Ուիլյամ Հայնեսեն
Ուիլյամ Հայնեսեն ֆար.՝ William Heinesen | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 15, 1900[1][2][3][…] |
Ծննդավայր | Տորսհավն, Ֆարերյան կղզիներ, Դանիա |
Վախճանվել է | մարտի 12, 1991[1][2][3][…] (91 տարեկան) |
Վախճանի վայր | Տորսհավն, Ֆարերյան կղզիներ, Դանիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, կոմպոզիտոր, գրող և սցենարիստ |
Քաղաքացիություն | Դանիա |
Պարգևներ | |
Կայք | abc-literature.dk |
![]() |
Անդրեաս Ուիլյամ Հայնեսեն (ֆար.՝ Andreas William Heinesen, հունվարի 15, 1900[1][2][3][…], Տորսհավն, Ֆարերյան կղզիներ, Դանիա - մարտի 12, 1991[1][2][3][…], Տորսհավն, Ֆարերյան կղզիներ, Դանիա), բանաստեղծ, գրող, կոմպոզիտոր և նկարիչ Ֆարերյան կղզիներից[4][5]:
Ուիլյամ Հայնեսենը թարգմանվել է 19 լեզուներով, և Կարեն Բլիքսենից հետո նա ամենաշատ թարգմանված դանիացի հեղինակն է, ով առաջին անգամ հանդես է եկել 1900-1940 թվականներին։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆարերյան կղզիների մայրաքաղաք Տորսհավնը մշտապես եղել է Հայնեսենի ստեղծագործության կենտրոնում: Նա հայտնի է նրանով, որ մի անգամ Տորսավնն անվանել է «Աշխարհի պորտը»։ Նրա ստեղծագործության կենտրոնում չարի ու բարու, խավարի և լույսի, կործանման և արարման միջև հակադրություններն են: Այնուհետև հաջորդում է մարդու էքզիստենցիալ պայքարը դրանցից մեկի կողմը լինելու համար: Այնուամենայնիվ, դա միշտ չէ, որ հեշտ է, և' չարի, և' բարու միջև սահմանները միշտ չէ, որ հստակորեն սահմանված են:
Հայնեսենը հմայված է եղել կյանքի առեղծվածային կողմով, թեև ինքն իրեն կրոնապաշտ է անվանել բառի ամենալայն իմաստով։ Նրա կյանքը կարելի է բնութագրել որպես պայքար պարտվողականության դեմ: Ըստ նրա հաճախ մեջբերվող աֆորիզմներից մեկի` «կյանքը հուսահատություն չէ, և մահր չպետք է այն ղեկավարի»։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանի որ Հայնեսենը ծնվել և մեծացել է նախքան դպրոցներում ֆարերերեն ուսուցումը, նա հիմնականում գրել է դանիերեն, բայց նրա խոսակցական լեզուն ֆարերերենն էր: Նրա բոլոր գրքերը հետագայում թարգմանվել են մայրենի լեզվով:
Նա իր առաջին բանաստեղծական ժողովածուն հրապարակել է 21 տարեկանում, որից հետո ունեցել է ևս երեք հրատարակություն մինչև 1934 թվականին իր առաջին` «Քամոտ արշալույս» (ֆար.՝ Blæsende gry) վեպը գրելը[6]: Անհանգստանալով, որ իր դանիերենը բավականաչափ լավը չէ, հեղինակն իր վեպի յուրաքանչուր գլուխը ներկայացրել է նկարիչ Սամալ Յոենսեն-Միկինեսին:
«Քամոտ արշալույս» վեպին հաջորդել է «Նոատուն» (ֆար.՝ Noatún, 1938) վեպը: «Նոատունն» ունի խիստ քաղաքական ուղերձ. «համերաշխությունը լավ հասարակության բանալին է»: Նրա հաջորդ «Սև կաթսա» գիրքը (The Black Cauldron, 1949) վերաբերում է անկումային կյանքի հետևանքներին, որոնք զուգորդվում են կրոնական հիստերիայի հետ: «Կորած ջութակահարները» (ֆար.՝ De fortabte spillemænd,1950) գրքում Հայնեսենը շեղվել է իր նախկին ստեղծագործությունների սոցիալական ռեալիզմից՝ փոխարենը տրվելով պարզապես պատմություններ հորինելուն: «Մայր Պլեյադներ» (Mother Pleiades, 1952) նրա երևակայության ձոնն է։ Դրա ենթավերնագիրն է «Մի պատմություն սկզբնական ժամանակներից»:
Հայնեսենը չի բավարարվել միայն վեպեր գրելով։ Հիսունականներին նա սկսել է գրել նաև կարճ պատմվածքներ։ Դրանց մեծ մասը տպագրվել են երեք ժողովածուներում՝ «Կախարդված լույսը», «Գամալիելի կախարդանքը» և «Դարման չար ոգիներից» (Cure Against Evil Spirits, 1969): «Բարի հույսը» վեպում նրա գլխավոր հերոսը՝ քահանա Պեդեր Բյորեսենը, հիմնված է պատմական կերպարի՝ քահանա Լուկաս Դեբեսի վրա: Երբ Հայնեսենին հարցրել էն, թե որքան ժամանակ է պահանջվել այն գրելու համար, նա պատասխանել է. «Քառասուն տարի։ Բայց այդ ընթացքում այլ բաներով էլ եմ զբաղվել»:
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին Ուիլյամ Հայնեսենը պարգևատրվել է Դանիայի գրական մրցանակի Հոլբերգի մեդալով։
Ուիլյամ Հայնեսենը ստացել է Սկանդինավյան խորհրդի գրականության մրցանակ 1965 թվականին իր «Բարի հույսը» (ֆար.՝ Det gode håb) վեպի համար, որը հրատարակվել է 1964 թվականին[7][8]: Պատմվածքում Հայնեսենը դժվարին խնդիր ուներ վերարտադրել 17-րդ դարի դանիերենը։ Նրան հաջողվել է, և արժանացել է այդ բարձրագույն մրցանակին։ Այն համընդհանուր համարվում է նրա լավագույն աշխատանքը։
Երբ խոսակցություններ են տարածվել, որ 1981 թվականին Ուիլյամ Հայնեսենը պատրաստվում է Նոբելյան մրցանակ ստանալ գրականության ոլորտում[9], նա գրել է Շվեդիայի ակադեմիային և հրաժարվել իր թեկնածությունից։ Ավելի ուշ նա բացատրել է, թե ինչու.
![]() |
Ֆարերերենը ժամանակին մեծ հարգանք չէր վայելում, փաստացի, այն ուղղակիորեն ճնշվում էր: Չնայած դրան, ֆարերերենը մեծ գրականություն է ստեղծել, և խելամիտ կլիներ Նոբելյան մրցանակ տալ այն հեղինակին, ով գրում է ֆարերերեն։ Եթե այն տրվեր ինձ, այն կհասներ մի հեղինակի, ով գրում է դանիերեն, և արդյունքում, անկախ մշակույթ ստեղծելու Ֆարերյան ջանքերին հարված կհասցվեր[10]: - Ուիլյամ Հայնեսեն
|
![]() |
- Ուիլյամ Հայնեսենն արժանացել է Ֆարերյան գրականության մրցանակի 1975 թվականին[11]:
- 1980 թվականին ստացել է Դանիայի գրականության քննադատների մրցանակ (ֆար.՝ Kritikerprisen)[12]:
- 1984 թվականին ստացել է Տորշավնի քաղաքային խորհրդի մանկական գրականության մրցանակ լավագույն գրքի համար (ֆար.՝ Barnabókaheiðursløn Tórshavnar býráðs)[13]:
- 1985 թվականին Դանիայի ակադեմիան պարգևատրել է Կարեն Բլիքսեն մեդալով[14]:
- 1987 թվականին արժանացել է Շվեդիայի ակադեմիայի սկանդինավյան մրցանակի («փոքրիկ Նոբել»)։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամ Հայնեսենի մատենագրության տեղեկատվությունը Դանիայի գրականության կենտրոնից[15].
Բանաստեղծություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1921 թվական, «Արկտիկայի էլեգիաներ և այլ բանաստեղծություններ» (ֆար.՝ Arktiske Elegier og andre Digte), Կոպենհագեն
- 1924 թվական, «Խոտի պատրաստում ծովի մոտ» (ֆար.՝ Høbjergningen ved Havet), Կոպենհագեն
- 1927 թվական, «Երգեր դեպի գարնան խորքերը» (ֆար.՝ Sange mod Vaardybet), Կոպենհագեն
- 1930 թվական, «Աստղերն արթնանում են» (ֆար.՝ Stjernerne vaagner), Կոպենհագեն
- 1936 թվական, «Թունդ արևը» (ֆար.՝ Den dunkle Sol), Կոպենհագեն
- 1955 թվական, «Բանաստեղծությունների ընտրանի» (ֆար.՝ Digte i udvalg), Կոպենհագեն
- 1961 թվական, «Հիմներ և վրդովմունքի երգեր» (ֆար.՝ Hymne og harmsang), Կոպենհագեն
- 1972 թվական, «Ծիածանով համայնապատկեր» (ֆար.՝ Panorama med regnbue), Կոպենհագեն
- 1983 թվական, «Ձմեռային երազ. 1920-1930 թվականների բանաստեղծությունների ընտրանի» (ֆար.՝ Vinterdrøm. Digte i udvalg 1920–30), Կոպենհագեն
- 1984 թվական, «Բանաստեղծությունների ժողովածու» (ֆար.՝ Samlede digte), Կոպենհագեն
- 1990 թվական, «Բանաստեղծություններ» (ֆար.՝ Digte), Կոպենհագեն:
Պատմվածքների ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1957 թվական, «Կախարդված լույսը» (ֆար.՝ Det fortryllede lys), Կոպենհագեն
- 1960 թվական, «Դիվահար Գամալիել» (ֆար.՝ Gamaliels besættelse), Կոպենհագեն
- 1967 թվական, «Չար ոգիների բուժում» (ֆար.՝ Kur mod onde ånder), Կոպենհագեն
- 1970 թվական, «Դոն Ժուանը Կետի յուղի գործարանից» (ֆար.՝ Don Juan fra Tranhuset), Կոպենհագեն
- 1973 թվական, «Հեքիաթներ Թորշհավնից» (ֆար.՝ Fortællinger fra Thorshavn), Կոպենհագեն
- 1978 թվական, «Գրիլեն և այլ վեպեր» (ֆար.՝ Grylen og andre noveller), Կոպենհագեն
- 1980 թվական, «Թող լինի պարը» (ֆար.՝ Her skal danses), Կոպենհագեն
- 1985 և 1987 թվականներին, «Կախարդական լապտեր» (ֆար.՝ Laterna magica)[16], Կոպենհագեն:
Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1934 թվական, «Գալարապտույտ լուսաբաց» (ֆար.՝ Blæsende Gry), Կոպենհագեն
- 2009 թվական, «Գալարապտույտ լուսաբաց» (ֆար.՝ Blæsende Gry) Դեդալուս, -978-1-903517-78-9
- 1938 թվական, «Նոատուն» (ֆար.՝ Noatun), Կոպենհագեն
- 1949 թվական, «Սև կաթսա» (ֆար.՝ Den sorte gryde), Կոպենհագեն
- 2000 թվական, «Սև կաթսա» (ֆար.՝ Den sorte gryde), Դեդալուս, -978-0-946626-97-7
- 1950 թվական, «Կորած ջութակահարները» (ֆար.՝ De fortabte spillemænd), Կոպենհագեն
- 2006 թվական, «Կորած ջութակահարները» (ֆար.՝ De fortabte spillemænd ), թարգմանիչ՝ Վ. Գլին Ջոնիս, Դեդալուս, 978-1-903517-50-5
- 1952 թվական, «Յոթ աստղերի մայր» (ֆար.՝ Moder Syvstjerne), Կոպենհագեն
- 2011 թվական, «Երկրի թագավորությունը» (անգլ.` The Kingdom of the Earth), Դեդալուս -978-1-907650-07-9
- 1964 թվական, «Բարի հույսը» (ֆար.՝ Det gode håb), Կոպենհագեն
- 2011 թվական, «Բարի հույսը» (ֆար.՝ Det gode håb), Դեդալուս, -978-1-903517-98-7
- 1976 թվական, «Աշխարհի ծայրի աշտարակը» (ֆար.՝ Tårnet ved verdens end), Կոպենհագեն
- 2018 թվական, «Աշխարհի ծայրի աշտարակը» (ֆար.՝ Tårnet ved verdens end), Դեդալուս, -978-1-910213-66-7
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամ Հայնեսենի գրած ստեղծագործությունների թեմաներով ֆարերյան նամականիշներ են թողարկվել . մասնավորապես, 1997 թվականին Սուրբ Անտոնիոսի գայթակղությունները, Փոքրիկ ջրահարսը, նաև 1988 թվականին նրա դիմանկարով նամականիշը:
-
Ֆարերյան նամականիշեր 1997: Սուրբ Անտոնիոսի գայթակղությունները
-
FR 310: FR Marmennil – The Little Merman.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Nils Ohrt (July 2017). «William Heinesen - The Artist». National Gallery of the Faroe Islands. Վերցված է August 1, 2018-ին.
- ↑ «William Heinesen, Writer, 91». New York Times. March 14, 1991. Վերցված է August 1, 2018-ին.
- ↑ «Blæsende Gry (Bog, Hæftet, Dansk) af William Heinesen». www.williamdam.dk (դանիերեն). Վերցված է 2025-02-08-ին.
- ↑ Norden.org 1965 William Heinesen, The Faroe Islands: Det gode håb (in English)
- ↑ «William Heinesen | Gyldendal». Den Store Danske. Վերցված է September 27, 2018-ին.
- ↑ Mehlin, Hans (2024-05-21). «Nomination Archive. Andreas William Heinesen». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-02-08-ին.
- ↑ «William Heinesen (Author of The Lost Musicians)». goodreads.com. Վերցված է September 27, 2018-ին.
- ↑ BBS.fo Արխիվացված 2013-01-06 archive.today
- ↑ Forfatterweb.dk written in Danish by journalist Rasmus Wiin Larsen
- ↑ BBS.fo Býarbókasavnið (Tórshavn City's Library Արխիվացված 2013-01-06 archive.today Barnamentanarheiðursløn Tórshavnar býráðs
- ↑ Danskeakademi.dk Karen Blixen Medaljen
- ↑ «William Heinesen». Litteratursiden. Վերցված է August 1, 2018-ին.
- ↑ Laterna Magica. Fjord Press, 1987 -0-940242-23-0
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hedin Brønner (1973) Three Faroese Novelists: An Appreciation of Jørgen-Frantz Jacobsen, William Heinesen, Heðin Brú (Ardent Media) 9780805733747
- Hazzard, Christinna. 2019. "Semi-Peripheral Realism: Nation and Form on the Borders of Europe." PhD Thesis, Liverpool John Moores University.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dansk Litteraturhistorisk Bibliografi
- Website about William Heinesen with bibliography
- Dedalus Books
- Dedalus Catalogue
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Հայնեսեն» հոդվածին։ |
|
- Հունվարի 15 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Դանիայում ծնվածներ
- Մարտի 12 մահեր
- 1991 մահեր
- Դանիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դանիացի վիպասաններ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Դանիացի վիպասաններ
- Դանիացի գրողներ
- Դանիացի բանաստեղծներ
- Դանիացի կոմպոզիտորներ
- Դանիացի սցենարիստներ
- Դանիացի նկարիչներ
- Դանիացի արվեստագետներ
- Անձինք նամականիշերի վրա
- Երկարակյացներ