Ուիլյամ Գոլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Գոլդ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 1921(1921-01-03)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմայիսի 20, 2018(2018-05-20) (97 տարեկան)
Մահվան վայրԳրինվիչ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՊրատտի ինստիտուտ և Samuel J. Tilden High School?
Մասնագիտությունգրաֆիկական դիզայներ և դիզայներ
 Bill Gold Վիքիպահեստում

Ուիլյամ Գոլդ (անգլ.՝ William Gold, հունվարի 3, 1921(1921-01-03)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 20, 2018(2018-05-20), Գրինվիչ[2][3]), ամերիկացի գրաֆիկական դիզայներ, որը հայտնի է հազարավոր ֆիլմերի պաստառների դիզայններով[4][5]։ Իր կարիերայի յոթանասուն տարիների ընթացքում Գոլդն աշխատել է Հոլիվուդի մեծագույն կինոռեժիսորների հետ, այդ թվում՝ Լոուրենս Օլիվիեի, Քլինթ Իսթվուդի, Ալֆրեդ Հիչքոքի, Սթենլի Կուբրիկի, Էլիա Կազանի և Ռիդլի Սքոթի հետ։ Նրա առաջին պաստառը Յանկի Դուդլ Դենդիի համար էր, իսկ վերջին գործը՝ Ջ․ Էդգարի համար (2011)։ Գոլդի ստեղծած ամենահայտնի պաստառները եղել են «Կասաբլանկա», «Սատանա քշողը» և «Սթինգ» ֆիլմերի համար։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլ Գոլդը ծնվել է 1921 թվականի հունվարի 3-ին Բրուքլինում (Նյու Յորք), Ռոուզի (Սաքս) և Փոլ Գոլդի որդին[6]։ Սամուել Ջ. Թիլդենի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ստացել է կրթաթոշակ, ապա Նյու Յորքի Պրատ ինստիտուտում սովորել նկարազարդում և դիզայն[6][7]։

Սկզբնական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլդը իր պրոֆեսիոնալ դիզայներական կարիերան սկսեց 1941 թվականին, Վորներ Բրադերսի գովազդային բաժնում։ Նրա առաջին պաստառը 1942 թվականին Ջեյմս Քեգնիի Յանքի Դուդլ Դենդի գեղարվեստական մյուզիքլի համար էր, որին հաջորդեց Կասաբլանկայի պաստառը։ Այնուհետև զորակոչվեց ԱՄՆ բանակ, որտեղ նա ներգարվվեց տեղեկատվական ֆիլմերի արտադրության մեջ[6]։1946 թվականին՝ ավարտելով ծառայությունը, նա վերսկսեց իր կարիերան՝ նախագծելով պաստառներ Վորներ Բրադերսի համար, որտեղ 1947 թվականին դարձավ պաստառների դիզայնի ղեկավար[6][8]

1959 թվականին եղբայրը՝ Չարլին միացավ նրան բիզնեսում, և նրանք ստեղծեցին ԲՋ Չարլզը ֆիլմի թրեյլերներ պատրաստելու համար[8]։ Չարլին զբաղվում էր ԲՋ Չարլզով Լոս Անջելեսում, իսկ Բիլը՝ Նյու Յորքում։ 1987 թվականին Չարլին թողեց բիզնեսը և Վերմոնտում անցավ թոշակի։ Չարլի Գոլդը մահացավ 2003 թվականի դեկտեմբերի 25-ին՝ 75 տարեկան հասակում։[փա՞ստ]

Bill Gold Advertising[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին Նյու Յորքի Վորներ Բրադերս գովազդային կազմակերպության լուծարումից հետո, Գոլդը Նյու Յորքում ստեղծեց Bill Gold Advertising[8]։1997 թվականին Բիլը տեղափոխեց ընկերությունը Սթեմֆորդ, Կոնեկտիկուտ և շարունակեց իր բիզնեսը՝ պատրաստելով պաստառներ Քլինթ Իսթվուդի կողմից արտադրված, ղեկավարած, կամ խաղացած յուրաքանչյուր ֆիլմի համար, ի թիվս այլոց[9]։ 1994 թվականին Բիլը արժանացել է The Hollywood Reporterկյանքի նվաճումներ մրցանակին։ Ռիչարդ Բենջամինը Ռեժիսորների Գիլդիայում հանդիսավոր արարողության հաղորդավարն էր, որի ժամանակ Քլինթ Իսթվուդը The Hollywood Reporter-ի անունից մրցանակը հանձնեց Բիլ Գոլդին[6]։

Բիլ Գոլդը եղել է Իլյուստրատորների միության, Գեղարվեստական ղեկավարների ակումբի և Կինոարվեստի և գիտության ակադեմիայի անդամ[10]։

Հետագա կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վերջին տարիներին Բիլ Գոլդը բնակվում էր Գրինվիչում, Կոնեկտիկուտ[11]։ Թոշակի անցավ 2003 թվականին[6]։ 2011 թվականի հունվարին՝ ծննդյան 90-ամյակին ընդառաջ, սահմանափակ քանակությամբ մի մեծածավալ կենսագրական հետահայաց հատոր հրատարակվեց[12][13]։ Նույն տարում Գոլդը վերադարձ կատարեց՝ համաձայնելով ստեղծել պաստառներ Քլինթ Իսթվուդի Ջ.Էդգար ֆիլմի համար[9]։ Գոլդը մահացավ 2018 թվականի մայիսի 20-ին, 97 տարեկան հասակում, Գրինվիչի հիվանդանոցում Ալցհեյմերի հիվանդության բարդացումներից[6]։

Ֆիլմի պաստառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլդի ԱՄՆ-ի թատերական թողարկման պաստառը «Կասաբլանկա» ֆիլմի համար (1942)
Գոլդի օրիգինալ թատերական թողարկման պաստառը «Տրամվայ ցանկություն» ֆիլմի համար(1951)

Իր առաջին կինոնախագծից՝ Յանքի Դուդլ Դենդիից հետո, Գոլդը համագործակցեց ամերիկյան կինոարդյունաբերության լավագույն կինոռեժիսորների և կինոպրոդյուսերների հետ։ Հատկապես բեղուն էր Գոլդի համագործակցությունները նկարազարդող Բոբ Պիկի հետ։ Գոլդի գործունեությունը տևել է ութ տասնամյակ, որի ընթացքում նա ներգրավվել է ավելի քան 2000 պաստառների ստեղծման մեջ[9]։

1940-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Յանքի Դուդլ Դենդի» Yankee Doodle Dandy[14]) (1942)
  • «Կասաբլանկա» Casablanca[14] (1942)
  • «Օր ու գիշեր» Night and Day (1946)
  • «Խոր քունը» The Big Sleep (1946)
  • «Մի փաղչիր ինձանից » Escape Me Never (1947)
  • «Ձմեռային հանդիպում» Winter Meeting (1948)
  • «Պարան» Rope[14] (1948)

[15]

1950-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անծանոթները գնացքում» Strangers on a Train(1951)
  • «Տրամվայ ցանկություն» A Streetcar Named Desire[14] (1951)
  • «Արծաթե բաժակ» The Silver Chalice (1954)
  • «Եդեմի արևելքը» East of Eden (1955)
  • «Պարոն Ռոբերտս» Mister Roberts (1955)
  • «Տիկնիկ»Baby Doll[14] (1955)
  • «Հսկա» Giant (1956)
  • «Միայնակ ռեյնջերը» The Lone Ranger (1956)
  • «Մոբի Դիկ» Moby Dick(1956)
  • «Որոնողները» The Searchers (1956)
  • «Սխալ մարդը» The Wrong Man (1956)
  • «Դեմք ամբոխի մեջ» A Face in the Crowd (1957)
  • «Ջեյմս Դինի պատմությունը» The James Dean Story (1957)
  • «Ննջազգեստի խաղ» The Pajama Game (1957)
  • «Հույժ գաղտնի գործ» Top Secret Affair (1957)
  • «Ծերունին և ծովը» The Old Man and the Sea[14] (1958)

[15]

1960-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գնչու» Gypsy (1962)
  • «Երաժիշտը» The Music Man (1962)
  • «Իմ գեղեցկուհին» My Fair (1964)
  • «Սեքսը և միայնակ աղջիկը» Sex and the Single Girl (1964)
  • «Մեծ մրցավազքը» The Great Race (1965)
  • «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» Who's Afraid of Virginia Woolf? (1966)
  • «Բոննի և Քլայդ» Bonnie and Clyde[14] (1967)
  • «Աղվեսը» The Fox[14] (1967)
  • «Սպասիր մինչև մթնի» Wait Until Dark (1967)
  • «Բարբարելլա» Barbarella[14] (1968)
  • «Բուլիտ» Bullitt[14] (1968)
  • «Զվարճալի աղջիկ» Funny Girl (1968)
  • «Արքաների երազանքը» A Dream of Kings(1969)
  • «Նկարազարդ մարդը» The Illustrated Man[14] (1969)
  • «Վայրի փունջ» The Wild Bunch[14] (1969)

Լավագույն նկարի հաղթողները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կասաբլանկա» Casablanca (1942)
  • «Իմ գեղեցկուհին» My Fair Lady(1964)
  • «Խայթոց» The Sting (1973)
  • «Հասարակ մարդիկ» Ordinary People1980)
  • «Դասակ» Platoon (1986)
  • «Աններելի» Unforgiven (1992)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. Barnes, Mike (2018 թ․ մայիսի 20). «Bill Gold, Iconic Master of the Movie Poster, Dies at 97». The Hollywood Reporter. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  3. McFadden, Robert D. (2018 թ․ մայիսի 20). «Bill Gold, 97, Whose Posters Captured Movie Magic, Is Dead». The New York Times.
  4. Murphy, Mekado (2010 թ․ դեկտեմբերի 3). «Poster Master With a Cool Hand». The New York Times.
  5. «Iconic Hollywood film poster creator Bill Gold dies». BBC News. 2018 թ․ մայիսի 21. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 McFadden, Robert D. (2018 թ․ մայիսի 20). «Bill Gold, 97, Whose Posters Captured Movie Magic, Is Dead». The New York Times. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  7. «About Bill». go4thegolds. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 20-ին – via web.mac.com. (չաշխատող հղում)
  8. 8,0 8,1 8,2 «Bill Gold, designer of such iconic movie postersas Alien and The Exorcist, dies age 97». Syfy.com. 2018 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  9. 9,0 9,1 9,2 «R.I.P. Bill Gold, designer of iconic movies posters from Casablanca to The Exorcist». AVClub. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  10. «Bill Gold». BillGold.net. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  11. «Iconic Hollywood film poster creator Bill Gold dies». BBC News. 2018 թ․ մայիսի 21.
  12. Gold, Bill; Nourmand, Tony; Frayling, Christopher (2010 թ․ հոկտեմբեր). Bill Gold: Posterworks. Reel Art Press. ISBN 9780956648716. OCLC 698587150.
  13. Bill Gold. ReelArt Press. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 30-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 «The 30 best Bill Gold movie posters». Indiewire. 2018 թ․ մայիսի 21. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  15. 15,0 15,1 «Full Filmography». BillGold.net. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Գոլդ» հոդվածին։