Ուլտրաձայնային եռակցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուլտրաձայնային եռակցում, ուլտրաձայնի օգտագործման վրա հիմնված՝ դետալների եռակցման եղանակ։ Դետալները նախապես սեղմում են 0, 1-ից 2 կն ուժով։ Հպվող մակերևույթների բարակ շերտերում մետաղի աննշան տաքացման և ճնշման դեպքում տեղի է ունենում պլաստիկ դեֆորմացիա։ Երբ դետալները մոտեցվում են այնքան, որ սկսում են գործել միջատոմային ուժերը, դրանց միջև առաջանում է ամուր կապ։ Այն կիրառում են տարասեռ մետաղներից պատրաստված և տարբեր հաստության դետալների, ինչպես նաև պլաստմասե դետալների միացման համար։ Ուլտրաձայնի միջոցով գործիքին հաղորդվող տատանումների շնորհիվ եռակցվող մակերևույթները մաքրվում են, հետևաբար և լավանում է կարի որակը։