Ուլա Լոժար
| Ուլա Լոժար | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 24, 2002 (24 տարեկան) Լյուբլյանա, Սլովենիա |
| Երկիր | |
| Ժանրեր | փոփ |
| Մասնագիտություն | երգչուհի |
| Գործիքներ | վոկալ |
Ուլա Լոժար (սլովեն.՝ Ula Ložar, հունվարի 24, 2002, Լյուբլյանա, Սլովենիա)[1][2], սլովենացի երգչուհի, որ իր հայրենի երկիրը ներկայացրել է 2014 թ. Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում[3]:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուլան 2014 թվականին ազգային ընտրության արդյունքներով դարձել է Սլովենիայի առաջին ներկայացուցիչը Մանկական Եվրատեսիլում[1][4], որտեղ, կատարելով «Nisi sam / Your Light» երգը, զբաղեցրել է 12-րդ տեղը[1][3][5]: Եվրատեսիլյան իր ելույթից հետո նա դարձել է դեռահասների կուռքը հայրենի երկրում[4]:
2016 թվականին 3-րդ տեղն է գրավել Universong մրցույթում[6]:
2016 թվականի Սուրբծննդյան տոներից առաջ ներկայացրել է «I’ll Be with You» երգը (պրոդյուսեր՝ Raay)[4]:
2019 թվականի փետրվարի 16-ին «Fridays» երգի կատարմամբ մասնակցել է մեծահասակների Եվրատեսիլի սլովենական ազգային ընտրության եզրափակչին[3][1][7][8][2], բայց հաղթող չի ճանաչվել:
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարին | Վերնագիրը | Ամենաբարձր դիրքը չարթերում |
|---|---|---|
| SLO | ||
| 2014 | «Nisi sam / Your Light» | — |
| 2017 | «White Xmas / Bel božič» (Maraaya դուետի, BQL երաժշտախմբի, Նիկա Զորյանի, Մանցեյ Շպիկի, Լուկա Բասիի և Կլարա Յազբեցի հետ)[9] |
28 |
| 2019 | «Fridays» | — |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 «Emina razglednica: Ula Ložar». RTVSLO.si. 2019-01-18. Արխիվացված օրիգինալից 2019-01-28-ին. Վերցված է 2019-01-28-ին.
- 1 2 «EMA 2019: Zaradi Raiven bo KAOS, kdo pa so ostali nastopajoči?». Mična. 2019-01-25. Արխիվացված օրիգինալից 2019-01-28-ին. Վերցված է 2019-01-28-ին.
- 1 2 3 «Słowenia: znamy finalistów EMA '19». eurowizja.org. 2018-12-27. Արխիվացված օրիգինալից 2019-01-28-ին. Վերցված է 2019-01-28-ին.
- 1 2 3 «VIDEO: Ula Ložar pred božičnim večerom presenetila svoje oboževalce». 24ur.com. 2016-12-24. Արխիվացված օրիգինալից 2019-01-28-ին. Վերցված է 2019-01-28-ին.
- ↑ «FOTO: Na otroški Evroviziji slavila Italija, Slovenija zasedla 12. mesto». 24ur.com. 2014-11-15. Արխիվացված օրիգինալից 2019-01-28-ին. Վերցված է 2019-01-28-ին.
- ↑ «Ula Ložar: Na Tenerife po medaljo». Govori.se. 2016-07-18. Արխիվացված օրիգինալից 2019-01-28-ին. Վերցված է 2019-01-28-ին.
- ↑ «Raiven and Ula Lozar take part in EMA in Slovenia». ESCDaily. Արխիվացված օրիգինալից 2019-01-28-ին. Վերցված է 2019-01-28-ին.
- ↑ «Listen to a preview of the Slovenian candidates! - Eurovision Song Contest Tel Aviv 2019». eurovision.tv. 2019-01-28. Արխիվացված օրիգինալից 2019-01-28-ին. Վերցված է 2019-01-28-ին.
- ↑ «Maraaya & BQL & Nika Zorjan & Manca Špik & Luka Basi & Klara Jazbec & Ula - WHITE XMAS / BEL BOŽIČ - YouTube». Արխիվացված օրիգինալից 2021-02-11-ին. Վերցված է 2019-01-28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль Улы Ложар на сайте Евровидения
| ||||||||||