Ուլյանա Լոպատկինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուլյանա Լոպատկինա
Ulyana Lopatkina.jpg
Ծնվել էհոկտեմբերի 23, 1973(1973-10-23)[1] (45 տարեկան)
ԾննդավայրԿերչ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունԱ. Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
Մասնագիտությունպարուսույց, բալետի պարող և celebrity
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
Կայքuliana-lopatkina.com
Ulyana Lopatkina Վիքիպահեստում

Ուլյանա Վյաչեսլավովնա Լոպոտկինա (ծնվել է 1973 թվականի հոկտեմբերի 23, Կերչ, ՈւԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի ռուս դերասանուհի, 1995-2017 թթ Մարիինյան թատրոնի առաջատար բալետի պարուհի։

ՌԴ ժողովրդական պարուհի (2006ՌԴ պետական մրցանակի (1999) և ՌԴ կառավարության մրցանակի (2015) դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլյանա Վյաչեսլավովնա Լոպատկինան ծնվել է 1973 թվականի հոկտեմբերի 23-ին Սև ծովի ափի Կերչ քաղաքում։ Նրա մայրը (Ելենա Գեորգիևնա Լոպատկինա) և հայրը (Վյաչեսլավ Իվանովիչ Լոպատկին) դասատուներ են։ Ունի եղբայր՝ Եվգենիյ։ Մանուկ հասակում հաճախել է պարային խմբակների և սպորտային գիմնաստիկայի։

1991 թվականին ավարտել է Ա․ Յա․ Վագանովայի անվան բալետի ռուսական ակադեմիան, որից հետո դարձել է Մարիինյան թատրոնի բալետ-պարուհի։ 1995 թվականին դարձավ խմբի առաջատար։ 2000 թվականին «Բայադյորկա» բալետի ժամանակ ստացավ սրունքաթաթի վնասվածք, բայց կարողացավ ավարտել համերգը։ Վնասվածքի պատճառով նա ստիպված էր մի քանի տարով լքել բեմը։ 2003 թվականի փետրվարին դերասանուհուն վիրահատեցին, որից հետո նա կարողացավ վերականգնվել և նորից վերադառնալ բեմ[2]։

2013 թվականի հոկտեմբերին, երբ Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիայի ռեկտոր նշանակվեց Նիկոլայ Ցիսկարիձեն, մշակույթի նախարարությունը երաշխավորել է Ուլյանա Լոպատկինայի թեկնածությունը՝ ակադեմիայի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում։ Սակայն ակադեմիայի հետ այդպես էլ պայմանագիր չկնքվեց[3][4]։

2017 թվականի հունիսի 16-ին Ուլյանա Լոպատկինան պաշտոնապես հայտարարեց իր պարի կարիերայի ավարտի մասին[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել նկարիչ, գրող և գործարար Վլադիմիր Կորնեևի հետ։ Նրանք ամուսնացել են 2001 թվականի հուլիսի 5-ին։ Նույն թվականի հուլիսի 25-ին նրանք պսակադրվեցին Վարտեմյագ գյուղի Սոֆիայի տաճարում։ Մեկ տարի անց ավստրալական հիվանդանոցում ծնվում է նրանց աղջիկը՝ Մարիան[6]։ 2010 թվականին ամուսինները բաժանվեցին։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]