Ուիլյամ Սմիթ (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուիլյամ Սմիթ
William Alden Smith 2.jpg
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 12, 1859(1859-05-12)[1]
Ծննդավայր Dowagiac, Քես շրջան, Միչիգան, ԱՄՆ
Վախճանի օր հոկտեմբերի 11, 1932(1932-10-11)[1][2] (73 տարեկանում)
Վախճանի վայր Գրանդ Ռապիդս, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States (1912-1959).svg ԱՄՆ

Ուիլյամ Սմիթ (պետական գործիչ) (անգլ.՝ William Alden Smith, մայիսի 12, 1859(1859-05-12)[1], Dowagiac, Քես շրջան, Միչիգան, ԱՄՆ - հոկտեմբերի 11, 1932(1932-10-11)[1][2], Գրանդ Ռապիդս, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի քաղաքագետ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ։ 1907-1919 թվականներին եղել է ԱՄՆ սենատոր Միչիգան նահանգից[3]։ Առավել հայտնի է որպես 1912 թվականին «Տիտանիկ» շոգենավի կործանման գործով ամերիկյան քննչական հանձնաժողովի ղեկավար։ Նրա հետաքննչական գործողությունները քննադատության են արժանացել Մեծ Բրիտանիայում[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթը ծնվել է Միչիգանի Դովաջիակ քաղաքում, սովորել է սովորական դպրոցներում[5]։ 1872 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Գրանդ Ռափիդս, որտեղ սկսել է վաճառել պոպկորն ու թերթեր[6]։ 1875 թվականին ծառայության է անցել Լենսինգում գտնվող Միչիգանի ներկայացուցիչների պալատում։

«Բերչ և Մոնտգոմերի» ընկերությունում Սմիթն ուսումնասիրել է իրավունք։ Որոշ ժամանակ զբաղվել է իրավաբանական պրակտիկայով, իսկ ավելի ուշ ընդունվել է «Սմայլի և Սթիվենս» ընկերություն[5]։ Այս ընկերությունը հետագայում կոչվել է «Սմայլի, Սմիթ և Սթիվենս»։ Սմիթը եղել է «Չիկագոյի և Արևմտյան Միչիգանի երկաթուղիներ» և «Դեթրոյթի ու Լենսինգի Հյուսիսային երկաթուղիներ» ընկերությունների գլխավոր իրավախորհրդատուն։ Այդ պրակտիկայի շնորհիվ նա դարձել է երկաթուղիների և ֆինանսների մասին օրենքների փորձագետ[5]։ 1883 թվականին Սմիթը Միչիգան նահանգից ԱՄՆ սենատորի քարտուղարի օգնականն էր, իսկ 1887-1891 թվականներին՝ Միչիգան նահանգի որսորդական տեսուչը [6]։ 1888-1892 թվականներին եղել է հանրապետական պետական Կենտրոնական կոմիտեի անդամ[4]։

«Տիտանիկի» խորտակման հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականի ապրիլի 15-ին Ատլանտյան օվկիանոսում Տիտանիկի խորտակումից հետո Սմիթը գլխավորել Է Սենատի լսումները, որոնք ընթանում էին Նյու Յորքի Վալդորֆ-Աստորիա հյուրանոցում[5]։ Սենատորներն ու հանդիսատեսը ունկընդրում էին ողջ մնացած ուղևորների և անձնակազմի անդամների դրամատիկ ցուցմունքները։ 1912 թվականի մայիսի 28-ին Սմիթի ենթահանձնաժողովը զեկույց է հրապարակել, որը հանգեցրել է անվտանգ ծովագնացության կանոնների էական բարեփոխումներին[4]։ Սմիթը հատուկ ուշադրություն է դարձրել «Տիտանիկի» անջրանցիկ միջնորմներին, ինչի համար այցելել է նրա երկվորյակ եղբորը՝ «Օլիմպիկին»[6][7]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Սմիթը մահացել է 1932 թվականի հոկտեմբերի 11-ին Գրանդ Ռեփիդսում՝ 73 տարեկան հասակում։ Հուղարկավորված է Վուդլոն գերեզմանատանը[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wade, Wyn Craig, "The Titanic: End of a Dream, " Penguin Books, 1986 ISBN 0-14-016691-2
  • Wade, Wyn Craig. «The Senator and the Shipwreck.» Michigan History 63 (November/December 1979): 10-19.
  • Kuntz, Tom. The Titanic Disaster Hearings. Pocket, 1998. ISBN 0-671-02553-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]