Ուլուգբեկի աստղադիտարան
| Ուլուգբեկի աստղադիտարան | |
|---|---|
| Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
| Մասն է | Samarkand – Crossroad of Cultures? |
| Երկիր | |
| Վայր | Սամարղանդ[2][1] |
| Հիմնադրվել է՝ | 1420[2] |
| Բացեց | Ուլուգբեկ[2] |
| Անվանված է | Ուլուգբեկ[2] |
| Արտադրող | 1449 |
| 39°40′29″N 67°00′20″E / 39.674722222222°N 67.005555555556°E | |
Ուլուգբեկի աստղադիտարան, միջին դարերի խոշորագույն աստղադիտարաններից մեկը։ Հիմնել է Ուլուգբեկը (1428 – 1429-ին), Սամարղանդից ոչ հեռու։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են մոտ 46 մետր տրամագծով կլոր շենքի պատի ստորին մասի ավերակները։ Շենքում գտնվում էր միջօրեականի հարթությունում տեղակայված 40, 2 մ շառավղով մարմարե հսկայական սեքստանտը (հնարավոր է՝ կվադրանտ)։ Պահպանվել է գործիքի աստիճանավորված աղեղի միայն ստորին՝ 32° երկարությամբ մասը։ Գործածվում էր աստղագիտական հաստատունների, միջօրեականով անցնելու պահին Արեգակի, Լուսնի և մոլորակների կոորդինատները որոշելու համար։ Աստղերը դիտվում էին ավելի փոքր չափերի գործիքներով (չեն պահպանվել)։
Աստղադիտարանում ստեղծված կարևորագույն աշխատությունը այսպես կոչված «Նոր աստղագիտական աղյուսակներն» են («Զիջ-ի ջեդիդ֊ի Գուրագոնի»), որոնք պարունակում են աստղագիտության հիմունքների տեսական շարադրանքը և 1018 աստղերի դիրքերի աստղացուցակներ (հրատարակվել են Օքսֆորդում, 1665-ին)։
Ուլուգբեկի աստղադիտարանն ավերվել է Ուլուգբեկի սպանությունից կարճ ժամանակ անց (1449)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուլուգբեկի աստղադիտարանը ներկայումս
- Ուլուգբեկի աստղադիտարանի սեքստանտի մնացորդները
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 archINFORM (գերմ.) — 1994.
- 1 2 3 4 Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.) — London: John Murray, 1898.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
