Ուիլյամ Ապշոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուիլյամ Ապշոու
անգլ.՝ William D. Upshaw
William David Upshaw, 3qtr length.jpg
Ծնվել է հոկտեմբերի 15, 1866(1866-10-15)[1]
Ծննդավայր Newnan, Ջորջիա, ԱՄՆ
Մահացել է նոյեմբերի 21, 1952(1952-11-21)[1] (86 տարեկանում)
Մահվան վայր Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրթություն Mercer University
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ
Քաղաքական կուսակցություն Դեմոկրատական կուսակցություն

Ուիլյամ Դեյվիդ Ապշոու (անգլ.՝ William David Upshaw, հոկտեմբերի 15, 1866(1866-10-15)[1], Newnan, Ջորջիա, ԱՄՆ - նոյեմբերի 21, 1952(1952-11-21)[1], Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, 1919-1927 թվականներին եղել է Ջորջիա նահանգի ներկայացուցիչը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում։ 1932 թվականին կուսակցության կողմից առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։ Եղել է շարժման վճռական կողմնակից մեկը և հայտնի է որպես «ամենաչորը չորերից»:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Ուպշոուն ծնվել է 1866 թվականի հոկտեմբերի 15-ին, Ջորջիա նահանգի Քովետա շրջանшում, Նյունանաի մոտակայքում: 18 տարեկանից նա տառապել է ողնաշարի վնասվածքից, օգտվել է հաշմանդամության սայլակից և մինչև կյանքի վերջին ամիսները քայլել է հենակներով[2]: 1906 թվականից Ապշոուն եղել է Ջորջայի Անտիսալունյան (Anti-Saloon) լիգայի փոխնախագահը, և կարևոր դեր է խաղացել ԱՄՆ-ի հարավում առաջին պետական չոր օրենքի (ոգելից խմիչքներն արգելող օրենք) ընդունման գործում: Արգելքի պաշտպանությունը կարևոր գործոն էր 1915 թվականին երկրորդ Կու-կլուքս-կլանի (1920-ականների խմբավորում) հիմնադրման գործում: Սակայն Ապշոուն Կլանի համակիր չէր և մի անգամ դեմ էր գնացել Կլանի թեկնածուի աջակցմանը ընտրովի պաշտոնում:

Ապշոուն չորս ժամկետ շարունակ եղել է Ջորջայի ներկայացուցիչը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում (1918-1920-1922-1924)[2]: Հայտնի լինելով որպես «կոնգրեսի Բիլլի Սանդի», Ապշոուն աջակցել է Հարավային բողոքականության ամենաազդեցիկ քաղաքական գործիչներին, այդ թվում ավետարանական Բոբ Ջոնսին, ով հիմնադրել էր Բոբ Ջոնսի համալսարանը: Ապշոուն 1927 թվականից մինչև 1932 թվականը եղել է Ֆլորիդայի Լին Հավենի (Lynn Haven) Բոբ Ջոնսի քոլեջի հոգաբարձուների խորհրդի անդամ, խորհրդից հեռացվել է խորհրդի տարեկան ժողովին չներկայանալու և փաստաթղթերը չլրացնեկու պատճառով:

1932 թվականին նա արգելք կուսակցության կողմից առաջադրվել է որպես Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու, կուսակցությունը դեմ էր ալկոհոլային խմիչքների վաճառքին և օգտագործմանը: Ապշաուն հինգերորդն էր, պարտվելով՝ Ֆրանկլին Ռուզվելտին (ով «չոր օրենքի» չեղարկման կողմնակից էր), գործող հանրապետական նախագահ Հերբերտ Հուվերին, սոցիալիստական թեկնածու Նորման Թոմսին և կոմունիստական թեկնածու Ուիլյամ Ֆոստերին:

Իր կյանքի ողջ ընթացքում նա ալկոհոլի արգելքի ուժեղ կողմնակից էր: 1951 թվականի փետրվարին նա հայտարարեց, որ Ուիլյամ Բրենեմին իրեն բուժել է: Ապշաուն մահացել է 1952 թվականի նոյեմբերի 21-ին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. 2,0 2,1 «William D. Upshaw "The Georgia Cyclone" our candidate for President in 1932»։ Prohibitionists։ Վերցված է 2015-11-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]