Ուլտրազավր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուլտրազավր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Վերնակարգ Դինոզավրեր
Կարգ Մողեսակոնքայիններ
Ինֆրակարգ Զաուրոպոդներ
Ընտանիք տվյալներ չկան
Ցեղ Ultrasaurus
Լատիներեն անվանում
Ultrasaurus Kim, 1983
Տեսակներ
U. tabriensis Kim, 1983

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ուլտրազավր (լատ.՝ Ultrasaurus), Զավրոպոդների խմբի բուսակեր դինոզավրերի վիճելի ցեղատեսակ, որի քարացած ոսկրային մնացորդները հայտնաբերվել են այժմյան Կորեայի տարածքից։ Գտածո մնացորդների սակավության պատճառով (գտնվել են միայն ուսային հատվածի ոսկորները) դինոզավրի ստույգ երկարությունը չի պարզվել։

Կարգաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսակի նկարագրության պատմության մեջ գոյություն ունեն երկու տարբեր անվանումներ, այդ իսկ պատճառով կարգաբանական հարցերը խիստ խառն են և ապացույցների ու պարզաբանումների կարիք ունեն։ Պալեինթոլոգիայի պատմության մեջ կան երկու նույնատիպ ցեղային անվանումներ՝ Ultrasaurus Kim, 1983 (նախավերջին տառ U), և Ultrasauros Olshevsky տաքսոնը, 1991 (նախավերջին տառ O), որը հիմա համարվում է Supersaurus Jensen ցեղատեսակի հոմանիշը, 1985։

Սկզբնական շրջանում ամերիկացի պալեօնթոլոգ James A. Jensenը 1970-ական թվականներին ԱՄՆ-ում գտավ թաղված ոսկորներ (սուպերզավրի մնացորդների հետ), որոնք ցանկացավ նկարագրել Ultrasaurus macintoshi անվան տակ, ինչի մասին պատմել է իր կոլեգաներին (այդ տերմինը բազմիցս օգտագործվել է գիտական ձեռնարկներում), բայց ավելի ուշ հետազոտողը գտնում է, որ բնութագիր կազմելու համար պետք են այլ լրացուցիչ տեղեկություններ, հետևաբար նաև նոր մնացորդներ։

Հետագայում Հարավային Կորեայում գտան մի ոչ այնքան հասկանալի ոսկոր (ուսային շրջանի ոսկորը ընդունել էին, որպես կոնքոսկր, դրանքվ իսկ մեծացնելով դինոզավրի չափերը) և Haang Mook Kim-ը նկարագրեց այն որպես Ultrasaurus tabriensis Kim-ի նոր ցեղատեսակ, 1983 (նույն Sauropoda դիպլոդոկներից)։ Գրեթե միաժամանակ նկարագրվել է Supersaurus vivianae Jensen ցեղատեսակը, 1985 և Ultrasaurus macintoshi Jensen, 1985։ Պալեօնթոլոգ Olshevsky-ն նկատել էր, միևնույն ցեղային անվան տակ ընկալվում են երկու տարբեր դինոզավրեր և 1991 թվականին Ultrasauros-ին տվեց «ամերիկացու» անվանում, փոխելով մեկ տառ, որպեսզի տարբերվի «կորեացուց»։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ ԱՄՆ-ում հայտնաբերված ոսկորն իրականում պատկանում է սուպերզավրի։

Կենդանաբանական միջազգային կոդեքսի կարծիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանաբանական նոմենկլատուրայի Միջազգային կոդեքսի համաձայն, այսինքն, խիստ գիտական ձևով, UltrasaurUs անունը nomen nudum է (այսինքն, չկան կոնկրետ բնութագրական հատկանիշներ, ինչի պատճառով շատ հնարավոր է, որ մոտ ապագայում այն միացվի մոտ ցեղատեսակներից մեկի, դառնալով նրա հոմանիշը)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]