Ուլթրաբուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ուլթրաբուկ (անգլ.՝ Ultrabook), բարակ և թեթև նոթբուք, որը ունի պակաս մեծություն և քաշ սովորական նոթբուքերի համեմատ, բայց միաժամանակ լիարժեք նոթբուքների բնորոշ գծերի մեծ մասը: Ultrabook ապրանքանիշը պատկանում է Intel ընկերությանը, և այն սահմանում է բնութագրերը, որոնց պետք է համապատասխանի ձեր սարքը, որպեսզի իրավունք ունենա օգտվել այս բրենդից: Տերմինը սկսել է տարածվել 2011 թվականին, այն բանից հետո, երբ Intel-ը ներկայացրել է տվյալ դասի բնութագրերը և սարքերի կոնցեպցիա, որը մշակվել է Apple-ի հետ համատեղ 2008 թվականին թողարկված MacBook Air նոթբուքի հիման վրա[1]:

Aquote1.png ...նման գործոն, ինչպես ուլթրաբուկը, որը ներկայացնում է բարակ և թեթև համակարգիչ, ներկայացնում է իրենից MacBook Air և iPad կոնցեպսիաների խառնուրդ. (The Wall Street Journal հարցազրույցից):
- Գրեգ Ուելշ (Greg Welch),Intel-ի ուլթրաբուկների առաջխաղացման համար պատասխանատու ստորաբաժանման տնօրեն
Aquote2.png

Տվյալ դասի համակարգիչների բնութագրերը զարգանում են Intel Ultrabook նորաստեղծ ստորաբաժանման հետ, և հետագայում ուլտրաբուքները լինելու են պլանշետների և գերդյուրակիր նոթբուքների խառնուրդը։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե դյուրակիր համակարգչի կոնցեպցիան, ավելի կոմպակտ և թեթև քան սովորական համակարգիչը, հայտնվել է 1996 թվականին, երբ Toshiba կորպորացիան թողարկել է Toshiba Libretto նոթբուքների ընտանիք: Այս կարգի համակարգիչները ստացել են սուբնոթբուք անվանումը: Այն պահից 15 տարվա ընթացքում սուբնոթբուքները մշտապես զարգացել են չափերի և գնի նվազեցման, ինչպես նաև հաշվողական հզորության և ներկառուցված վերալիցքավորվող մարտկոցի աշխատանքի տևողության ավելացման ուղղությամբ:

2008 թվականի հունվարի 15-ին Սթիվ Ջոբսն անցկացրել է նոր գերբարակ Apple MacBook Air սուբնոթբուքի ներկայացումը, կատարված բարակ ալյումինե կորպուսում և այդ պահին հակառակորդներ չուներ: Վաճառքի մեկնարկից հետո պարզվել է, որ տվյալ սուբնոութբուքը ունի բարձր պահանջարկ սպառողների մոտ, և շուտով սկսեցին հայտնվել նմանատիպ կոմերցիոն ծրագրեր այլ արտադրողների կողմից. Dell Adamo, Lenovo ThinkPad Х300, Samsung 900X3A, Sony Vaio Y:

2011 թվականի մայիսին Intel ընկերությունը ներկայացրել է նոր դասի դյուրակիր PC — ուլտրաբուքեր, որը հանդիսանում է դասական սուբնոթբուքերի հետագա էվոլուցիոն զարգացումը և հիմնականում օգտագործում են գաղափարները, որոնք պարունակվում են Apple MacBook Air գերբարակ նոթբուքներում:

2008 թվականից սկսած, էժան նեթբուքները և ավելի հարգված ուլտրաբուքերը, ըստ էության, փոխարինում են միմյանց և դուրս են մղում շուկայից իրենց նախնի դասը սուբնոթբուքները:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլտրաբուքները ավելի բարակ են և թեթև, սովորական նոութբուքներից, բայց մի փոքր ավելի արտադրողական է, քան նեթբուքները: Նրանք զինվում են հեղուկ բյուրեղային էկրանով՝ 11-ից 17 դյույմ, կոմպակտ են՝ հաստությունը մինչև 20 մմ, ունեն ցածր զանգված:

Ի տարբերություն էժան նեթբուքների, որոնք ի հայտ եկան շուկայում 2008 թվականին, ուլտրաբուկն ավելի հարգված և սիրելի դլուրակիր համակարգիչ է, որն ունի ավելի մեծ հաշվողական հզորություն և մարտկոցի աշխատանքի ավելի մեծ տևողություն:

2012 թվականի պլանների համաձայն ՝ Intel-ի սենսորային էկրանների էժանացման և OS Microsoft Windows 8 թողարկման շնորհիվ արտադրողները սկսեցին արտադրել ուլթրաբուքների մի մասը սենսորային էկրաններով:

Ուլթրաբուկերի օրինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Samsung 530U3B-A04
  • Samsung 530U4E
  • Zenbook շարքը Asus-ից
  • մի քանի մոդելներ (SSD-ի ներկայությամբ) Vivobook շարքից ASUS-ից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Intel презентует новый класс мобильных ПК — ультрабуки. //