Ուիլյամ Նոքս Դ՛Արսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Նոքս Դ՛Արսի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 11, 1849(1849-10-11)[1]
ԾննդավայրՆյութոն Էբոթ, Դևոն, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմայիսի 1, 1917(1917-05-01) (67 տարեկան)
Մահվան վայրՄիդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունՎեսմինստերի դպրոց
Մասնագիտությունգործարար
ԱմուսինMaria Colletta Elena Birkbeck?
Ծնողներհայր՝ William Francis D'Arcy?[1]
ԵրեխաներViolet Mary Bertha D'Arcy?[1] և William Francis D'Arcy?[1]
 William Knox D’Arcy Վիքիպահեստում

Ուիլյամ Նոքս Դ՛Արսի (անգլ.՝ William Knox D’Arcy, հոկտեմբերի 11, 1849(1849-10-11)[1], Նյութոն Էբոթ, Դևոն, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 1, 1917(1917-05-01), Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի գործարար ու փաստաբան, Իրանում նավթի հանույթի ու հետախուզման ոլորտի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է փաստաբանի ընտանիքում։

1863—1865 թվականներին Ուիլյամ Նոքսը սովորել է Լոնդոնի Վեսթմինսթերյան դպրոցում։ 1866 թվականին նա իր ծնողների հետ տեղափոխվել է Քվինսլենդ (Ավստրալիա)։ Այստեղ նա ուսումնասիրել է իրավաբանություն և 1872 թվականին փաստաբանական քննություն է հանձնել։

1882 թվականին Դ՛Արսին մասնակցել է ոսկու արդյունահանման սինդիկատի ստեղծմանը և նույն սինդիկատում աշխատել է որպես իրավաբան։ 1886 թվականին սինդիկատը վերակազմավորվել է «Mount Morgan Goldmining Corporation» անունով բաժնետիրական ընկերության։ Դ՛Արսին՝ որպես համահիմնադիր, ստացել է ընկերության 125 000 բաժնետոմս։ Այդ բաժնետոմսների փոխարժեքը կարճ ժամանակ անց զգալիորեն աճել է՝ 1 բաժնետոմսի համար 1 ֆունտ ստերլինգից հասնելով 17 ֆունտ ստերլինգի, և Դ՛ Արսիին բերել 6 միլիոն ֆունտ ստերլինգ շահույթ, որը համարժեք է ներկայիս 673 միլիոն ֆունտ ստերլինգին։ Արդեն միլիոնատեր Դ՛Արսին Լոնդունում տուն է գնել և սկսել շռայլ կյանք վարել։ Բայց բաժնետիրական ընկերության աստիճանաբար նվազող շահութաբերությունը նրան ստիպել է եկամտի նոր աղբյուրներ փնտրել։

1900 թվականին Հենրի Վոլֆը՝ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը Պարսկաստանում, համոզել է Դ՛Արսիին այդ երկրում նավթի պաշարների որոնման աշխատանքներ սկսել։ 1901 թվականի մայիսի 28-ին Դ՛Արսին Պարսկաստանի շահնշահ Մուզաֆֆար-ադ-Դին Շահի և նրա նախարար Մոհասսադ Գոլի Մաջդի հետ համաձայնագիր է կնքել, որի համաձայն նա 20 000 ֆունտ ստերլինգով և նավթի հետազոտման դեռ չգործող կազմակերպության 10 % բաժնետոմսերով Իրանի ամբողջ մակերեսի 75%-ին համապատասխան հսկայական տարածքում 60 հետազոտման աշխատանքներ կատարելու կոնցեսիա է ստացել։ Ժամկետը լրանալուց հետո կազմակերպության ամբողջ ունեցվածը դառնալու էր Իրանի սեփականությունը։

1906 թվականի սկզբին Դ՛Արսին 250 000 ֆունտ ստերլինգ է ներդրել նավթի հանքավայրերի որոնման աշխատանքներում, բայց ապարդյուն։ Իր ավստրալիական բաժնետոմսերը, որոնց արժեքը այդ ընթացքում 2 ֆունտով ընկել էր, գործարարը ստիպված գրավադրել է, որովհետև փողի խիստ կարիք է ունեցել։ Կազմակերպությանը սպառնացող սնանկությունը կանխելու համար Դ՛Արսին կոնցեսիան վաճառելու բանակցություններ է սկսել Ռոտշիլդների ընտանիքի ֆրանսիական կողմի հետ։ Բայց բրիտանական ռազմական ծովակալության առաջարկությամբ կոնցեսիան ձեռք է բերել 1896 թվականին Գլազգոյում հիմնադրված Բիրմա օյլ քամփնին (Burmah Oil Company)։ Որպես փոխհատուցում Դ՛Արսին ստացել է Բիրմա օյլի 170 000 բաժնետոմս։ Բիրմա օյլը պարսկական կոնցեսիայում ներդրել է ևս 100 000 ֆունտ ստերլինգ, բայց սկզբնական շրջանում որոնումները նախկինի պես անարդյունք էին։ Միայն 3 տարի անց՝ 1908 թվականի մայիսի 26-ին, 360 մետր խորության հորատման ժամանակ Բիրմա օյլը բացեց Մեսջիդ-Սոլեյմանը՝ աշխարհի խոշորագույն նավթային դաշտերից մեկը։

Նավթի հանույթի, մշակման ու վաճառքի համար 1909 թվականի ապրիլին ստեղծվում է Անգլո-պարսկական նավթային ընկերությունը, ներկայիս՝ Բրիթիշ փեթրոլիումը (B))։

ՈՒ․ Ն․ Դ՛Արսին մահացել է 1917 թվականին և իր ժառանգներին՝ առաջին ամուսնությունում ծնված զավակներին և երկրորդ կնոջը, թողել է 984 000 ֆունտ ստերլինգ հարստություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фируз Казем-Заде Борьба за влияние в Персии. Дипломатическое противостояние России и Англии, 1864—1914., Москва, Центрполиграф, 2004 ISBN 5-9524-0780-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Նոքս Դ՛Արսի» հոդվածին։