Ուիլյամ Լինդսի Ուինդուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուիլյամ Լինդսի Ուինդուս
William Lindsay Windus-Self-portrait.jpg
Ծնվել էհուլիսի 8, 1822(1822-07-08)[1][2][3][…]
ԾննդավայրԼիվերպուլ, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էհոկտեմբերի 9, 1907(1907-10-09)[1][4][5] (85 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննկարիչ
ՈճՊրեռաֆայելիտներ
Ուշագրավ աշխատանքներToo Late?
Commons-logo.svg William Lindsay Windus Վիքիպահեստում

Ուիլյամ Լինդսի Ուինդուս (անգլ.՝ William Lindsay Windus, հուլիսի 8, 1822(1822-07-08)[1][2][3][…], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 9, 1907(1907-10-09)[1][4][5], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6]), անգլիացի նկարիչ, եղել է լիվերպուլցի նկարիչների այն խմբում, որի վրա ազդեցություն է թողել պրեռաֆայելիտների ոճը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Լինդսի Ուինդուսը ծնվել է Լիվերպուլում, սկզբում արվեստ է սովորել Ուիլյամ Դենիելսի (1813—1880) մոտ, այնուհետև շարունակել է կրթությունը Լիվերպուլի ակադեմիայում։ Նրա առաջին նկարը՝ «Սև տղան» անվանմամբ, ստեղծվել է 1844 թվականին կտավի վրա յուղաներկով։ 1850 թվականից սկսած՝ Լոնդոն այցից հետո նա սկսել է իր աշխատանքներում օգտագործել պրեռաֆայելիտների ոճը։ Գեղանկարչության իր նոր ոճը ցուցադրել է 1856 թվականին Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում «Բերդ Հելեն» աշխատանքում։ Նկարը գրավել է Դանթե Գաբրիել Ռոսսետտիի և Ջոն Ռասկինի ուշադրությունը, որոնք օգնել են Ուինդուսին՝ դառնալու պատվարժան նկարիչ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]