Ուլու-ջամի (Տևրիկ)
| Ուլու-ջամի թուրքերեն՝ Divriği Ulu Camii ve Darüşşifası | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | մզկիթ, պատմության հուշարձան, նախկին հիվանդանոց, group of structures or buildings? և community health center? |
| Երկիր | |
| Տեղագրություն | Տևրիկ[1] և Divriği ilçesi? |
| Տարածաշրջան | Կենտրոնական Անատոլիա |
| Դավանանք | իսլամ |
| Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգություն և Համաշխարհային ժառանգություն |
| Ճարտարապետական ոճ | Anatolian Seljuk architecture? և օսմանյան ճարտարապետական ոճ[2] |
![]() | |
![]() | |
| 39°22′16″N 38°07′18″E / 39.371222222222°N 38.121583333333°E | |
| ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն |
Ուլու Ջամ (թուրքերեն՝ Divriği Ulu Cami ve Darüşşifa) Ջումա մզկիթի և հոսպիտալի համալիրը գտնվում է Թուրքիայի Տևրիկ քաղաքում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մաս է կազմում։ Մզկիթը հիմնել է Ահմեդ Շահը Սելջուկյան սուլթանության՝ Բեյ Մենգուչակի օրոք, իսկ հիվանդանոցը հիմնել է նրա կինը՝ Թուրան Մելեքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թոփքափը ամրոց համալիրն օգտագործվել է որպես զարդերի պահեստ։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալիրը կազմված է մզկիթից և հարակից հոսպիտալից։ Մզկիթը հարավային պատով կցված է հիվանդանոցին։ Մզկիթի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է, ունի բարձր շքամուտք, որն առանձնանում է բարձր կարգի քարե փորագրությամբ։ Մզկիթի մյուս երկու մուքերը գտնվում են արևմտյան և արևելյան կողմերում։ Ըստ երևույթին, արևելյան կողմը ծառայել է որպես թագավորական մուտք՝ իշխանների համար նախատեսված հատուկ հարթակով[3]։ Հոսպիտալի մուտքը արևմտյան կողմից է։ Ի տարբերություն մզկիթի հյուսիսային մուտքի, հոսպիտալի մուտքը զարդարված է մոնումնետալ կամարով և մեջտեղում՝ պատուհանով։ Քարի փորագրությունն այստեղ էլ նույնն է, ինչ մզկիթինտ, սակայն ոչ այնքան արտահայտված, իսկ որոշ հատվածներում կարելի է ասել՝ անավարտ։ Մզկիթի և հոսպիտալի ներսում փորագրված է գլխավոր ճարտարապետի անունը։ Համալիրն իր փորագրություններով և ճարտարապետությամբ համարվել է Անատոլիայի ճարտարապետության լավագույն աշխատանքներից, իսկ 1985 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգությունների ցանկում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մզկիթի ինտերիեր
- Հոսպպիտալի ինտերիեր
- Մզկիթի պորտալ
- Դետալներ շինությունից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://islamansiklopedisi.org.tr/turan-melek-darussifasi
- ↑ Oya Pancaroğlu, "The Mosque-Hospital Complex in Divriği: A History of Relations and Transitions." Anadolu ve Çevresinde Ortaçağ 3 (2009).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլու-ջամի (Տևրիկ)» հոդվածին։ |

