Ուլրիխ ֆոն Հութթեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուլրիխ ֆոն Հութթեն
գերմ.՝ Ulrich von Hutten
Hutten.jpg
Ծնվել է ապրիլի 21, 1488
Ծննդավայր Շտեկելբերգ ամրոց, Landgraviate of Hesse, Սրբազան Հռոմեական կայսրություն
Վախճանվել է օգոստոսի 29, 1523 (35 տարեկանում)
Վախճանի վայր Ուֆենաու
Մասնագիտություն բանաստեղծ, գրող, վանական և կայսերական ասպետ
Լեզու լատիներեն[1] և գերմաներեն
Քաղաքացիություն Banner of the Holy Roman Emperor with haloes (1400-1806).svg Սրբազան Հռոմեական կայսրություն
Կրթություն Գրայֆսվալդի համալսարան
Գրական ուղղություններ գերմանական Վերածնունդ
Ulrich von Hutten Վիքիպահեստում

Ուլրիխ ֆոն Հութթեն (գերմ.՝ Ulrich von Hutten, ապրիլի 21, 1488, Շտեկելբերգ ամրոց, Landgraviate of Hesse, Սրբազան Հռոմեական կայսրություն - օգոստոսի 29, 1523, Ուֆենաու), գերմանացի ասպետ-հումանիստ, «Մութ մարդկանց նամակները» (լատ.՝ Epistolæ Obscurorum Virorum) գրքի գլխավոր հեղինակներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա եղել է իր աղքատ ասպետական ընտանիքի ավագ որդին։ Իր վատառողջ լինելու պատճառով հայրը նրան ընդունում է Ֆուլդայի բենեդիկտյան վանք, որպեսզի նա դառնա վանական։ Սակայն նրան դուր չի գալիս վանքում, և 1506 թվականի ամռանը ընդունվում է Էրֆուրտի համալսարան։ Այնուհետև տեղափոխվում է Լայպցիգի համալսարան: 1508 թվականին Լայպցիգում վարակվում է սիֆիլիսով: 1509 թվականին Ռոստոկում Գուտենը ստեղծում է իր առաջին աշխատությունը՝ «Նեմոն»: Այցելում է Վիեննա, Վենետիկ, Պավիա և Բոլոնիա: Իտալիայում սովորում է իրավագիտություն:

Մահացել է 35 տարեկանում՝ սիֆիլիսից։

Ստեղծագործականություն և հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլրիխ ֆոն Գուտենը առաջին հումանիստներից մեկն էր, ով հասկացել էր ընդդիմադիր ուժերի միացման կարևորությունը, Հռոմի դեմ պայքարելու, Գերմանիայի և մշակույթի ազատ զարգացմանը հասնելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.