Ուլտրամանուշակագույն ավելցուկով գալակտիկաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուլտրամանուշակագույն ավելցուկով գալակտիկաներ, գալակտիկաներ, որոնց սպեկտրի ուլտրամանուշակագույն մասում դիտվում է ավելցուկային ճառագայթում՝ համեմատած նորմալ գալակտիկաների և սև մարմնի ճառագայթման հետ։ Առաջին ուլտրամանուշակագույն ավելցուկով գալակտիկան հայտնաբերել է մեքսիկացի աստղագետ Դ․ Արոն (G․ Наго), 1956 թվականին։ Նրանց ճնշող մեծամասնությունը (2000-ից ավելի) հայտնաբերվել է Բյուրականի աստղադիտարանում։ Տարբերում են ուժեղ, միջին և թույլ ուժգնությամբ ուլտրամանուշակագույն ավելցուկ ճառագայթող գալակտիկաներ։ Նրա վերաբերյալ առաջին մանրակրկիտ ուսումնասիրությունը կատարել է Էդուարդ Խաչիկյանը։ Նրանց ավելի քան 85%-ի սպեկտրներում դիտվում են առաքման գծեր, իսկ 10%-ը Սեյֆերտի տիպի գալակտիկաներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։