Ուիլյամ Դիքսոն
Ուիլյամ Դիքսոն անգլ.՝ William Kennedy Dickson | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 3, 1860[1] |
Ծննդավայր | Le Minihic-sur-Rance, Իլ և Վիլեն, Ֆրանսիա[2] |
Մահացել է | սեպտեմբերի 28, 1935[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Թուիքենհամ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | գյուտարար, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, օպերատոր-բեմադրիչ, դերասան, լուսանկարիչ, ճարտարագետ, կինոօպերատոր, ռեժիսոր և սցենարիստ |
Անդամություն | Թագավորական աշխարհագրական ընկերություն |
![]() |
Ուիլյամ Դիքսոն (անգլ.՝ William Kennedy Dickson, օգոստոսի 3, 1860[1], Le Minihic-sur-Rance, Իլ և Վիլեն, Ֆրանսիա[2] - սեպտեմբերի 28, 1935[1], Թուիքենհամ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][4]), շոտլանդական ծագմամբ ամերիկացի գյուտարար, որը Թոմաս Էդիսոնի հետ համատեղ ստեղծել է առաջին կինեմատոգրաֆիական տեխնոլոգիաներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիլյամ Դիքսոնը ծնվել է 1860 թվականի օգոստոսի 3-ին Ֆրանսիայի Բրետան երկրամասի Լե Մինիիկ սյուր Ռանս համայնքում՝ Անգլիայից գաղթածների ընտանիքում։ Մայրը Էլիզաբեթ Քենեդի Լոուրին է։ Հայրը՝ Ջեյմս Վայթ Դիքսոնը՝ շոտլանդացի նկարիչ է, աստղագետ և լեզվաբան։
Հոր մահից հետո Դիքսոնների ընտանիքը որոշում է կայացրել տեղափոխվել Մեծ Բրիտանիա։
Դիքսոնը զբաղվել է գիտությամբ և մեխանիկայով՝ հույս ունենալով աշխատել ամերիկացի հայտնի գյուտարար Թոմաս Էդիսոնի լաբորատորիայում։ Երբ ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, Ուիլյամ Դիքսոնը ցանկալի աշխատանք է ստացել Էդիսոնի ընկերությունում։ 1887 թվականից ղեկավարել է Վեստ-Օրանժ քաղաքի «կենդանի լուսանկարների» լաբորատորիան։ 1889-1892 թվականներին Էդիսոնի հետ սահմանել է ժամանակակից ֆիլմի պերֆորացիայի ստանդարտը[5]։
Զբաղվել է ձայնագրի մշակմամբ, բայց նաև հետաքրքրվել է «շարժվող նկարներով»։ Նրա որոշ գաղափարներ իրականացվել են, օրինակ, 35 մմ ստանդարտը կինոժապավենի համար, էմուլսիայի բաղադրությունը ժապավենի համար և այլն[6]։ Հայտնի է նաև որպես մուտոսկոպի գյուտարար (սարք, որը հիշեցնում է թմբուկ, որի ներսում տեղադրված էր լուսանկարներով սկավառակը՝ սկավառակի պտույտի ժամանակ լուսանկարները «կենդանացելու» համար)։ 1893 թվականին Դիքսոնը լրամշակել է իր գյուտը և հեռացել Էդիսոնից՝ սեփական գործը սկսելու համար։ «Մուտոսկոպ և Բայոգրաֆ» ֆիլմերի արտադրության ընկերության հիմնադիրներից մեկն է[5]։ 1899-1900 թվականներին Տրանսվալայում նկարահանել է անգլո-բուրական պատերազմի փաստագրական տեսարաններ[5]։
Մահացել է 1935 թվականի սեպտեմբերի 28-ին Մեծ Բրիտանիայում 75 տարեկան հասակում[7]։
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Boxing Cats (Prof. Welton’s)
- Դիքսոնի ողջույնը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.princeton.edu/~achaney/tmve/wiki100k/docs/William_Kennedy_Dickson.html
- ↑ 3,0 3,1 3,2 http://geneall.net/en/name/628720/william-kennedy-laurie-dickson/
- ↑ 4,0 4,1 4,2 Notable Names Database — 2002.
- ↑ 5,0 5,1 5,2 Садуль Ж История киноискусства. От его зарождения до наших дней. Перевод с французского издания М. К. Левиной. Редакция, предисловие и примечания Г. А. Авенариуса. — М.: Иностранная литература, 1957. — С. 420—421. — 464 с.
- ↑ «Диксон, Уильям»։ rudata.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-27-ին։ Վերցված է 2010-7-24
- ↑ «W. K. L. Dickson: THE FATHER OF FILM»։ Արխիվացված է օրիգինալից 2006-02-22-ին։ Վերցված է 2010-07-19
|
- Օգոստոսի 3 ծնունդներ
- 1860 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Սեպտեմբերի 28 մահեր
- 1935 մահեր
- Մեծ Լոնդոնում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի ռեժիսորներ
- Համր կինո
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոօպերատորներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Համր կինոյի դերասաններ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի լուսանկարիչներ
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ամերիկացի սցենարիստներ