Ուիլյամ Էդվարդս Դեմինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Ուիլյամ Էդվարդս Դեմինգ
W. Edwards Deming.jpg
Ծնվել է հոկտեմբերի 14, 1900({{padleft:1900|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:14|2|0}})
Սիու Սիթի, Այովա
Մահացել է դեկտեմբերի 20, 1993({{padleft:1993|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][2] (93 տարեկանում)
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն արդյունաբերական ինժեներ, վիճակագրագետ, կոմպոզիտոր, ճարտարագետ, համալսարանի պրոֆեսոր և տնտեսագետ
Հաստատություն(ներ) Նյու Յորքի համալսարան և Կոլումբիայի համալսարան
Գործունեության ոլորտ quality management
Ալմա մատեր Վայոմինգի համալսարան, Եյլի համալսարան և Լոնդոնի համալսարանի քոլեջ
Տիրապետում է լեզուներին անգլերեն[3]
Պարգևներ
W.E. Deming Վիքիպահեստում

Ուիլյամ Էդվարդս Դեմինգ (անգլ.՝ William Edwards Deming, 14 հոկտեմբերի 190020 դեկտեմբերի 1993), նաև հայտնի է որպես Էդվարդ Դեմինգ, ամերիկացի գիտնական, վիճակագիր և կառավարման խորհրդատու։ Առավել հայտնի է դարձել շնորհիվ Շուհարթի պարբերաշրջանի, որը այսօր ողջ աշխարհն անվանում է Շուհարթ-Դեմինգի պարբերաշրջան [PDSA կամ PDCA], ինչպես նաև մենեջմենթի տեսության շնորհիվ, որը հիմնված էր իր կողմից առաջարկած խորը գիտելիքների տեսության վրա։ 1955 թվականին Դեմինգն արժանացել է Որակի ամերիկյան միության (American Society for Quality = ASQ) Շուհարթի անվան շքանշանին։ 1970 թվականին նա նաև դարձել է ASQ պատվավոր անդամ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Էդվարդս Դեմինգը ծնվել է Սու Սիթիում, Այովա նահանգ, մեծացել է Փոլք Սիթիում, Այովա, իր պապի՝ Հենրի Քոֆին Էդվարդսի ագարակում, ապա՝ Պովելի (Վայոմինգ) ագարակում, որը գնել էր իր հայրը։ Հայրը՝ Ուիլյամ Ալբերտ Դեմինգ (անգլ.՝ William Albert Deming)։ Մայրը՝ Պլամա Իռեն Էդվարդս (անգլ.՝ Pluma Irene Edwards)[4]:

1921 թվականին Ուիլյամ Էդվարդս Դեմինգը ստացել է Վայոմինգի համալսարանի էլեկտրոնիկայի ֆակուլտետի բակալավրի աստիճան։ 1923-1925 թվականներին Դեմինգը ֆիզիկա է դասավանդել Կոլորադոյի լեռնային դպրոցում և Կոլորադոյի համալսարանում մաթեմատիկայի և ֆիզիկայի գծով մագիստրոսի աստիճան է ստացել։ 1925-1928 թվականներին սովորել է Յելի համալսարանում, որտեղ ստացել է դոկտորի աստիճան մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառում։ 1927 թվականին ընդունվել է աշխատանքի ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարությունում, որտեղ աշխատել է մինչև 1939 թվականը[5]:

Աշխատանքը Ճապոնիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Դեմինգը Ճապոնիա է այցելել 1946 թվականին։ Որակի վիճակագրական վերահսկողության մեթոդների վերաբերյալ նրա դասախոսություններն ընդունվեցին ճապոնական ընկերությունների բարձրագույն ղեկավարների կողմից։ Վիճակագրական վերահսկողության մեթոդների ներդրման և ուսումնասիրության անհրաժեշտությունը էական խնդիրներից մեկը դարձավ և Ճապոնիայում կազմակերպվեց կառավարիչների համընդհանուր ուսուցման գործընթաց։

1951 թվականը ճանաչումն է Է. Դեմինգի վաստակի՝ Ճապոնիայում սահմանվեց նրա անվան մրցանակ, որն այդ օրվանից շնորհվում է այն ընկերություններին, որոնք հաջողություններ են ունենում որակի բարձրացման գործում, և այն անձանց, որոնք ներդրում են ունենում որակի կառավարման տեսության և գործնական կիրառման մեջ։ Մրցանակը շնորհվում է դիպլոմի և դոկտոր Է. Դեմինգի դեմքը պատկերող արծաթե մեդալի տեսքով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմինգն ամուսնացած է եղել երկու անգամ. 1922 թվականին Ագնես Բելի հետ(անգլ.՝ Agnes Bell) (մահացել է 1930 թվականին), 1932 թվականին Լոլա Շուփի հետ(անգլ.՝ Lola Shupe) (մահացել է 1986 թվականին)։ Դուստրեր՝ Դորոտի, խորթ դուստր (մահացել է 1984 թվականին), Դիանա և Լինդա։ Յոթ թոռ, երեք ծոռ[6]:

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտոր դեմինգին շնորհվել է ԱՄՆ ազգային մեդալ տեխնոլոգիայի բնագավառում։ Նրա անունը նշված է գիտության և տեխնիկայի բնագավառում ավանդ ունեցած գիտնականների «Փառքի սրահում»: 1960 թվականին Էդվարդ Դեմինգը արժանացել է Սրբոց գանձի երկրորդ աստիճանի շքանշանի։ Վերջինս Ճապոնիայի բարձրագույն շքանշաններից մեկն է, որ շնորհվում է կայսեր անունից։

Շատ երկրներում գործում են իր անվան ասոցիացիաներ։

Դեմինգի փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Էդվարդս Դեմինգի փիլիսոփայությունը ներկայացվում է հետևյալ կերպ.

"Դեմինգը սովորեցնում էր, որ կառավարման համապատասխան սկզբունքների ընդունման ճանապարհով կազմակերպությունները կարող են բարձրացնել որակը և միաժամանակ նվազեցնել ծախսերը (մնացորդների, դատական գործերի նվազեցման, անձնակազմի կրճատման հաշվին՝ բարելավելով հաճախորդների վստահությունը): Հարկավոր է անընդհատ կատարեագործվել և պատկերացնել արտադրությունը որպես մեկ ամբողջական համակարգ, այլ ոչ կտորներ և մասեր:"[7]

1970-ական թվականներին Դեմինգի փիլիսոփայությունը իր որոշ ճապոնացի գաղափարակիցների կողմից ներկայացվեց այսպես.

ա) Երբ մարդիկ և կազմակերպությունները կենտրոնացնում են ուշադրությունը առաջին հերթին որակի վրա, որը որոշվում է հետևյալ հարաբերությամբ.

անգլ (Որակ=Աշխատանքային ջանքերի արդյունքներ/ընդհանուր ծախսեր)

այն որակն ունի աճի միտում, և ծախսերը ժամանակի ընթացքում կրճատվում են:
բ) Սակայն երբ մարդիկ և կազմակերպությունները կենտրոնանում են հիմնականում "ծախսերի" վրա, վերջիններս ունենում են աճի միտում, իսկ որակը ժամանակի ընթացքում նվազում է:

Դեմինգի Խորը Գիտելիքների համակարգը (System of Profound Knowledge)[խմբագրել | խմբագրել կոդը]

"Կառավարման ոճը պետք է վերափոխվի: Համակարգը չի կարող ինքն իրեն հասկանալ: Վերափոխումը պահանջում է հայացք ներսից: Այս գլխի նպատակը հայացքն է դրսից՝ արտաքինից, ինչը ես անվանում են խորը գիտելիքների համակարգ: Այն մեզ ներկայացնում է տեսության քարտեզն այն բանի համար, որպեսզի հասկանանք այն կազմակերպությունը, որի համար աշխատում ենք:"

"Առաջին քայլը անհատի վերափոխումն է: Վերջինս ժամկետ չունի: Այն տեղի է ունենում խորը գիտելիքների համակարգի գիտակցմամբ: Անհատը, վերափոխված լինելով, կսկսի ընունել իր կյանքի, իրադարձությունների, թվերի, մարդկանց միջև փոխհարաբերությունների նոր իմաստը:"

"Երբ մարդը հասնի խորը գիտելիքների համակարգի գիտակցմանը, նա կօգտագործի այդ սկզբունքները մարդկանց ցանկացած տեսակի հարաբերություններում: Նա հիմք կունենա իր սեփական որոշումները քննադատելու համար և կազմակերպությունների վերափոխման համար, որոնց մասն է կազմում ինքը: Վերափոխված մարդը.

  • Օրինակ կդառնա:
  • Կդառնա լավ ունկնդիր, բայց չի գնա փոխզիջումների:
  • Կսկսի անընդհատ մարդկանց սովորեցնել:
  • Կօգնի մարդկանց դուրս պրծնել ընթացիկ գործողությունների և համոզումներից, և անցնել նոր փիլիսոփայության՝ առանց անցյալի մեղքերի զգացման:"

Դեմինգը կարծում էր, որ բոլոր կառավարիչները պետք է տիրապետեն նրան, ինչը նա անվանում էր Խորը Գիտելիքների Համակարգ, որը բաղկացած է չորս մասից.

  1. Համակարգի գիտակցություն. ողջ գործընթացի գիտակցություն, որտեղ ներգրավված են ապրանքների և ծառայությունների մատակարարները, արտադրողները և սպառողները (կամ ստացողերը) (բացատրված է ստորև
  2. Փոփոխականության տեսության իմացություն. յուրաքանչյուր գործընթացի վերջում տարբերակների բաժանում՝ ընդհանուր-համակարգային պատճառներ և հատուկ կամ առանձնահատուկ պատճառներ՝ համակարգին պատահական և ակնթարթային միջամտություններ։
  3. Իմացության տեսության տարրեր. հայեցակարգերը, որոնք բացատրում են իմացությունը և այն սահմանները, որոնք պետք է իմացվեն։
  4. Իմացություն հոգեբանության բնագավառում. մարդկանց հասկանալը։

Դեմինգը բացատրում էր. «Հարկավոր չէ հրաշալի լինել խորը գիտելիքների ոչ մի բնագավառում, որպեսզի հասկանալ դրանք և գործածել: Արդյունաբերության, կրթության և երկրի կառավարման վերաբերյալ մենեջմենթի 14 կետերը բնական կերպով հետևում են խորը գիտելիքների համակարգին որպես նրա գործածություն՝ արևմտյան մենեջմենթի ժամանակակից ոճի՝ նոր լավատեսական ոճի վերափոխման նպատակով» (Բնօրինակ, էջ 96)։

"Խորը գիտելիքների համակարգի տարբեր բաղադրիչները չեն կարող առանձնացվել: Նրանք փոխներգործում են միմյան հետ: Այդկերպ, հոգեբանության իմացությունը ամբողջական չէ՝ առանց փոփոականության տեսության իմացության: Մարդկանց հետ աշխատող կառավարիչը պետք է հասկանա, որ բոլոր մարդիկ տարբեր են: Նա պետք է հասկանա, որ յուրաքանչյուրի արտադրողականությունը որոշվում է հիմնականում այն համակարգում, որտեղ նա աշխատում է, իսկ համակարգը գտնվում է մենեջերի պատասխանատվության ներքո:":[8]

Համակարգի գիտակցությունը իր մեջ ներառում է հասկացություն այն մասին, որ փոխներգործությունը (օրինակ՝ հետադարձ կապ) համակարգի տարրերի միջև կարող է բերել ներքին սահմանափակումների, որոնք կհակադրեն համակարգին իրենց ահել որպես մեկ ընդհանուր օրգանիզմ, որը ինքնաբերաբար փնտրում է կայուն վիճակ։ Հենց այդ կայուն վիճակն է որոշում համակարգի վերջնական արդյունքը, ոչ թե նրա առանձին տարրերը։ Այդպիսով, հենց կազմակերպության կառուցվածքը, ոչ թթե առանձին աշխատողներին է պատկանում որակի բարելավման, համակարգի վերջնական արդյունքի բանալին։

Փոփոխականության տեսության իմացությունը իր մեջ ընդգրկում է հասկացություն այն մասին, որ ամեն ինչը, որ չափվում է, բաղկացած է "համակարգային" շեղումներից, որոնք էլ ստացվում են համակարգի առկայության պայմաններում (ընդհանուր պատճառներ), և "ոչ համակարգային շեղումներից" (հատուկ պատճառներ), որոնք բերում են գործընթացի անկանխատեսելիությանը։ Որակի բարձրացման համար հարկավոր է կարողանալ ճանաչել նրանց միջև տարբերությունը "հատուկ պատճառների" վերացման համար, այսինքն՝ վերադարձնելով գործընթացը կառավարելի կամ կայուն վիճակ։ Դեմինգը սովորեցնում էր, որ խառնվելը կայուն գործընթացի մեջ (այսինքն՝ փոփոխություններ կատարելը՝ ի պատասխան "ընդհանուր պատճառների") միայն վատացնում է համակարգի աշխատանքը։

Խորը գիտելիքների համակարգը Դեմինգի կառավարման 14 սկզբունքների գործածման հիմքն է։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդվարդս Դեմինգ Выход из кризиса. Новая парадигма управления людьми, системами и процессами = Out of the Crisis. — М.: «Альпина Паблишер», 2011. — 400 с. — (Модели менеджмента ведущих корпораций). — ISBN 978-5-9614-1635-0
  • Էդվարդս Դեմինգ Կրթության, կառավաարության, արտադրության համար նոր տենտեսագիտություն = The New Economics for Industry, Government, Education. — Մոսկվա: «Էկսմո», 2006. — 208 с. — (Библиотека эксперта). — ISBN 978-0262541169
  • Deming, W. Edwards (1966). Some Theory of Sampling. Dover Publications. ISBN 0-486-64684-X. OCLC 166526. 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11897632X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. http://data.bnf.fr/ark:/12148/cb120910325
  4. The Man: Biography W. Edwards Deming Institute. Accessed: 2006-06-17
  5. Հենրի Նիվ, 2011, էջ 49
  6. The W. Edwards Deming Institute: The W. Edwards Deming Institute
  7. Դոկտոր Դեմինգի թրենինգը մենեջերների համար հայցված է. 2006-06-18:
  8. Դեմինգ, Էդվարդս: 1993: "Արդյունաբերության, կառավարության, կրթության համար նոր տնտեսագիտություն", երկրորդ հրատարակություն:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Генри Нив Организация как система. Принципы построения устойчивого бизнеса Эдвардса Деминга = The Deming Dimension. — М.: Альпина Паблишер, 2011. — 370 с. — ISBN 978-5-9614-1548-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]