Ուիլյամ Միլլեր
| Ուիլյամ Միլլեր անգլ.՝ William Miller | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 15, 1782[1] |
| Ծննդավայր | Pittsfield, Մասաչուսեթս, ԱՄՆ |
| Մահացել է | դեկտեմբերի 20, 1849[1] (67 տարեկան) |
| Մահվան վայր | Hampton, Վաշինգտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
| Գերեզման | William Miller Cemetery |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | բապտիստություն |
| Մասնագիտություն | ագարակապան, աստվածաբան, քարոզիչ և կրոնական առաջնորդ |
| Ամուսին | Lucy Miller?[2] |
| Ծնողներ | հայր՝ William Miller?[3], մայր՝ Paulina Miller?[3] |
| Ստորագրություն | |
Ուիլյամ Միլլեր (փետրվարի 15, 1782[1], Pittsfield, Մասաչուսեթս, ԱՄՆ - դեկտեմբերի 20, 1849[1], Hampton, Վաշինգտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բապտիստական քարոզիչ, ադվենտիստական շարժման հիմնադիրը, որը Աստվածաշնչի հիման վրա կանխատեսում էր աշխարհի վերջը 1844 թվականին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամ Միլլերը ծնվել է 1782 թվականին ԱՄՆ-ի Փիթսֆիլդ քաղաքում (Մասաչուսեթս) մեթոդիստների ընտանիքում։ 18 տարեկանից հետո հայտնի տվյալներով կրթությունը չի շարունակել, սակայն միշտ չափազանց շատ կարդալու սեր է ունեցել։
Նա իր ընտանիքի 16 երեխաներից ավագն էր։ Երբ նա 4 տարեկան էր նրանք տեղափոխվեցին Լոու Հեմփթոն [Hampton] (Նյու Յորք)։ Այնտեղ 9 տարեկանից նա սկսեց հաճախել դպրոց։


1803 թվականին 22-ամյա Միլլերն ամուսնացավ բապտիստական եկեղեցուն պատկանող Լյուսի Սմիթի հետ և տեղափոխվեց Պոլթնի (Վերմոնտ)։
Այնտեղ նա ծանոթացավ որոշ մարդկանց հետ, որոնց ազդեցության տակ վերանայեց իր քրիստոնեական համոզմունքները և դարձավ դեիստ։ Իր ինքնակենսագրության մեջ նա գրում էր
| Ես ծանոթացա այդ գյուղի [Պուլթնի, Վերմոնտ] առաջատար մարդկանց հետ, ովքեր դեիզմի հետևորդներ էին, սակայն նրանք լավ քաղաքացիներ էին և տարբերվում էին բարոյականությամբ պահվածքով։ Նրանք տվեցին ինձ ձեռքերի մեջ Վոլտերի, Հյումի, Փեյնի, Իթան Ալենի եվ այլ դեիստական գրողների աշխատությունները։ |
Ամենայն հավանականությամբ հենց այդ «լավ քաղաքացիները» Միլլերին շեղեցին ոչ միայն դեպի դեիզմ, այլև մասոնականության, որի հետևանքով նա շուտով պաշտոնապես դարձավ մասոն։
Վերմոնտի մասոնական օթյակի գրառումները ցույց են տալիս, որ Ուիլյամ Միլլերը միացել է մասոնական «Առավոտյան աստղ» № 27 (հետագայում № 37) օթյակին Փոլթնի քաղաքը տեղափոխվելուց ոչ շատ ժամանակ անց, մասնակցել է իրենց տարեկան հավաքներին 1809 թվականին որպես վստահելի անձ, իսկ 1810 թվականին հիշատակվում է որպես օթյակի ավագ հսկիչ։ Չի բացառվում նաև որ ունեցել է վարպետի աստիճան[4] (հետագայում նա պաշտոնապես խզեց իր կապերը մասոնության հետ, ավելի մանրամասն շարունակության մեջ)։
Միլլերը զբաղեցրել է նաև մի շարք պաշտոններ և իր քաղաքում բավականին սիրելի և հարգված մարդ էր եղել։ Մի ժամանակ նա աշխատել է ոստիկանությունում կոնստեբլ (ոստիկանական պաշտոն), 1809 թ-ին եղել է շերիֆի տեղակալ , 1810 թ-ի հուլիսի 21-ին ստացել է լեյտենանտի կոչում, իսկ անհայտ ժամանակահատվածում եղել է նաև հաշտարար դատավոր ։
Պատերազմի ժամանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ 1812 թվականին սկսվեց անգլո-ամերիկյան պատերազմը, Ուիլյամ Միլլերը պատերազմի համար հավաքեց տղամարդկանց խումբ և նրանց հետ ուղևորվեց Բերլինգթոն (Վերմոնտ)։ Առաջին ճակատամարտը, որի մասնակիցներն ու ականատեսները եղավ Միլլերը, տեղի ունեցավ Պլատսբուրգում։
«Ամրոցը, որտեղ ես գտնվում էի, անընդհատ ենթարկվում էր գնդակոծման։ Ռումբերը, հրթիռներն ու բեկորային արկերը թափվում էին այնպես, ինչպես կարկուտը»,- ասել է նա։ Այդ կրակոցներից մեկը պայթել էր նրանից ընդամենը երկու ոտնաչափ հեռավորության վրա՝ վիրավորելով իր երեք զինվորներին և սպանելով մեկին, բայց Միլլերը անվնաս էր մնացել։
Միլլերը այս ճակատամարտի ելքը համարեց հրաշագործ և աստվածային, ինչը հակասում էր իր դեիստական պատկերացումներին հեռավոր Աստծո մասին, որը չէր միջամտում մարդկային գործերին։ Միլերը պատերազմի վերաբերյալ գրել էր նաև հետևյալը.
| Ինձ թվաց, թե Գերագույն Էակը հատուկ կերպով հսկել է այս երկրի շահերը և փրկել մեզ մեր թշնամիների ձեռքից ... Այդքան զարմանալի արդյունքը՝ այդպիսի անհավասար պայմաններում, ինձ թվում էր ոչ թե մարդկային գործ, այլ առավել զորեղ ուժի դրսևորում։[5] |
| Հանկարծ Փրկչի կերպարը վառ կերպով հայտնվեց իմ մտքում։ Թվաց, որ կարող է լինել մի Էակ, այնքան բարի ու գթասիրտ, որ ինքը պատրաստ լիներ ինքնակամ քավել մեր մեղքերը և այդպիսով փրկել մեզ դրանց պատժից։ Ես անմիջապես զգացի, թե որքան հրաշալի պետք է լինի այդ Էակը և պատկերացրեցի, որ կարող եմ նետվել նրա գիրկը և լիովին ապավինել նրա ողորմությանը։[6] |
Պատերազմի ժամանակ՝ 1814 թվականի փետրվարի 1-ին, Միլլերը ստացավ նաև կապիտանի կոչում։ Երբ պատերազմ ավարտվեց, 1815 թվականի հունիսի 18-ին Միլլերը հրաժարական տվեց, վերադարձավ իր ընտանիքի մոտ և շուտով տեղափոխվեց ու վերադարձավ Լոու Հեմփթոն։
Ուիլյամ Միլլերի ուսումնասիրություններնը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմից հետո Ուիլյամ Միլլերը լրջորեն վերանայեց իր դեիստական գաղափարները։ Այդ իրադարձությունը շրջադարձային էր իր կյանքում։ Այն դրդեց նրան հավատալու պատմությանը խառնվող Աստծուն, հետևաբար դա նշանակում էր, որ այդպիսի Աստվածը կարող էր նաև իր հայտնությունը տալ մարդկանց, ինչը հակասում էր իր նախկին դերիստական համոզմունքներին։ Նա գրում էր.
1816 թվականից Ուիլյամ Միլերը սկսեց լրջորեն և ջանասիրաբար ուսումնասիրել Աստվածաշունչը, քանի որ լիովին վերափոխեց իր վերաբերմունքը դրա նկատմամբ։ Նա սկսեց նաև հաճախել բապտիստական եկեղեցի։
Աստվածաշնչի խոր ուսումնասիրության համար հայտնի է, որ նա օգտագործում էր Ալեքսանդր Կրյուդենի կոնկորդանսը (համաբարբառ), ինչպես նաև ուսումնասիրում էր բազմաթիվ պատմական տվյալներ, համեմատելով դրանք Աստվածաշնչի և աստվածաշնչյան մարգարեությունների հետ։

Հատուկ ուշադրության արժանացավ նաև Դանիել մարգարեի գիրքը, որտեղ Միլլերի համար շատ կարևոր էին հիմնականում հետևյալ համարները.
Սրբարանը կմաքրվի – այս արտահայտությունը Միլլերը հասկանում էր յուրահատուկ ձևով։ Որպես «սրբարան» նա հասկանում էր մեր երկիրը, իսկ ամբողջ «սրբարանը կմաքրվի» արտահայտությունը՝ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը, որի ժամանակ մեր երկիրը պետք է մաքրվեր կրակով։

Այսպիսով Ուիլյամ Միլլերը, այն պահից երբ 1816 թվականից սկսեց զբաղվել աստվածրաշնչի ուսումնասիրությամբ, երկու տարի անց՝ 1818 թվականին եկավ այն եզրակացության, որ 25 տարի հետո՝ 1843 թվականին կլինի աշխարհի վերջը՝ Քրիստոսի Երկրորդ Գալուստը։
Ադվենտիստական շարժման զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1844 թվականը ադվենտիստական շարժման մասնակիցներ ընդհանուր քանակը կարող էր կազմել 50.000-500.000, ավելի հավանական թիվը՝ 100/150-250 հազ.։
Հաշվի առնելով այն տարածաշրջանները, որտեղ առավել լայն տարածում էր գտել Ուիլյամ Միլլերի առաջնորդած ադվենտիստական շարժումը, իսկ դրանք էին՝ ԱՄՆ-ի հյուսիսարևելյան և միջին-ատլանտյան շրջանները, ինչպես նաև այդ տարածքների բնակչության մոտավոր թվաքանակը, միլլերականների ընդհանուր թիվը կարող էր կազմել տվյալ շրջանների բնակչության մոտ 0.65%-ից մինչև 6.5%-ը, բայց սա միայն մոտավոր հաշվարկներ են, քանի որ հստակ թվաքանակի որոշումը բավականին դժվար է։
Մեծ հիասթափություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1844 թ. հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ, այսպես կոչված «Մեծմ հիասթափություն»-ը, քանի որ այդ օրը հազարավոր միլլերականներ սպասելով, բայց չտեսնելով Երկրորդ գալուստը, չափազանց մեծ և խորը հիասթափություն վերապրեցին։ Դրանից հետո «Մեծ հիասթափություն» անվանումը կարծես դարձավ տվյալ դեպքի համար հատուկ անվանում, որը լայնորեն գործածվում է մինչև այսօր տվյալ պատմական իրադարձության համար։

Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամ Միլլերի գործունեությունը տարբեր ժամանակաշրջաններում արժանացել է բազմակողմանի մեկնաբանությունների և վերլուծությունների։ Նրա կողմից Դանիելի գրքի մարգարեությունների ժամանակագրական մեկնաբանությունն ու 1844 թվականին Քրիստոսի երկրորդ գալստյալի կանխատեսումը գնահատվել են ինչպես խորը անձնական համոզմունքից, այնպես էլ ժամանակակից միլենարիստական շարժումների ազդեցությունից պայմանավորված։ Քննադատները մատնանշում են նրա վերլուծությունների մաթեմատիկապես բարդ և երբեմն վիճարկելի բնույթը։
1844 թվականի սպասված իրադարձության չիրագործվելը, որը հետագայում հայտնի դարձավ որպես «Մեծ հիասթափություն», դիտարկվում է որպես Միլլերի շարժման ամենանշանակալի հետևանքներից մեկը։ Թեև նրա նախանշած օրը չարդարացրեց ակնկալիքները, որոշ մեկնաբաններ ընդգծում են, որ Միլլերի նպատակն էր հավատացյալներին ուղղել դեպի աստվածաշնչյան ուսումնասիրություն և բարոյական զարթոնք, այլ ոչ թե մարգարեանալ կոնկրետ պատմական իրադարձություն։
Ժամանակակից պատմագրությունը նրան դիտարկում է որպես առանցքային գործիչ երկրորդ մեծ զարթոնքի շրջանում՝ հատկապես ընդգծելով նրա ներդրումը բողոքական կրոնական դինամիկայի, մասսայական սպասումների և հետագա ադվենտիստական ուղղությունների ձևավորման գործում։ Նրա ազդեցությունը հաճախ համեմատվում է իր դարաշրջանի այլ հոգևոր առաջնորդների հետ, իսկ նրա շարժման սոցիալական, հոգեբանական և մշակութային հետևանքները շարունակում են ուսումնասիրվել գիտական շրջանակներում։