Ուլյանա Սուպրուն
Ուլյանա Սուպրուն ուկրաիներեն՝ Уляна-Надія Супрун և անգլ.՝ Ulana Nadia Suprun | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 30, 1963 (60 տարեկան) |
Ծննդավայր | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Ուտյնի պետական համալսարան, բակալավր, Միչիգան նահանգի համալսարան և Michigan State University College of Human Medicine? |
Գիտական աստիճան | բժշկության դոկտոր, փիլիսոփայության դոկտոր և մասնագետ |
Մասնագիտություն | պետական գործիչ և բժիշկ |
Աշխատավայր | Ուկրաինայի կաթոլիկ համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Ուկրաինայի առողջապահության նախարար |
Կայք | moz.gov.ua/ua/portal/pers_suprun_un.html suprun.doctor |
![]() |
Ուլյանա-Նադեժդա Սուպրուն (ուկրաիներեն՝ Уляна-Надія Супрун, հունվարի 30, 1963, Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ուկրաինացի հասարակական և պետական գործիչ, 2016 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 29-ը՝ Ուկրաինայի առողջապահության նախարարի պաշտոնակատար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ, կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուլյանա Յուրկովը ծնվել է Դետրոյթում (ԱՄՆ) ուկրաինական ծագումով ընտանիքում։ Հաճախել է Ուկրաինական հունական կաթոլիկ եկեղեցի, եղել է ուկրաինական «Պլաստ» սկաուտական կազմակերպության անդամ։ Նա ծնողների հետ առաջին անգամ այցելել է Ուկրաինա, երբ 11 տարեկան է եղել[1]։ Բժշկական կրթություն է ստացել Միչիգանի նահանգի համալսարանում[2]։
1981-1985 թվականներին սովորել է Ուայնի համալսարանում, որտեղից ստացել է կենսաբանական գիտությունների բակալավրի աստիճան[2]։ 1985-1989 թվականներին սովորել է Միչիգան նահանգի համալսարանին կից Մարդու բժշկության քոլեջում և ստացել բժշկության դոկտորի կոչում (MD, բժիշկ)[2]։ 1989-1990 թվականներին ավարտել է միջանկյալ տարեկան ռեզիդենտուրայի ծրագիրը «Բոմոնտ» (Beaumont) հիվանդանոցում (Դիրբորն, Միչիգան նահանգ), որն ընդգրկված է Օակվուդ (անգլ.՝ Oakwood) առողջապահական համակարգի կազմում[2]։
Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-1994 թվականներին աշխատել է որպես Ռադիոլոգիական ախտորոշման գծով ռեզիդենտ-բժիշկ Դետրոյթի «Սինայ» հիվանդանոցում[2]։ Ուլյանա Սուպրունը կրտսեր կլինիկական պրոֆեսոր է[2]։ 1995- 1999 թվականներին աշխատել է Նյու Յորքում կանանց առողջության ախտորոշիչ ռադիոլոգիայում՝ հետագայում դառնալով Դետրոյթի Հենրի Ֆորդի հիվանդանոցի կրծքագեղձի ախտորոշիչ ճառագայթաբանության գծով տնօրենի պաշտոնակատար[3]։
2000 թվականից Սուպրունն աշխատել է որպես Կանանց առողջության ախտորոշիչ ճառագայթաբանության գլխավոր ռադիոլոգ-բժշկի տեղակալ (անգլ.՝ Medical Imaging of Manhattan), հետագայում դարձել է այդ բժշկական կենտրոնի բժշկական տնօրենի տեղակալ և գործընկեր, որտեղ աշխատել է մինչև 2009 թվականը։ Նա Նիկոլայ Պիրոգովի առաջին կամավոր բժշկական հոսպիտալի դիտորդական խորհրդի անդամ է, Մայդանի բժիշկների անդամ, Նյու Յորքի Ուկրաինայի երիտասարդական միության անդամ (1995-2013), Ամերիկայի ուկրաինական կոնգրեսի կոմիտեի անդամ (1990 թվականից), Ուկրաինացիներին մարդասիրական օգնության տրամադրման խորհրդի տնօրեն, (1997-1999), Քաղաքացիական ազատությունների ուկրաինա-ամերիկյան ասոցիացիայի նախագահ (2000-2009)։
Տեղափոխություն Ուկրաինա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի աշնանը ամուսնու՝ Մարկո Սուպրունի հետ որոշել են տեղափոխվել Ուկրաինա և նոյեմբերի 29-ին, քաղաքական ճգնաժամի ժամանակ, նրանք արդեն Կիևի Մայդանում են եղել։ Դեկտեմբերի կեսերին Ուլյանան փորձել է աշխատանք ստանալ Եվրամայդանի բժշկական ծառայությունում Արհմիությունների տանը, սակայն, ըստ Ուկրաինայի առողջապահության նախարար (2014) Օլեգ Մուսյայի, երեք օր անց վռնդել է նրան, բժշկական ծառայության մեջ նրա ակտիվ աշխատանքի մասին բոլոր տեղեկությունները համարելով «կեղծ և իրականությանը չհամապատասխանող»[4]։ Այնուհետև Սուպրունը գլխավորել է Ուկրաինացիների համաշխարհային կոնգրեսի մարդասիրական նախաձեռնությունները և հիմնել է «Հայրենասերների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը (ուկր․ Захист Патріотів), որի խնդիրն է եղել բարելավել Ուկրաինայի քաղաքացիների, հատկապես պատերազմի վետերանների բժշկական օգնությունը[5]։
Ուկրաինա տեղափոխվելուց հետո նա դարձել է Ուկրաինացիների համաշխարհային կոնգրեսի մարդասիրական նախաձեռնությունների տնօրենը[6] և հիմնադրել է «Հայրենասերների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը[7]։ 2015 թվականի հոկտեմբերին դարձել է Ուկրաինայի կաթոլիկ համալսարանի վերականգնողական բժշկության դպրոցի հիմնադիրն ու տնօրենը[8]։ Եղել է նաև Գերագույն ռադայի առողջապահական հարցերի կոմիտեի արտահաստիքային խորհրդատու[9]։
2015 թվականի հուլիսի 11-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագրեր է ստորագրել ամուսիններ Ուլյանա և Մարկ Սուպրուններին Ուկրաինայի քաղաքացիություն տրամադրելու մասին[10]։
Ուկրաինայի առողջապահության նախարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հուլիսի 12-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ընդառաջել է վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի առաջարկին՝ Ուլյանա Սուպրունին Ուկրաինայի առողջապահության փոխնախարար նշանակելու մասին[11]։ 2016 թվականի հուլիսի 22-ին Ուկրաինայի Նախարարների կաբինետը Ուլյանա Սուպրունին նշանակել է Ուկրաինայի առողջապահության փոխնախարար[12]։ 2016 թվականի օգոստոսի 1-ից Սուպրունը սկսել է կատարել առողջապահության նախարարի պարտականությունները[13]։ 2016 թվականի նոյեմբերի 30-ին կառավարությունն ընդունել է 10 որոշում, որոնք հիմք են դրել Ուկրաինայում առողջապահական համակարգի բարեփոխումներին և բժշկական ոլորտի կառավարման գործառնական խնդիրների լուծմանը[14]։ Մասնավորապես, հաստատվել է երկու հայեցակարգ՝ առողջապահության համակարգի ֆինանսավորման բարեփոխումների և հանրային առողջապահական համակարգի զարգացման մասին։ 2017 թվականի հունիսի 8-ին Գերագույն Ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է № 6327 օրինագիծը, որով գործարկվում է առողջապահության համակարգի ֆինանսավորման նոր մոդելը[15]։
Հաշվի առնելով Ուկրաինայում շարունակվող տուբերկուլոզի համաճարակը, Ուլյանա Սուպրունը հայտարարել է, որ վարակակիրների թիվը կազմում է երկրի բնակչության մոտ 50%-ը և յուրաքանչյուր չորրորդ դեպքը բազմադեղորայքակայուն է։ Նրա կարծիքով՝ վերջինների բուժումը պետք է իրականացվի ամբուլատոր հիմունքներով՝ առանց հոսպիտալացման՝ դեղորայքի կանոնավոր ընդունման միջոցով[16][17][18]։
2018 թվականի նոյեմբերի 1-ից ռուսական պատժամիջոցներ են սահմանվել Ուկրաինայի 322 քաղաքացիների, այդ թվում՝ Ուլյանա Սուպրունի նկատմամբ[19]։
2019 թվականի փետրվարի 5-ին Կիևի օկրուգային վարչական դատարանը, մասնակիորեն բավարարելով Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Իգոր Մոսիյչուկի հայցը, որոշել է արգելել Ուկրաինայի առողջապահության նախարար Ուլիանա Սուպրունի լիազորությունների իրականացումը։ Դատարանը նրան արգելել է «նախարարի լիազորությունների իրականացմանն ուղղված գործողություններ կատարել»։ Դատարանը որոշումը պատճառաբանել է նրանով, որ նախարարի պարտականությունները հնարավոր է կատարել ոչ ավելի, քան մեկ ամիս, իսկ Սուպրունի դեպքում դա շարունակվել է ավելի քան երկու տարի[20][21][22]։ Բացի այդ, Մոսիյչուկի հայցում ասվում է, որ Սուպրունը չի հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից 2015 թվականին ուկրաինական անձնագիր ստանալուց հետո, ինչը հակասում է «Ուկրաինայի քաղաքացիության մասին» օրենքին[23]։ Արդարադատության նախարարության կողմից այս արգելքը վերացնելու միջնորդության քննարկումը նախատեսվել է փետրվարի 11-ին[24]։ Փետրվարի 14-ին դատարանի որոշմամբ Ուլյանա Սուպրունը վերականգնվում է իր պաշտոնում[25]։ 2019 թվականի օգոստոսի 29-ին՝ նոր վարչապետի նշանակման օրը, Սուպրունը հրաժարական է տվել[26]։
Հանրային կերպարը[խմբագրել | խմբագրել կոդը]
Լրատվամիջոցներում Ուլյանայի հանրային կերպարը անձամբ նրա խոսքերով ներկայացվում է որպես Բժիշկ-Մահ[27][28][29]։ Մի շարք քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ, ովքեր քննադատում էին բժշկական բարեփոխումները, բազմիցս հրապարակավ Ուլիանա Սուպրունին անվանել են «Բժիշկ Մահ» մականվամբ[30]։ Անձամբ Ուլյանայի խոսքով, ինքը խորհրդային բժշկության մահն է[28]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամուսինը՝ (1991 թվականից)[31] Մարկո Սուպրուն, ուկրաինական ծագումով կանադացի է, ռեժիսոր, սցենարիստ, փիլիսոփա և քաղաքագետ, ռադիոհաղորդավար, վարում է «UkraineCalling» («Ուկրաինան է խոսում») հաղորդումը «Գրամադսկոե ռադիո»-ում, հաղորդավար է YouTube-ի «StopFakeEnglish» ալիքում, իր կնոջ հետ «Հայրենասերների պաշտպանություն» կամավորական նախագծի հիմնադիրն է և կինոպրոդյուսեր[1][32][33][34]։
- Հայրը՝ Ջորջ Հարի Յուրկովը (ծնված 1935 թվականին), North American Controls-ի նախկին բաժնետեր և փոխնախագահն է, ռազմական կապալառու, մասնակցել է M1 Abrams տանկի արտադրությանը, 100 հազար դոլար է նվիրաբերել Ուկրաինայի ռազմական բժշկությանը[31]։
- Մայրը՝ Քսենովիա Յուրկով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Лаборантка из США Ульяна Супрун, она же — Надия Юркив. Как американская волонтерша добивает украинскую медицину
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Супрун Ульяна»։ УНН։ 2016։ Վերցված է 2019-04-12
- ↑ «Ulana Suprun | Mount Sinai — New York»։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-14-ին։ Վերցված է 2022-03-14
- ↑ «Мусий рассказал, почему и как выгнал Супрун из медицинской службы Майдана»։ NewsOne։ 2018-10-17։ Վերցված է 2019-04-09(չաշխատող հղում)
- ↑ Виктория Федотова (2018-09-16)։ «Здоровье украинцев оказалось в руках меломанки с мухобойкой»։ «Взгляд»։ Վերցված է 2019-04-09
- ↑ «Ukrainian World Congress»։ www.ukrainianworldcongress.org։ Վերցված է 2017-08-29
- ↑ «Тренінги, Тактична Медицина - Захист Патріотів»։ Захист Патріотів (ուկրաիներեն)։ Վերցված է 2017-08-29
- ↑ «УКУ відкриває Школу реабілітаційної медицини - УКУ»։ УКУ (ուկրաիներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-13-ին։ Վերցված է 2017-08-29
- ↑ «Засновницю проекту «Захист патріотів» призначено консультантом комітету ВР з питань охорони здоров’я» (ուկրաիներեն)։ «Украинская правда»։ 2015-10-06։ Վերցված է 2019-04-12
- ↑ «Президент вручил паспорта граждан Украины Ульяне и Марку Супрун: Вашими усилиями спасены тысячи жизней»։ 2015-07-11
- ↑ «Президент запропонував волонтеру Уляні Супрун стати заступником міністра охорони здоров’я»։ «Українські новин]»։ 2016-07-12
- ↑ «На прохання Порошенка Супрун призначили заступником міністра охорони здоров'я» (ուկրաիներեն)։ «Украинская правда»։ 2016-07-22։ Վերցված է 2019-04-12
- ↑ «В.о. міністра охорони здоров'я отримала карт-бланш – Розенко»։ Українська правда։ Վերցված է 2016-12-27
- ↑ «Уряд ухвалив 10 постанов, які кардинально вплинуть на діяльність системи охорони здоров'я»։ Кабінет Міністрів України։ Վերցված է 2018-02-28
- ↑ Проект Закону «Про державні фінансові гарантії надання медичних послуг та лікарських засобів» — офіційний сайт Верховної Ради України
- ↑ Супрун хочет отпустить больных туберкулезом, чтобы лечить их амбулаторно
- ↑ Супрун: 50 % украинцев — носители туберкулеза
- ↑ Супрун: В Украине не преодолена эпидемия туберкулеза
- ↑ «Помідори Фірташа, Ярош і син Порошенка: проти кого Росія запровадила санкції»։ BBC (ուկրաիներեն)։ 2018-11-01։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Отстранение Ульяны Супрун: каких полномочий лишил реформатора суд»։ Телеканал 24։ 2019-02-07։ Վերցված է 2019-02-07
- ↑ Надежда Алексеева, Алевтина Писаренко (2019-02-06)։ «Ящик Пандоры для кабмина: почему украинские политики встали на защиту Ульяны Супрун»։ RT։ Վերցված է 2019-02-07
- ↑ «Реформатор украинской медицины или ее могильщик: что нужно знать об Ульяне Супрун»։ «Сегодня»։ 2019-02-06։ Վերցված է 2019-02-07
- ↑ «В Окружном админсуде пояснили, что отстранили Супрун из-за двойного гражданства и превышения ею срока пребывания в статусе и.о.»։ «Интерфакс-Украина»։ 2019-02-05։ Վերցված է 2019-02-07
- ↑ «Суд назначил рассмотрение ходатайства Кабмина по Супрун на 11 февраля»։ УНН։ 2019-02-07։ Վերցված է 2019-02-07
- ↑ «Суд восстановил Супрун в должности»։ Корреспондент.net։ 2019-02-14
- ↑ «Супрун написала заявление об увольнении»։ Новое время։ 2019-08-29
- ↑ «Я – доктор смерть: Супрун рассказала забавный эпизод о первой встрече с Зеленским»։ apostrophe.ua (ռուսերեն)։ Апостроф։ 09 сентября 2019։ Վերցված է 2021-09-29
- ↑ 28,0 28,1 «"А я – доктор Смерть": Супрун рассказала, как знакомилась с Зеленским»։ 5.ua (ռուսերեն)։ 5 канал։ 10.09.2019։ Վերցված է 2021-09-29
- ↑ «"Представилась как Доктор Смерть". Супрун рассказала, как потролила Зеленского»։ tsn.ua (ռուսերեն)։ ТСН։ 12 сентября 2019։ Վերցված է 2021-09-29
- ↑ «Супрун ответила на насмешки Зеленского» (ռուսերեն)։ Украинская Правда։ 5 июня 2019։ Վերցված է 2021-09-29
- ↑ 31,0 31,1 «Уляна Супрун»։ beztabu.net։ 2019-09։ Վերցված է 2019-11-21
- ↑ Marko Suprun — IMDb
- ↑ План на завтра. Засновники волонтерського проекту «Захист патріотів» Марко й Уляна Супрун
- ↑ Марко Супрун
|