Jump to content

Ուլյանա Նիգմատուլինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլյանա Նիգմատուլինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացումբիաթլոնիստ
Երկիր Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվմարտի 8, 1994(1994-03-08) (32 տարեկան)
ԾննդավայրMozhga, Ուդմուրտիա, Ռուսաստան

Ուլյանա Նիկոլայի Նիգմատուլինա (ռուս.՝ Улья́на Никола́евна Нигмату́ллина, մինչև 2021 թվականի ամառը՝ Կայշևա / Ка́йшева. մարտի 8, 1994(1994-03-08), Mozhga, Ուդմուրտիա, Ռուսաստան), ռուսաստանցի բիաթլոնիստուհի, 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, 2012 թվականի պատանեկան ձմեռային օլիմպիադայի ոսկե և բրոնզե մեդալակիր, աշխարհի մինչև 19 տարեկան աղջիկների առաջնության բացարձակ չեմպիոնուհի (2013 թ.), Եվրոպայի մինչև 21 տարեկան աղջիկների առաջնությունների կրկնակի չեմպիոնուհի, զինվորականների համաշխարհային ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր սպրինտ մրցաձևում և չեմպիոնուհի՝ թիմային հաշվարկով (Ակիմովայի և Նեչկասովայի թիմակցությամբ)[1], ամառային բիաթլոնի աշխարհի չեմպիոնուհի խառը փոխանցումավազք մրցաձևում: Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2022 թ.):

Ուլյանան միակ բիաթլոնիստուհին է, ում հաջողվել է աշխարհի պատանեկան առաջնությունում միանգամից չորս ոսկե մեդալ նվաճել (անհատական դահուկավազք, սպրինտ, հետապնդում և փոխանցումավազք մրցաձևերում, 2013 թվականին):

Նա մասնակցել է նաև 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին[2]:

Մարզական արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր արդյունքները վերցված են բիաթլոնի միջազգային միությունից:

Օլիմպիական խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2 մեդալ (1 արծաթե, 1 բրոնզե)

Մրցումները Անհատական Սպրինտ Հետապնդում Զանգվ. մեկն. Փախանցումավազք Խառը փոխանց.
Ներկայացրել է ռուսաստանցի օլիմպիական մարզիկներին:
Հարավային Կորեա Հարավային Կորեա 2018 Փհենչհան 24-րդ 33-րդ 52-րդ 9-րդ
Ներկայացրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 2022 Պեկին 78-րդ 13-րդ 11-րդ 17-րդ Արծաթ Բրոնզ

Աշխարհի առաջնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցումները Անհատական Սպրինտ Հետապնդում Զանգվ. մեկն. Փախանցումավազք Խառը փոխանց. Single խառը փոխանց.
Ներկայացրել է Ռուսաստան Ռուսաստանը:
Շվեդիա Շվեդիա 2019 Էստերսունդ 60-րդ 5-րդ
Ներկայացրել է Ռուսաստանի բիաթլոնի միությունը:
Սլովենիա Սլովենիա 202 Պոկլյուկա 24-րդ 36-րդ 29-րդ 11-րդ 9-րդ

Պատանեկան և երիտասարդական ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին Մրցաշարը Մրցավայրը Տարիքը Անհ. Սպր. Հտպ. Փոխ. ԽՓ
2012 ՊՕԽԱվստրիա Ավստրիա Ինսբրուք U18 3 1 2 DSQ
2013 ԱՊԱԱվստրիա Ավստրիա Օբերտիլլիախ U19 1 1 1 1 х
2013 ԵԱԲուլղարիա Բուլղարիա Բանսկո U21 1 10 х
2014 ԵԱՉեխիա Չեխիա Նովե Մեստո U21 27 3 2 х 2
2014 ԱՊԱԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Փրեսք Այլ U21 3 18 5 2 х
2015 ԵԱԷստոնիա Էստոնիա Օտեպյաե U21 5 3 2 х 1
2015 ԱՊԱԲելառուս Բելառուս Մինսկ U21 6 12 12 2 х

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հունիսին Ուլյանան ամուսնացել է մարզիչ, նախկին դահուկորդ Իլշաթ Նիգմատուլինի հետ և վերցերել է նրա ազգանունը[3]: 2023 թվականի փետրվարի 4-ին զույգը դուստր է ունեցել[4]:

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշան (25 փետրվարի 2022 թ.) —[5];
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչում (2022).
  • Ուդմուրտական Հանրապետության պետական մրցանակ՝ ֆիզիկական կուլտութայի և սպորտի բնագավառում (31 հոկտեմբերի 2022 թ.), Պեկինի 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում ձեռք բերած ակնառու մարզական արդյունքների համար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Всемирные военные игры — 2017». uniorsport.ru. Արխիվացված օրիգինալից 2017-02-25-ին. Վերցված է 2017-02-25-ին.
  2. «Biathlon - Athlete Profile: Uliana KAISHEVA - Pyeongchang 2018 Olympic Winter Games». www.pyeongchang2018.com. Արխիվացված է օրիգինալից 2018-02-10-ին. Վերցված է 2018-02-10-ին.
  3. «Биатлонистка Ульяна Кайшева вышла замуж и будет выступать под другой фамилией». Արխիվացված օրիգինալից 2021-09-25-ին. Վերցված է 2021-09-25-ին.
  4. «Нигматуллина: было немножко страшновато называть дочь таким необычным именем». Արխիվացված օրիգինալից 2024-05-02-ին. Վերցված է 2024-05-02-ին.
  5. «Указ Президента Российской Федерации от 25.02.2022 № 78 "О награждении государственными наградами Российской Федерации"» (ռուսերեն). Официальный интернет-портал правовой информации. 2022-02-25. Արխիվացված օրիգինալից 2022-02-25-ին. Վերցված է 2022-02-25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլյանա Նիգմատուլինա» հոդվածին։