Jump to content

Ուիլյամ Վինսենթ Բառե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Վինսենթ Բառե
Ծնվել էմոտ 1760
ԾննդավայրՍրբազան Հռոմեական կայսրություն
Վախճանվել է1829
Վախճանի վայրԴուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունլեզվաբան, պատմաբան և թարգմանիչ
Քաղաքացիություն Ֆրանսիա

Ուիլյամ Վինսենթ Բառե (անգլ.՝ William Vincent Barré. մոտ 1760, Սրբազան Հռոմեական կայսրություն - 1829, Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլա-ֆրանսիական հրապարակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, պատմագիր:

Բառեն ծնվել է Գերմանիայում՝ ֆրանսիացի բողոքական (հուգենոտ) ծնողների ընտանիքում, ովքեր լքել էին հայրենիքը իրենց կրոնական հայացքների պատճառով։ Նա սկզբում ծառայել է ռուսական նավատորմում, ապա, երբ բռնկվել է հեղափոխությունը, մեկնել է Ֆրանսիա: Զորակոչվել է հանրապետական ​​բանակ, մասնակցել 1796-1997 թվականների իտալական առաջին արշավանքին, մարտի դաշտում խիզախությամբ աչքի ընկնելով՝ ստացել կապիտանի կոչում[1]։

Գնահատելով Բառեի բազմալեզվագետ լինելը՝ գեներալ Նապոլեոն Բոնապարտը նրան դարձրել է իր անձնական թարգմանիչը: Բայց Բառեն ապագա կայսեր՝ Նապոլեոնի մասին երգիծական ոտանավորներ է հորինել, և երբ բացահայտվել է, թե ով է այդ ծաղրալի տողերի հեղինակը, նա, խույս տալով ոստիկանության հետապնդումներից, ստիպված է եղել փախչել Ֆրանսիայից: Մոտավորապես 1803 թվականին մեկնել է Անգլիա[1]: Հետագայում տեղափոխվել է Իռլանդիա, որտեղ, ըստ իրեն հասած տեղեկությունների, պիտի որ ազգականներ ունենար:

1829 թվականին առեղծվածային հանգամանքներում ինքնասպան է եղել Դուբլինում[2]։

Անգլերեն գրել է պատմական տրակտատներ ու քաղաքական պամֆլետներ, ֆրանսերեն՝ ոտանավորներ: Ընդ որում՝ պատմագիտական երկու ծավալուն աշխատություններում սուր քննադատության է ենթարկել Նապոլեոնի իշխանությունը:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 (անգլերեն) Henri van Laun, « Barré, William Vincent », Dictionary of National Biography, Volume 3, New York: Macmillan and Co, 1885, P..
  2. (անգլերեն) John Gorton, A General Biographical Dictionary, Volume IV, London: Henry G. Bohn, 1851, P. (lire en ligne).

Հրատարակված երկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • History of the French Consulate, Under Napoleon Buonaparte, London: Thomas Hurst, 1804.
  • The Rise, Progress, Decline and Fall of Buonaparte's Empire in France, London: J. Badcock, 1805.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Barré, William Vincent, Dictionary of National Biography. London: Smith, Elder & Co. 1885—1900.
  • André Encrevé, « Barré Guillaume (William) », dans Patrick Cabanel et André Encrevé (dir.), Dictionnaire biographique des protestants français de 1787 à nos jours: A-C, t. I, Paris, Éditions de Paris, 2015 (ISBN 978-2-84621-190-1), p. 172.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]