Jump to content

Ուլուսի աշկենազ հրեաների գերեզմանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլուսի աշկենազ հրեաների գերեզմանատուն
Քարտեզ
Քարտեզ
ՏեսակՀրեական գերեզմանոց
ՏեղագրությունՍտամբուլ
Երկիր Թուրքիա

Ուլուսի աշկենազ հրեաների գերեզմանատուն (թուրքերեն՝ Ulus Aşkenazi Musevi Mezarlığı), գերեզմանատուն, որը գտնվում է Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում։ Հիմնականում թաղված են Թուրքիայի աշկենազ հրեական համայնքի ներկայացուցիչները։ Մոտ 500 մետր դեպի հյուսիս գտնվող սեֆարդիների գերեզմանատանը (թուրքերեն՝ Ulus Sefarad Musevi Mezarlığı), որը գտնվում է նույն փողոցի վրա, թաղման տեղերի բացակայության պատճառով աշկենազ հրեաների այս գերեզմանատանը ներկայումս թաղում են նաև սեֆարդի հրեաներին[1]։

Գերեզմանատունը հիմնադրվել է 1900-ական թվականների սկզբին դեռևս Օսմանյան կայսրությունում։ Այդ ժամանակ գտնվում էր քաղաքի Արնավութքյոյ շրջանում։ Ներկայումս այն Բեշիքթաշում է՝ քաղաքի եվրոպական հատվածում[2]։

Գերեզմանատան ներկայիս տարածքը ժամանակին չի եղել Կոստանդնուպոլսի տարածքում։ Ավելի ուշ, այդ տարածքը ստացել է Ուլուս անվանումը։ Ընդունված է համարել, որ քաղաքի ամենաթանկ թաղամասերից մեկում գտնվելու պատճառով միայն հարուստ աշկենազ հրեաներն են թաղվել այս գերեզմանատանը, մինչդեռ այն հրեաները, որոնք չէին կարող ճոխ նվիրատվություններ անել գերեզմանատանը թաղվելու համար, նրանց կամ հարազատների աճյունները տեղափոխվում էին Քիլյոսում գտնվող գերեզմանատուն, որը գտնվում է Ստամբուլի հյուսիսում՝ կենտրոնից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա[3]։ Գերեզմանատանը թաղման արարողությունը տեղում իրականացնում է Նևե Շալոմ Սինագոգ հիմնադրամը, որը զբաղվում է նաև գերեզմանատան խնամքով[1]։

Ստամբուլում գտնվող հրեական մյուս գերեզմանատներից են[4][5].

  • Բաղլարբաշըի հրեական գերեզմանատուն (Bağlarbaşı Musevi Mezarlığı),
  • Հասքյոյի կարաիստ հրեաների գերեզմանատուն (Hasköy Karaim Musevi Mezarlığı),
  • Հասքյոյի սեֆարդի հրեաների գերեզմանատուն (Hasköy Sefarad Musevi Mezarlığı),
  • Իտալա-հրեական համայնքային գերեզմանատուն (İtalyan Musevi Cemaati Mezarlığı),
  • Քիլյոսի հրեական գերեզմանատուն (Kilyos Musevi Mezarlığı),
  • Քուզգունջուքի Նաքաշթեփե հրեական գերեզմանատուն (Kuzguncuk Nakkaştepe Musevi Mezarlığı),
  • Օրթաքյոյի հրեական գերեզմանատուն (Ortaköy Musevi Mezarlığı)

Թաղված հայտնի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գերեզմանատանն են թաղված 1986 թվականին Նևե Շալոմ սինագոգում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր 23 զոհերը: Բացի այդ, այս գերեզմանատանն են թաղված նաև 2003 թվականի նոյեմբերի15-ին Նևե Շալոմ և Բետ Իսրայել սինագոգներում տեղի ունեցած ահաբեկչություններին զոհ գնացած 29 անձանցից 6-ը[6]։ Գերեզմանատանը կան նաև երկու ահաբեկչություններին նվիրված հուշարձաններ[7]։

  • Հայաթի Քամհի, գործարար, ձեռնարկատեր Ջաք Քամիի որդին[8],
  • Բենսիյոն Պինտո, Թուրքիայի հրեական համայնքի պատվավոր նախագահ[9]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Ulus Sephardi Cemetery». Turkish Jewish Community. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. «Ulus Ashkenazi Cemetery». Turkish Jewish Community. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. «Mezar yerinde zengin-fakir Yahudi ayrımı». Son Devir (Turkish). 2012 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Cemeteries». Turkish Jewish Community. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
  5. «Cemeteries». Jusaica Tours. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. «Kurbanlara 3 dinden ortak dua». Hürriyet (Turkish). 2003 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Ulus Ashkenazi Cemetery». Judaica Tours. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.
  8. Kaya, Mustafa (2012 թ․ հունիսի 7). «Kamhi ailesinin gözyaşları sel oldu». Sabah (Turkish). Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Honorary President of Turkish Jewish Community, Bensiyon Pinto, was Bid Farewell on His Last Journey». www.salom.com.tr. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • İstanbul Ulus Aşkenaz mezarlığı gömü listesi (Turkish). Galata Ashkenazi Cultural Association. 2000. էջ 46.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) – list of Burial at the Ulus Ashkenazi Cemetery