Ուիլյամ Էտտի
Ուիլյամ Էտտի անգլ.՝ William Etty | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1787[1][2][3][…] |
Ծննդավայր | Յորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանվել է | նոյեմբերի 13, 1849[1][2][3][…] (62 տարեկան) |
Մահվան վայր | Յորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա[5] |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա[5] |
Հայր | Matthew Etty?[6] |
Մայր | Esther Calverley?[6] |
William Etty Վիքիպահեստում |
Ուիլյամ Էտտի (անգլ.՝ William Etty, մարտի 10, 1787[1][2][3][…], Յորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - նոյեմբերի 13, 1849[1][2][3][…], Յորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի գեղանկարիչ։ Նա հայտնի կոլորիստ է եղել։ Նրա ստեղծագործության գլխավոր թեման եղել է կանացի մերկ մարմինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամ Էտտին ծնվել է ջրաղացպանի բազմանդամ ընտանիքում։ Նա վաղ տարիքից հետաքրքրվել է նկարչությամբ։ Հոր ցանկությամբ 7 տարի Հալում եղել է փորագրիչի աշակերտ։ Էտտին նկարել սովորելը սկսել է բնանկարների ճեպանկարներ անելով՝ կրկնօրինակելով տպագիր հրատարակություններից տարբեր գծանկարներ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1806 թվականին հորեղբոր հրավերով, որը գնահատում էր Էտտիի նկարչություն սովորելու ձգտումը և աջակցում էր նրան, որ դառնա նկարիչ, գնացել է Լոնդոն։ 1807 թվականին Էտտին ընդունվել է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիան, որտեղ նրա ղեկավարը դարձել է Հենրի Ֆյուզլին (գերմ.՝ Johann Heinrich Füssli)։ 1811 թվականին բազմաթիվ փորձերից հետո, երիտասարդ Ուիլյամի աշխատանքներից երկուսը ընտրվել են ցուցադրության համար. «Կատաղած վայրի խոզից Անտիոպիին փրկող Տելեմաքոսը»[7], որը ցուցադրվել է Թագավորական ակադեմիայի տաղանդավոր աշակերտների աշխատանքների ցուցադրման պատին, և Սապփո[8]( Սապփո - հին հույն բանաստեղծուհի, հին հունական գրականության խոշորագույն դեմքերից մեկը) կտավը Բրիտանական ինստիտուտում[9], որը վաճառվել է բավական բարձր գնով՝ 25 գինեյով (անգլիական ոսկե դրամ)[10]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագավորական ակադեմիայում և Բրիտանական ինստիտուտում ցուցադրվելուց հետո նրա նկարները ցուցադրվել են Ամառային ցուցահանդեսում՝ տարեկան առնվազն մեկ աշխատանք[9]։ 1814 թվականին Էտտին Թագավորական ակադեմիայում լայնորեն հայտնի դարձավ իր գույների օգտագործմամբ և, մասնավորապես, մարմնագույնի[10]։
Ուիլյամ Էտտին մեծապես ազդվել է նկարիչ Թոմաս Լոուրենսի աշխատանքներից, որի տանն ապրել է Լոնդոնում սովորելու տարիներին։ 1816 թվականին Էտտին կարճ ժամանակով եղել է Փարիզում և Ֆլորենցիայում։
1820 թվականին նրա «Կորալներ որոնողները» նկարը, որը ցուցադրվել էր Թագավորական ակադեմիայում, մեծ ուշադրության է արժանացել։ Ավելի մեծ հաջողություն է ունեցել նրա «Կլեոպատրիայի ժամանումը Կիլիկիա» նկարը, որը ցուցադրվել է հաջորդ տարի։
1822 թվականին նա մեկնել է Իտալիա, որտեղ ժամանակի մեծ մասն անցկացրել է Վենետիկում և ուսումնասիրել է վենետիկյան հին վարպետներին (Տիցիան, Տինտորետտո, Վերոնեզե)՝ ձեռք բերելով գույների հետ աշխատելու փորձ։
1840-1841 թվականներին Էտտին կատարել է ուխտագնացություն դեպի Նիդերլանդներ՝ հոլանդական նկարիչների նկարները, այդ թվում նաև այդ երկրի եկեղեցիներում և հասարակական պատկերասրահներում Ռուբենսին ուսումնասիրելու համար։
Յորքի ցուցահանդես
[խմբագրել | խմբագրել կոդը]1849 թվականին Արվեստների թագավորական ընկերությունը որոշել է կազմակերպել Էտիի գործերի հետահայաց ցուցահանդես, որն առաջինն էր 1836 թվականի Յորքի փոքր ցուցահանդեսից ի վեր։ Էտտին համաձայնվել է միայն այն պայմանով, որ իր բոլոր 9 մեծ աշխատանքները ներառված լինեն։ Ժաննա Դ Արկի 3 նկարները եղել են Լոնդոնում և հեշտ հասանելի են եղել, Շոտլանդական թագավորական ակադեմիան ուրախ է եղել տրամադրելու «The Combat», «Benaiah» և «Judith Triptych» նկարները, բայց Մանչեստրի թագավորական հաստատությունը շատ դժկամությամբ է տրամադրել The Sirens և Ulysses նկարները, մտավախություն ունենալով, որ տեղափոխման ժամանակ փխրուն ներկերը կարող են վնասվել[10]։
Նրանք տրամադրել են ստեղծագործությունները միայն այն բանից հետո, երբ Էտտին և իր ընկերներից ոմանք այցելել են Մանչեստր, որպեսզի անձամբ համոզեն նրանց[11]։ Ցուցահանդեսը տեղի է ունեցել 1849 թվականի հունիսի 9-ից օգոստոսի 25-ը, որտեղ առաջին անգամ ցուցադրվել են Էտիի 133 նկարները[10]։ Էտտին հույս է ունեցել, որ այն կբարձրացներ հասարակության իրազեկությունը իր ունակությունների վերաբերյալ, որի մասին նա գրել է ընկերոջը՝ Սրբազան Իսահակ Սպենսերին՝ «Խնդրում եմ, Աստված, ես նրանց կտամ իմ որակի համը»[12]։
Ցուցահանդեսը լավ ընդունելություն է ունեցել և շատ այցելուներ են եղել, նույնիսկ Էտիի հին հակառակորդները առավոտյան խրոնիկոնում առաջարկել են, որ ընթերցողները «ժամանակ չկորցնեն և այցելեն այդ հավաքածուն դիտելու»[12]։ Դա ֆինանսական աղետ է եղել Արվեստի թագավորական ընկերության համար, որը բախվել էր մեծ թվով արվեստի գործեր ամբողջ երկրից տեղափոխելու ծախսերի հետ[10]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յորքի Ցուցահանդեսի ընթացքում Էտտին ունեցել է ռևմատիկ ծանր տենդ։ Հոգնածությունից և ցուցահանդեսի սթրեսից սպառված՝ ցուցահանդեսի ավարտից հետո, նա շատ վատ առողջությամբ վերադարձել է Յորք։
1849 թվականի նոյեմբերի 3-ին Ուիլյամն ունեցել է ասթմայի լուրջ տենդ, որը ենթադրվում է, որ սրվել էր, քանի որ նախորդ օրը երեկոյան անփությություն ցուցաբերելով չէր հագել ֆլանելե վերնաշապիկը։ Նրա վիճակը արագորեն վատթարացել է, և մինչև նոյեմբերի 10-ը նա արդեն անկողնային է եղել։
Նոյեմբերի 13-ին, երեքշաբթի օրը, դիտելով Օուս գետի վրա ընկած մայրամուտը՝ լսվել է, թե ինչպես նա ասել է. «Հրաշալի' է, հրաշալի', Սա մահն է»[10]։ Այդ գիշեր, ավելի ուշ, Բեթսի Էտտիին այդ մասին գրել է Ջոզեֆ Գիլլոտտին. «Քեռին այսօր երեկոյան ութ անց տասնհինգ բնությանն իր վերջին պարտքը տվեց։ Չգիտեմ ինչ անել։ Սիրտս գրեթե կոտրված է։ Ես կորցրել եմ իմ լավագույն ընկերոջը։ Ես չգիտեմ ինչ եմ անելու հիմա։ Այլևս չեմ կարող խոսել»[11](էջ 475)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 William Etty (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 William Etty — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2019.
- ↑ 5,0 5,1 William Etty RA (1787 - 1849)
- ↑ 6,0 6,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Telemachus Rescues Antiope from the Fury of the Wild Boar Worcester Art Museum․ Massachusetts
- ↑ Sappho © 2020 MutualArt Services, Inc.
- ↑ 9,0 9,1 Burnage, Bertram, էջ 21
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Farr, Dennis (1958). William Etty. London: Routledge and Kegan Paul. OCLC 2470159.
- ↑ 11,0 11,1 Robinson, Leonard (2007). William Etty: The Life and Art. Jefferson, NC: McFarland & Company. ISBN 978-0-7864-2531-0. OCLC 751047871.
- ↑ 12,0 12,1 Burnage, Hallett, էջ 12
- ↑ Burnage, Sarah (2011e). «Portraiture». In Burnage, Sarah; Hallett, Mark; Turner, Laura (eds.). William Etty: Art & Controversy. London: Philip Wilson Publishers. էջեր 228–50. ISBN 978-0-85667-701-4. OCLC 800599710.
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Burnage, Sarah (2011a). «Etty and the Masters». In Burnage, Sarah; Hallett, Mark; Turner, Laura (eds.). William Etty: Art & Controversy. London: Philip Wilson Publishers. էջեր 154–97. ISBN 978-0-85667-701-4. OCLC 800599710.
- Burnage, Sarah (2011b). «History Painting and the Critics». In Burnage, Sarah; Hallett, Mark; Turner, Laura (eds.). William Etty: Art & Controversy. London: Philip Wilson Publishers. էջեր 106–54. ISBN 978-0-85667-701-4. OCLC 800599710.
- Burnage, Sarah (2011c). «The Life Class». In Burnage, Sarah; Hallett, Mark; Turner, Laura (eds.). William Etty: Art & Controversy. London: Philip Wilson Publishers. էջեր 198–227. ISBN 978-0-85667-701-4. OCLC 800599710.
- Burnage, Sarah (2011d). «Painting the Nude and 'Inflicting Divine Vengeance on the Wicked'». In Burnage, Sarah; Hallett, Mark; Turner, Laura (eds.). William Etty: Art & Controversy. London: Philip Wilson Publishers. էջեր 31–46. ISBN 978-0-85667-701-4. OCLC 800599710.
- Burnage, Sarah (2011e). «Portraiture». In Burnage, Sarah; Hallett, Mark; Turner, Laura (eds.). William Etty: Art & Controversy. London: Philip Wilson Publishers. էջեր 228–50. ISBN 978-0-85667-701-4. OCLC 800599710.
- Burnage, Sarah; Bertram, Beatrice (2011). «Chronology». In Burnage, Sarah; Hallett, Mark; Turner, Laura (eds.). William Etty: Art & Controversy. London: Philip Wilson Publishers. էջեր 20–30. ISBN 978-0-85667-701-4. OCLC 800599710.
- Burnage, Sarah; Hallett, Mark (2011). «Introduction». In Burnage, Sarah; Hallett, Mark; Turner, Laura (eds.). William Etty: Art & Controversy. London: Philip Wilson Publishers. էջեր 12–16. ISBN 978-0-85667-701-4. OCLC 800599710.
- Edwards, Jason (2011). «Queer and Now: On Etty's 'Autobiography' (1849) and 'Male Nude with Arms Up-Stretched' (c. 1830)». In Burnage, Sarah; Hallett, Mark; Turner, Laura (eds.). William Etty: Art & Controversy. London: Philip Wilson Publishers. էջեր 91–100. ISBN 978-0-85667-701-4. OCLC 800599710.
- Farr, Dennis (1958). William Etty. London: Routledge and Kegan Paul. OCLC 2470159.
- Gilchrist, Alexander (1855a). Life of William Etty, R.A. Vol. 1. London: David Bogue. OCLC 2135826.
- Gilchrist, Alexander (1855b). Life of William Etty, R.A. Vol. 2. London: David Bogue. OCLC 2135826.
- Green, Richard (2011). «Etty and the Masters». In Burnage, Sarah; Hallett, Mark; Turner, Laura (eds.). William Etty: Art & Controversy. London: Philip Wilson Publishers. էջեր 61–74. ISBN 978-0-85667-701-4. OCLC 800599710.
- Myrone, Martin (2011). «'Something too Academical': The Problem with Etty». In Burnage, Sarah; Hallett, Mark; Turner, Laura (eds.). William Etty: Art & Controversy. London: Philip Wilson Publishers. էջեր 47–60. ISBN 978-0-85667-701-4. OCLC 800599710.
- Robinson, Leonard (2007). William Etty: The Life and Art. Jefferson, NC: McFarland & Company. ISBN 978-0-7864-2531-0. OCLC 751047871.
- Smith, Alison (2001a). Exposed: The Victorian Nude. London: Tate Publishing. ISBN 978-1-85437-372-4.
- Smith, Alison (2001b). «Private Pleasures?». In Bills, Mark (ed.). Art in the Age of Queen Victoria: A Wealth of Depictions. Bournemouth: Russell–Cotes Art Gallery and Museum. էջեր 53–67. ISBN 978-0-905173-65-8.
- Smith, Alison (1996). The Victorian Nude. Manchester: Manchester University Press. ISBN 978-0-7190-4403-8.
- Turner, Laura (2011a). «Introduction». In Burnage, Sarah; Hallett, Mark; Turner, Laura (eds.). William Etty: Art & Controversy. London: Philip Wilson Publishers. էջեր 9–10. ISBN 978-0-85667-701-4. OCLC 800599710.
- Turner, Sarah Victoria (2011b). «Intimacy and Distance: Physicality, Race and Paint in Etty's 'The Wrestlers'». In Burnage, Sarah; Hallett, Mark; Turner, Laura (eds.). William Etty: Art & Controversy. London: Philip Wilson Publishers. էջեր 75–90. ISBN 978-0-85667-701-4. OCLC 800599710.
- Warner, Malcolm (1996). The Victorians: British Painting 1837–1901. Washington, D.C.: National Gallery of Art. ISBN 978-0-8109-6342-9. OCLC 59600277.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Paintings in Museums and Public Art Galleries Worldwide Աշխատանքները աշխարհի ցուցահանդեսներում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Էտտի» հոդվածին։ |
|