Ուիլյամ Շեքսպիրի պիեսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործական ժառանգության մեծ մասը դրամատիկ ստեղծագործություններ են։ Հետևաբար, նրա առաջին պիեսը «Տիտոս Անդրոնիկոս» ողբերգությունն է (հոկտ․ 1594), այլ տարբերակով «Հենրիխ VI »-ի երեք մասերը։ Վերջին՝ «Հենրիխ VIII» պիեսը, գրել է Ջոն Ֆլեթչերի հետ համատեղ։

Պարբերականացման խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ժամանակաշրջան (1590—1594)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Գերց։ «Անսանձ կնոջ սանձահարումը»։ Պետրուչիոյի հարսանիքը

Գրականության տեսանկյունից այս ժամանակաշրջանը կարելի է անվանել ընդօրինակաման ժամանակաշրջան։ Շեքսպիրը դեռևս ամբողջովին իր նախորդների գերակշռության տակ էր։ Շեքսպիրի ստեղծագործության կենսագրական մոտեցման կողմնակիցները, այս շրջանը սահմանել են, որպես կյանքի լավագույն կողմերի իդեալիստական հավատքի ժամանակաշրջան։ «Երիտասարդ Շեքսպիրը իր պատմական ողբերգություններում ոգևորությամբ պատժում է վատը և խանդավառորեն գովերգում է մեծ և բանաստեղծական զգացմունքները՝ ընկերությունը, ինքնազոհությունը և հատկապես սերը» (Վենգերով)։

Շեքսպիրը «Տիտոս Անդրոնիկոս» ողբերգության մեջ մեծ նշանակություն էր տալիս ժամանակակից դրամատուրգների ավանդույթներին՝ հանդիսատեսի ուշադրությունը սևեռելով դեպի կիրք, դաժանություն և նատուրալիզմ։ «Տիտոս Անդրոնիկոս»-ի սարսափները Թոմաս Կիդի և Քրիստոֆեր Մառլոյի պիեսի սարսափների ուղիղ և անմիջական արտացոլանքն են։

Հավանաբար, Շեքսպիրի առաջին պիեսները «Հենրիխ VI»-ի երեք մասերն են։ Այս և հաջորդող պատմական քրոնիկների համար աղբյուր են հանդիսացել Ռաֆայել Հոլինշեդի «Քրոնիկները»։ Շեքսպիրյան քրոնիկները միավորող թեման թույլ և անգործունակ իշխանության փոփոխությունն է, ովքեր երկիրը տանում են դեպի երկպառակտման, քաղաքացիական պատերազմի և Թյուդորների դինաստիայի թագավորական կարգի վերականգնմանը։ Ինչպես Մարլոն՝ Շեքսպիրը «Էդուարդ II»-ում ոչ միայն նկարագրում է պատմական իրադարձությունները, այլև ուսումնասիրում է փաստեր, որոնք թաքցնում են հերոսների արարքները։

«Սխալների կատակերգություն»` վաղ, «աշակերտական» և իրավիճակային կատակերգություն։ Ըստ այն ժամանակվա ավանդույթի, անգլիացի ժամանակակից գրողի համար աղբյուր հանադիսացավ Տիտոս Մակկիոս Պլավտուսի «Մենեխմի» կատակերգությունը, որը նկարագրում էր զույգ եղբայրների արկածները։ Գործողությունները տեղի են ունենում Եփեսոսում, որը շատ քիչ էր նման հին հունական քաղաքի։ Հեղինակը Անգլիայի ժամանակակից նշանները տեղափոխում է Անտիկ աշխարհի միջավայր։ Շեքսպիրը ավելացնում է ևս մեկ սյուժետային գիծ՝ զույգ ծառաներ, ինչն էլ ավելի շփոթեցրեց գործողությունները։ Հատկանշական է, որ այս ստեղծագործության մեջ կա կոմիքսի և ողբերգության խառնուրդ, ինչը բնորոշ է Շեքսպիրին՝ ծերունի Էգեոնը, ով ակամայից խախտել էր եփեսոսյան օրենքը, մահապատիժ էր սպառնում, և միայն անհավանական զուգադիպությունների շղթայի և ծիծաղելի սխալների շնորհիվ ստեղծագործության վերջում վրա է հասնում նրա փրկությունը։

«Անսանձ կնոջ սանձահարումը» պիեսը հիմնված է կոպիտ զավեշտական ոճաձևի վրա՝ ստեղծված ըստ Ֆարսային կատակերգության ավանդականության։ Սա 1590-ական թվականների լոնդոնյան թատրոնի հայտնի վարիացիոն սյուժեն էր, որը կնոջը ամուսնուն հնազանդեցնելու մասին է։ Հետաքրքիր մենամարտում դեմ առ դեմ էին դուրս եկել երկու արտասովոր անհատականություններ, որտեղ կինը հանդուրժում է պարտությունը։ Հեղինակը հռչակում է սահմանված կարգի անձռենմխելիություն, որտեղ ընտանիքի գլխավորը համարվում է տղամարդը։

Հաջորդող պիեսներում Շեքսպիրը հեռանում է արտաքին կատակերգական ոճաձևից։ «Սիրո անպտուղ ջանքեր» կատակերգությունը ստեղծվել է Լիլիի պիեսների ազդեցությամբ, որոնք նա գրել էր Դիմակների թատրոնում բեմադրելու՝ թագավորական արքունիքների և արիստոկրատական ընտանիքների համար։ Բավականին հասարակ ֆաբուլայով պիեսը իրենից ներկայացնում է շարունակական մրցություն, կերպարների սրամիտ երկխոսությունների մրցակցություն, բարդ բառախաղեր, բանաստեղծությունների և սոնետների ստեղծագործում (այդ ժամանակ Շեքսպիրն արդեն տիրապետում էր դժվար բանաստեղծական ձևի )։ «Սիրո անպտուղ ջանքեր» կատակերգության լեզուն պաճուճազարդ և գունագեղ էր, այսպես կոչված բարեհնչյունություն, որը այն ժամանակ համարվում էր անգլիական արիստոկրատ ղեկավարության լեզուն և հայտնի դարձավ  Լիլիի «Էվֆուէս, կամ սրամտության անատոմիա» վեպի լույս տեսնելուց հետո։

Երկրորդ ժամանակաշրջան (1594—1600)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմեո և Ջուլիետ։ Նկարը Ֆրենկ Դիկսիի (1884)

Մոտ 1595 թվականին Շեքսպիրը ստեղծեց իր ամենահայտնի ողբերգությունը՝   Ռոմեո և Ջուլիետ, որը պատմություն է սիրո իրավունքի համար, արտաքին հանգամանքների դեմ՝ մարդկության պայքարի մասին։ Շեքսպիրը «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության իր տարբերակի համար, հնարավոր է վերամշակել է «ակադեմիկների» կողմից թողած հին տեքստերը (դրամատուրգների խումբ, ովքեր ունեցել են համալսարանական դիպլոմներ)[1]։ Առաջինը Րոմեոյի և Ջուլետի վշտալի ճակատագրի մասին խոսվել է Լուիջի Դա Պորտոյի նովելում (Luigi Da Porto, 1485—1529), թեման վերցվեց նաև իտալացի հեղինակների կողմից (Մատտեո Բանդելլո, Բոլդերի, Լուիջի Գրոտո), հետագայում տարածվեց եվրոպական գրականության մեջ։ Անգլիայում այս հայտնի սյուժեն, որպես հիմք օգտագործվեց Արթուր Բրուկի կողմից, որպես իր «Րոմեուսի և Ջուլիետի ողբերգական պատմություն» պոեմի հիմք (Arthur Brooke. The tragicall Historye of Romeus and Juliet, 1562)[2]։ Շատ հավանական է, որ Բրուկի այս ստեղծագործությունը աղբյուր է հանդիսացել Շեքսպիրի համար։ Նա ուժեղացրել է լիրիկական և դրամատիկական գործողությունները, վերաիմաստավորել և հարստացրել է կերպարների հատկանիշները, ստեղծել բանաստեղծական մենախոսություններ, որոնք բացահայտում էին կերպարների ներքին կարևոր ապրումները, այս կերպ ստանալով սովորական ստեղծագործություն՝ Վերածննդի պոեմ սիրո մասին։ Այս ողբերգությունը հատուկ տեսակի է, լիրիկական, լավատեսական, չնայած նրան, որ ավարտվում է գլխավոր հերոսների մահով։ Նրանց անունները ստացել են բարձրագույն պոեզիայի կրքի հատուկ նշանակություն։

Մոտավորպես 1596 թվականին թվագրվում է Շեքսպիրի ևս մեկ հայտնի ստեղծագործություն՝ «Վենետիկի վաճառականը» պիեսը։ Ինչպես հայտնի հրեա Վարավվան ելիզավետյան դրամայից («Մալթացի հրեան» Քրիստոֆեր Մառլո), Շեյլոկը նույնպես տենչում էր վրեժխնդրության։ Բայց ի տարբերություն Վարավվայի, նա մնում է ավելի բարդ բացասական կերպար։ Մի կողմից նախանձ, խորամանկ, նույնիսկ դաժան վաշխառու է, մյուս կողմից՝ անարգված մարդ, որի անարգանքը կարեկցանք է առաջացնում։ Շեյլոկի՝ հրեաների և ընդհանարապես ցանակացած մարդու նույնականացման մասին և «Միթե հրեան աչք չունի» (ակտ III, տեսարան 1) հայտնի մենախոսությունը, որոշ կրիտիկներ խոստովանում են, որ ամբողջ գրականության մեջ ի պաշտպանություն հրեաների իրավունքների հավասարության, լավագույն խոսքն է։ Պիեսում հակադրվում են փողի իշխանությունը մարդու վրա և ընկերության պաշտամունքը, որպես կյանքի ներդաշնակության անբաժանելի մասեր։

Չնայած պիեսի «պրոբլեմատիկության» և Անտոնիոյի և Շեյլոկի դրամատիկական սյուժետային ուղղության, իր մթնոլորտով «Վենետիկի վաճառական»-ը ավելի մոտ է պիես հեքիաթի, ինչպես «Միջամառային գիշերվա երազը» (1596) պիեսը։ Կախարդական պիեսը հավանաբար գրվել է ելիզավետյան ազնվականների հարսանեական տոնակատարությունների համար։ Գրականության մեջ Շեքսպիրը առաջին անագամ ֆանտաստիկ արարածներին օժտում է մարդկային թուլություններով՝ ստեղծելով կերպարներ։ Ինչպես միշտ, դրամատիկ տեսարանները խաչվում են զավեշտականի հետ՝ Աթենքի արհեստավորները, շատ նման անգլիացի աշխատաովորներին, ջանասիրաբար և անփորձ պատրաստում են «Պիրամա և Ֆիբիս» պիեսը՝ Տեզեայի և Իպոլիտի հարսանիքի համար, որը իրենից ներկայացնում է դժբախտ սիրո պատմություն՝ շարադված պարոդիա ձևով։ Ուսումնասիրողներին զարմացրել է «հարսանեական» պիեսի սյուժեի ընտրությունը, նրա ներքին ֆաբուլան՝ թյուրիմացություն զույգ սիրահարների միջև, որը կթույլատրվի միայն ըստ Օբերոնի բարի կամքի և հրաշքի շնորհիվ՝ ծաղր կանացի քմահաճության հանդեպ (Տիտանիայի անսպասելի կիրքը Օբերոնի նկատմամբ)։ Ինչպես նաև արտահայտում է ծայրահեղ թերահավատություն սիրո նկատմամբ։ Այնուամենայնիվ այս «առավել բանաստեղծական ստեղծագործություններից մեկը» ունի լուրջ ենթատեքստ՝ անկեղծ զգացմունքների մեծարում, որն ուներ բարոյական հիմք[3]։

Ջոն Ֆալստաֆ գինու մեծ սափորով և գավաթով։Նկարը Է. ֆոն Գրուցների (1896)

Ս․Ա․ Վենգերովը ականատես է եղել անցմանը երկրորդ ժամանակաշրջան՝ «այդ երիտասարդության բացակայությամբ պոեզիայում, որը բնորոշ էր առաջին ժամանակաշրջանին, կերպարները դեռ երիտասարդ էին, բայց բարոյապես ապրել էին իրենց կյանքում կարևոր հաճույքները։ Ժամանակաշրջանը հրապուրիչ էր, ուրախ, բայց նուրբ ու հիասքանչ աղջիկներ, ինչպիսիք էին «Վերոնացի երկու ազնվական» պիեսում և առավել ևս Ջուլետա չկային»։

Միևնույն ժամանակ Շեքսպիրը ստեղծում է անմահ և հետաքրքիր տեսակ, որի նմանը համաշխարհային գրականության մեջ չի եղել՝ Պարոն Ջոն Ֆալստոֆի։ Երկու մասերի հաջողությունները՝ «Հենրիխ IV», առաջին հերթին ժամանակագրության գործող վառ կերպարների շնորհիվ է, ովքեր միանգամից հայտնի էին դարձել։ Կերպարները անկասկած բացասական էին, բայց բարդ հատկանիշներով։ Նյութապաշտ, եսասեր, մարդ առանց գաղափարների, պատիվը նրա համար ոչինչ էր, հետևողական և խորաթափանց թերահավատ։ Նա մերժում է հարգանքը, իշխանությունը և հարստությունը։ Փողը նրան պետք էր միայն սնունդ, գինի և կին ձեռք բերելու համար։ Բայց Ֆալստաֆի կատակերգության էությունը ոչ միայն սրամտությունն է, այլ նաև նրա ուրախ ծիծաղը ինքն իր և շրջակա աշխարհի հանդեպ։ Նրա ուժը մարդկային բնույթի գիտությունն էր, նրան տհաճ է այն ամենը, ինչը կապված է մարդու հետ, նա հոգու ազատության և անսկզբունքայնության մարմնացում էր։ Անցնող դարաշրջանի մարդ, ով պետք չէ այնտեղ, որտեղ իշխանությունը հզոր է։ Հասկանալով, որ այսպիսի կերպարը տեղին չէ իդեալական իշխանության մասին պիեսում, «Հենրիխ V» Շեքսպիրը հանում է նրան՝ հանդիսատեսին ուղակի հաղորդելով Ֆալստաֆի մահվան մասին։ Բայց ըստ ավանդության, Ելիզավետա թագուհու խնդրանքով, ով ցանկացել էր Ֆալստաֆին նորրից տեսնել բեմում, Շեքսպիրը վերակենդանացրեց «Վինձորի ծաղրողները» պիեսում։ Բայց դա միայն Ֆալստաֆի թույլ օրինակն է։ Այստեղ նա կորցրել էր շրջակա աշխարհի մասին իր գիտելիքները, հեգնանքը, ծիծաղը ինքն իր նկատամաբ։ Մնացել էր միայն ինքնագոհ խաբեբան[4][5]։

Առավել հաջողակ փորձ էր նորից վերադառնալ ֆալստաֆյան տեսակին երկրորդ ժամանակաշրջանի վերջին ՝ «Տասներկուերորդ գիշեր» պիեսում։ Այստեղ մենք պարոն Տոբի և նրա միջավայրում ունենք պարոն Ջոնի երկրորդ հրատարակությունը, ճիշտ է, առանց իր շողշողացող սրամտության, բայց նույն բարեհոգի խրախճանքով։ «Ֆալստաֆովյան» շրջանակների մեջ է ընդգրկվում կանանց հանդեպ ժամանակաշրջանի առավելագուն կոպիտ ծաղրանքով «Անսանձ կնոջ սանձահարումը» պիեսը։

Երրորդ ժամանակաշրջան (1600—1609)[խմբագրել | խմբագրել կոդը]

Համլետը և Հորացիոն գերեզմանատանը։ Նկարը Էժեն Դելակրուայի (1839)

Շեքսպիրի ստեղծագործական գործունեության երրորդ ժամանակաշրջանը ընդգրկում է մոտավորապես 1600—1609 թվականները։ Սուբեկտիվիստական կողմնակիցները կենսագրական մոտեցմամբ Շեքսպիրի ստեղծագործությունները անվանել են «խոր հոգևոր մռայլության» ժամանակաշրջան և աշխարհազգացության փոփոխության պատճառ էին համարում Մելանխոլիկ կերպարի՝ Ժակի հայտնվելը «Ինչպես կցանկանաք» կատակերգությունում և նարան գրեթե համարում էին Համլետի նախորդը։ Սակայն որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Շեքսպիրը Ժակի կերպարում ընդամենը ծաղրի էր ենթարկում մելանխոլիան[6], և, ենթադրաբար, կյանքի հիասթափությունների մի շրջան (ըստ կենսագրական մեթոդի կողմնակիցների տարբերակի) իրականում չի հաստատվում, որպես Շեքսպիրի կենսագրության փաստ։ Դրամատուրգի մեծագույն ողբերգությունների ստեղծման ժամանակաշրջանը հաընկնում էր նրա ստեղծագործական ուժի ծաղկման, նյութական դժվարությունների հաղթահարման և հասարակության մեջ բարձր դիրք զբաղեցնելու հետ։

Մոտ 1600 թվականին Շեքսպիրը ստեղծում է «Համլետը», որը կրիտիկների կարծիքով նրա ամենախորիմաստ ստեղծագործությունն է։ Շեքսպիրը պահպանել է հայտնի վրեժի մասին ողբերգության սյուժեն, բայց ամբողջ ուշադրությունը սևեռել է հոգևոր աններդաշնակություն, գլխավոր հերոսի ներքին հոգեվիճակ։ Ավանդական վրեժի դրամայի մեջ ընդգրկված էր նոր տեսակի կերպար։ Շեքսպիրը գերազանցել է ժամանակը՝ Համլետը սովորական ողբերգական հերոս է, ով հանուն Աստվածային արդարության իրականացնում է վրիժառություն։ Գալով եզրակացության, որ մեկ հարվածով հնարավոր չէ վերականգնել ներդաշնակությունը՝ նա զգում է աշխարհից օտարվելու ողբերգությունը և դատապարտում է իրեն միայնության։ Ըստ Լ.Ե. Պինսկու սահմանման, Համլետը համաշխարհային գրականության առաջին «Ռեֆլեքսիական» հերոսն է[7]։

Կորդելիա. Նկարը Ուիլյամ Ֆ. Եմենսի (1888)

Շեքսպիրի «մեծագույն ողբերգությունների» հերոսները նշանավոր մարդիկ են, ում մեջ միախառնված է բարին ու չարը։ Բախվելով շրջակա աշխարհի աններդաշնակության հետ՝ նրանք կատարում են դժվար ընտրություն՝ ինչպես գոյատևել, իրենք են կերտում իրենց ճակատագիրը և կրում ամբողջ պատասխանատվությունը։

Միևնույն ժամանակ Շեքսպիրը ստեղծեց «Չափ ընդդեմ չափի» դրաման։ Չնայած նրան, որ 1923 թվականին Առաջին ֆոլիոյում դասվել է կատակերգություններ շարքին, այս անիրավ դատավորի մասին լուրջ ստեղծագործության մեջ զավեշտական ոչինչ չկա։ Նրա անունը վերաբերում է ողորմության մասին Քրիստոսի ուսմունքին[8]։ Ըստ գործողությունների ընթացքի հերոսներից մեկի մահացու վտանգ է սպառնում, իսկ վերջաբանը, որտեղ միանգամից մի քանի ամուսնական կապ է հաստատվում, որը կարելի է համարել երջանիկ ավարտ։ Այս պրոբլեմատիկ ստեղծագործությունը չի պատկանում կոնկրետ ժանրի, այլ գոյություն ունի ժանրերի շեմին՝ բարձրանալով դեպի մորալիտե, նա ձգտում է տրագիկոմեդիայի[9]։

Իսկական միզանտրոպիա նկատվում է միայն «Թիմոն Աթենացի» պիեսում, որը պատմություն է առատաձեռն և բարի մարդու մասին, ով սննկացվեց նրանց կողմից, ում օգնություն էր ցուցաբերել և ում պատճառով դարձավ չարամիտ մարդ։ Պիեսը ցավալի տպավորություն է թողնում ՝ չնայած այն բանին, որ Թիմոնի մահից հետո անշնորհակալ Աթենքը պատժվում է։ Ուսումնասիրողների կարծիքով, Շեքսպիրին պատել էր անհաջողությունը՝ պիեսը գրված է անկայուն լեզվով , արժանիքների հետ մեկտեղ, ունի նաև թերություններ։ Չի բացառվում նաև, որ այս աշխատանքի վրա աշխատել է ոչ միայն Շեքսպիրը։ Կարելի է ասել, Թիմոնի կերպարը չի ստացվել, իսկ մյուս կերպարներն թույլ են[10]։ Անցում շեքսպիրյան նոր ուղության կարելի է համարել «Անտոնիոս և Կլեոպատրա» ողբերգությունը։ «Անտոնիոս և Կլեոպատրա» ողբերգությունում շնորհալի, բայց բարոյական հիմքերից զուրկ «Հուլիոս Կեսարից» կողոպտիչը, շրջապատված է ճշմարիտ բանաստեղծական միջավայրով , իսկ կիսադավաճան Կլեոպատրան հերոսական մահով մեծապես քավում է իրենց մեղքերը։

Չորրորդ ժամանակաշրջան (1609—1612)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերսպերոն և Արիել. Նկարը Ուիլյամ Հեմիլթոնի (1797)

Չորրորդ ժամանակաշրջանը, եթե չհաշվենք «Հենրիխ VIII»-ը ( որոշ ուսումնասիրողներ ենթադրում են, որ այն գրվել է Ջոն Ֆլեթչերի հետ համահեղինակմամբ), ներառում է երեքից չորս տարի և չորս պիես՝ այսպես կոչված «ռոմանտիկ դրամաներ» կամ տրագիկոմեդիաներ[11]։ Վերջին ժամանակաշրջանի պիեսներում դժվար փորձությունները ընդգծում են անհաջողությունից ազատվելու ուրախությունը։ Զրպարտությունը բացահայտվում է, անմեղությունը իքն իրեն արդարացնում է, խելահեղ խանդը ողբերգական հետևանքներ չի ունենում, սիրահարները միաորվում են երջանիկ ամուսնական կապով։ Այս աշխատանքների լավատեսությունը քննադատողների կողմից ընկալվում է, որպես հեղինակի հաշտության նշան։ «Պերիքս» պիեսը էապես տարբերվում է վաղ գրված ստեղծագործություններից, որը նոր ստեղծագործությունների առաջացման նշան է։ Բացակայում է միամտությունը, որը սահմանակից էր պրիմիտիվությանը, խնդիրները և բարդ հատկանիշները , վերադարձ գործողության կառուցվողականությանը, որոնք հատկանշական էին վաղ անգլիական Վերածննդի դրամայի՝ ամեն ինչ մատնացույց է անում նրան, որ Շեքսպիրը գտնվում էր նոր ձևի որոնման մեջ։ «Ձմեռային հեքիաթ»՝ արտասովոր ֆանտազիա, պատմություն «անհավանականի մասին, որտեղ ամեն ինչ հավանական էր»։ Պատմություն խանդոտ կնոջ մասին, ով տրվելով չարությանը, հոգևոր տանջանքներ հանդուրժեց և իր զղջմամբ արժանացավ ներման։ Ավարտին բարին հաղթում է չարին, որոշ հետազոտողների կարծիքով ՝ հաստատելով հավատը հումանիստական իդեալների նկատմամբ, ըստ ուրիշների `քրիստոնեական բարոյականության հաղթանակ։ «Փոթորիկ» պիեսը վերջին պիեսներից ամենահաջողվածն էր, որոշ իմաստով Շեքսպիրի ստեղծագործական կյանքի ավարտը։ Պայքարի փոխարեն, այստեղ իշխում էր մարդասիրությունը և ներողամտությունը։ Բանաստեղծական աղջիկները՝ Մարինա «Պերիքս»-ից, Ուտրատա «Ձմեռային հեքիաթ»-ից, Միրանդա «Փոթորիկ»-ից՝ դստրերի պատկերներ են, ովքեր գեղեցիկ են իրենց առաքինությամբ։ Ուսումնասիրողները հակված են «Փոթորիկ» պիեսի եզրափակիչ տեսարանում, որտեղ Պերսպերոնը հրաժարվում է իր մոգությունից և հանգստի անցնում, տեսնել Շեքսպիրի հրաժեշտը թատերական աշխարհի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Уильям Шекспир. Биография и творческий путь драматурга в Театре Глобус». О. Николаева
  2. «Уильям Шекспир. Ромео и Джульетта: история сюжета, текста и переводов трагедии» О. Николаева
  3. Предисловие к пьесе «Сон в летнюю ночь» Батюшкова Ф. Д.
  4. Браун Ф. А. Виндзорские проказницы // Шекспир В. Полное собрание сочинений. / Библиотека великих писателей под ред. С. А. Венгерова. СПб.: Брокгауз-Ефрон, 1903. Т. 2. С. 434—445.
  5. Э. Бёрджес. Уильям Шекспир. Гений и его эпоха. — М.: Центрполиграф, 2001, с. 229—233. ISBN 5-227-01302-0
  6. А. А. Аникст. Гамлет, принц датский
  7. Шайтанов И. О. Зарубежная литература. 10—11 классы. Методические советы.
  8. Pope E. M. The Renaissance Background of Measure for Measure//Twentieth century interpretations of Measure for Measure/Ed. by G. L. Geckle. Englewood Cliffs. New York, 1970. P. 51
  9. Шайтанов И. О. Две «неудачи»: «Мера за меру» и «Анджело». Вопросы литературы, 2003, № 1.
  10. Радлов Э. Тимон Афинский // Шекспир В. Полное собрание сочинений / Библиотека великих писателей под ред. С. А. Венгерова. СПб.: Брокгауз-Ефрон, 1903. Т. 3. С. 504—513
  11. ։Рацкий И. Проблема трагикомедии и последние пьесы Шекспира // Театр. 1971. № 2.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Շեքսպիրի պիեսներ» հոդվածին։