch.jpg
Ծնվել էհուլիսի 10, 1735(1735-07-10)[1]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
Վախճանվել էապրիլի 2, 1796(1796-04-02)[2][3][4][5] (60 տարեկանում)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[6]
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներQ18574830?, Q18578881? և Sigismund?
Պաշտոնպալատական նկարիչ
ԱնդամակցությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
ՀայրԼորենց Պաշ ավագ
Ulrika Pasch Վիքիպահեստում

Ուլրիկա "Ուլա" Ֆրեդրիկա Պաշ (շվեդ.՝ Ulrika Fredrika Pasch, հուլիսի 10, 1735(1735-07-10)[1], Ստոկհոլմ, Շվեդիա - ապրիլի 2, 1796(1796-04-02)[2][3][4][5], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ ռոկոկո ոճի նկարիչ, մանրանկարիչ: Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլրիկա Պաշը ծնվել է 1735 թվականին Ստոկհոլմում՝ նկարիչ Լորենց Պաշ ավագի և Աննա Հելենա Բեքմանի ընտանիքում: Նրա պապը՝ նկարիչ Դանվարտ Պաշը (ծնվ. 1727), Լյուբեկից գաղթել էր Շվեդիա: 1727 թվականին պապի մահից հետո ընտանեկան ստուդիան ղեկավարել է նրա հայրական տատիկ Յուդիթ Լարսդոտերը, մինչև 1734 թվականին այն վերցրել է նրա հորեղբայր Յոհան Պաշը[7]:

Ուլրիկա Պաշը և նրա եղբայրը նկարչություն են սովորել իրենց հորից: Ի տարբերություն քրոջը՝ Հեդվիգ Լովիսա Պաշի (1744-1796), Ուլրիկան վաղ տարիքից դրսևորել է իր նկարչական տաղանդը: Հեդվիգ Լովիսան երբեք նկարիչ չդարձավ, թեև նշվում է, որ նա թողել է մի քանի նկարներ[7]: 1752-1766 թվականներին Ուլրիկայի եղբայրը արվեստի դասեր է առել արտերկրում: Այդ ժամանակաշրջանում հոր ստեղծագործական գործունեությունը նվազում է, քանի որ նա չէր հարմարվում նոր ռոկոկո ոճին, և ընտանիքը տնտեսական դժվարություններ ուներ: 1756 թվականին, մոր մահից հետո, Ուլրիկա Պաշը մոր մորաքրոջ այրի ամուսնու՝ ոսկերիչ Գուստաֆ Շտաֆել ավագի տանն աշխատել է որպես տնային տնտեսուհի, ով թույլ է տվել Ուլրիկային ազատ ժամանակ զարգացնել իր գեղարվեստական տաղանդը, և Ուլրիկան սկսել է նկարել և դրամ վաստակել: Տնային տնտեսուհի դառնալու տարում նա սկսել է պատվերներ ընդունել որպես նկարչուհի: Շուտով, որպես պրոֆեսիոնալ դիմանկարիչ, կարողացավ աջակցել հորն ու քրոջը[8], հաջորդության հասավ և հաճախորդներ ձեռք բերեց, քանի որ դիմանկարների համար մատչելի գներ էր պահանջում[9]: Ուլրիկան կարողացավ տեղափոխվել իր սեփական բնակարան և ստուդիա բացեց և շուրջ տասը տարի շարունակում էր աջակցել ընտանիքին:

1766 թվականին Ուլրիկայի եղբայրը՝ Լորենց Պաշ կրտսերը վերադարձել է Ստոկհոլմ և քրոջ հետ միասին աշխատել նույն ստուդիայում, իսկ նրանց քույրը` Հեդվիգ Լովիսը, զբաղվել է տնային տնտեսությամբ[7]:

Ուլրիկա Պաշը նկարել է եղբոր նկարների մանրամասները, որոնք եղբոր համար ձանձրալի են եղել, հատկապես տեքստիլի և հագուստի մանրամասները: Պաշն ակտիվ և հաջող կարիերա է ունեցել մինչև մահ: Նրան հաճախ պատվերներ են տվել արքայական պալատի և արիստոկրատիայի անդամները: Պաշն աչքի է ընկել համեստ բնավորությամբ[9], որպես մեղմ և հումորային մարդ, ով հեշտությամբ է հարմարվել ցանկացած իրավիճակի[7]:

Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիան հիմնադրվել է 1773 թվականին: Նույն տարում ակադեմիան ընդունել է 15 անդամներ: Պաշը եղել է այդ տարում անդամագրված միակ կինը[8][9]: Ի տարբերություն արական սեռի գործընկերների, Ուլրիկան, չնայած կրկնվող բողոքներին, երբեք կենսաթոշակ չստացավ թագից:

Ուլրիկան մասնակցել է ակադեմիայի ցուցահանդեսներին: Մինչև 19-րդ դար եղել է Շվեդիայի ամենահայտնի և հաջողակ կին նկարիչը:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կապիտան Կարլ Ադոլֆ Մյոլերսվարդ, 1775 թ., կտավ յուղաներկ, Ֆիննական ազգային պատկերասրահ[10]
  • Կատարինա Շառլոտա Լ'Էստրադ, 1780 թ., կտավ յուղաներկ, Ֆիննական ազգային պատկերասրահ[10]
  • Հեդվիգ Ուլրիկա Հեդենգրան, 1772 թ., կտավ յուղաներկ, Ֆիննական ազգային պատկերասրահ[10]
  • Լեյդիի դիմանկար oil on canvas, Ֆիննական ազգային պատկերասրահ[10]
  • Կառլ Յոհան ֆոն Շուլցենհայմի դիմանկարը 1776 թ., կտավ յուղաներկ, Ֆիննական ազգային պատկերասրահ[10]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Svenskt konstnärslexikon [Swedish Art dictionary] (in Swedish). Malmö: Allhems Förlag. 1952.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ulrika Fredrika Pasch
  2. 2,0 2,1 2,2 Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  3. 3,0 3,1 3,2 Ulrica F Pasch — 1917.
  4. 4,0 4,1 4,2 KulturNav — 2015.
  5. 5,0 5,1 5,2 FemBio
  6. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  7. 7,0 7,1 7,2 7,3 En mamsell i akademien. Ulrica Fredrica Pasch och 1700-talets konstvärld. av Anna Lena Lindberg, Stockholm: Signum, 2010. 978-91-86221-05-8
  8. 8,0 8,1 Delia Gaze (January 1997)։ Dictionary of Women Artists: Artists, J-Z։ Taylor & Francis։ էջ 49։ ISBN 978-1-884964-21-3 
  9. 9,0 9,1 9,2 Svenskt konstnärslexikon [Swedish Art dictionary] (in Swedish). Malmö: Allhems Förlag. 1952.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Ulrica Fredrica Pasch Paintings»։ Finnish National Gallery։ Վերցված է September 1, 2014