Jump to content

Ուլուսի սեֆարդի հրեաների գերեզմանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլուսի սեֆարդի հրեաների գերեզմանատուն
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունԲեշիքթաշ
Երկիր Թուրքիա
Հիմնման տարի1901

Ուլուսի սեֆարդի հրեաների գերեզմանատուն (թուրքերեն՝ Ulus Sefarad Musevi Mezarlığı) կամ Արնավութքյոյի հրեական գերեզմանատուն (թուրքերեն՝ Arnavutköy Musevi Mezarlığı), գերեզմանատուն, որը գտնվում է Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում։ Հիմնականում թաղված են Թուրքիայի սեֆարդի հրեական համայնքի ներկայացուցիչները։ Մոտ 500 մետր դեպի հարավ՝ նույն փողոցի վրա, գտնվում է աշկենազ հրեաների գերեզմանատունը (թուրքերեն՝ Ulus Eşkenaz Musevi Mezarlığı)[1]:

Այն հիմնադրվել է 1901 թվականին դեռևս Օսմանյան կայսրությունում։ Այդ ժամանակ գտնվում էր քաղաքի Արնավութքյոյ շրջանում։ Ներկայումս այն Բեշիքթաշում է՝ քաղաքի եվրոպական հատվածում[2]։

Գերեզմանատան ներկայիս տարածքը ժամանակին չի եղել Կոստանդնուպոլսի տարածքում։ Ավելի ուշ, այդ տարածքը ստացել է Ուլուս անվանումը։ Մեր օրերում հաճախ կիրառվում է նաև Արնավութքյոյի հրեական գերեզմանատուն անվանումը։ Ընդունված է համարել, որ քաղաքի ամենաթանկ թաղամասերից մեկում գտնվելու պատճառով միայն հարուստ սեֆարդի հրեաներն են թաղվել այս գերեզմանատանը, մինչդեռ այն հրեաները, որոնք չէին կարող ճոխ նվիրատվություններ անել գերեզմանատանը թաղվելու համար, նրանց կամ հարազատների աճյունները տեղափոխվում էին Քիլյոսում գտնվող գերեզմանատուն, որը գտնվում է Ստամբուլի հյուսիսում՝ քաղաքի կենտրոնից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա[3]։ Գերեզմանատանը թաղման արարողությունը տեղում իրականացնում է Նևե Շալոմ Սինագոգ հիմնադրամը, որն զբաղվում է նաև գերեզմանատան պահպանությամբ[4]։

Ստամբուլում գտնվող հրեական մյուս գերեզմանատներից են[5][6].

  • Բաղլարբաշըի հրեական գերեզմանատուն (Bağlarbaşı Musevi Mezarlığı),
  • Հասքյոյի կարաիստ հրեաների գերեզմանատուն (Hasköy Karaim Musevi Mezarlığı),
  • Հասքյոյի սեֆարդի հրեաների գերեզմանատուն (Hasköy Sefarad Musevi Mezarlığı),
  • Իտալա-հրեական համայնքային գերեզմանատուն (İtalyan Musevi Cemaati Mezarlığı),
  • Քիլյոսի հրեական գերեզմանատուն (Kilyos Musevi Mezarlığı),
  • Քուզգունջուքի Նաքաշթեփե հրեական գերեզմանատուն (Kuzguncuk Nakkaştepe Musevi Mezarlığı),
  • Օրթաքյոյի հրեական գերեզմանատուն (Ortaköy Musevi Mezarlığı)

Թաղված հայտնի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ulus Ashkenazi Cemetery». Turkish Jewish Community. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. «Ulus Sephardi Cemetery». Turkish Jewish Community. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. «Mezar yerinde zengin-fakir Yahudi ayrımı». Son Devir (Turkish). 2012 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Ulus Sephardi Cemetery». Turkish Jewish Community. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. «Cemeteries». Turkish Jewish Community. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. «Cemeteries». Jusaica Tours. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. «Rav David Asseo anıldı». Şalom Gazetesi (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. «Monik Benardete son yolculuğuna uğurlandı». Hürriyet (թուրքերեն). 2010 թ․ ապրիլի 13. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
  9. «Thousands mourn murdered Garih». Hürriyet Daily News. 2001 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
  10. «Türkiye moda devini uğurladı». Hürriyet (թուրքերեն). 2007 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.