Ուիլյամ Ամհերսթ
| Ուիլյամ Ամհերսթ | |
| Կրթություն՝ | Քրայսթ Չյորչ[1] և Վեսմինստերի դպրոց[2] |
|---|---|
| Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
| Ծննդյան օր | հունվարի 14, 1773[3][4][5][…] |
| Ծննդավայր | Բաթ, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1] |
| Վախճանի օր | մարտի 13, 1857[3][4][5][…] (84 տարեկան) |
| Վախճանի վայր | Knole House, Սևենոքս, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
| Թաղված | Church of Saint Nicholas, Sevenoaks[6] |
| Քաղաքացիություն | |
| Հայր | William Amherst?[1][7] |
| Մայր | Էլիզաբեթ Պատերսոն[5][7] |
| Ամուսին | Sarah Amherst?[8][2][7][…] և Lady Mary Sackville?[7] |
| Զավակներ | William Amherst?[3][2][7], Sarah Elizabeth Hay-Williams?, Jeffrey Amherst?[5][7] և Frederick Campbell Amherst?[5] |
Բարոն, այնուհետև վիկոնտ և կոմս Ուիլյամ Փիթ Ամհերսթ (William Amherst, 1st Earl Amherst,հունվարի 14, 1773[3][4][5][…], Բաթ, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1] - մարտի 13, 1857[3][4][5][…], Knole House, Սևենոքս, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]), բրիտանացի արիստոկրատ, ով 1823-1828 թվականներին զբաղեցրել է Բենգալիայի գեներալ-նահանգապետի պաշտոնը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարոնի տիտղոսը 1797 թվականին ժառանգել է իր հորեղբայր Ջեֆրի Ամհերսթից՝ Յոթնամյա պատերազմի ժամանակ բրիտանական զորքի գլխավոր հրամանատարից։ 1809-1811 թվականներին նեապոլիտենական արքունիքում նա ներկայացրել է բրիտանական թագի շահերը։ 1816 թվականին Հոնկոնգի հողատարածքների վարձակալության վերաբերյալ բանակցությունները վարելու նպատակով նրան ուղարկել են Պեկին, սակայն բոգդիխանի (կոուտոու[Ն 1]) առաջ խնդրագրից հրաժարվելու պատճառով նրան արտաքսել են Չինաստան։ Եվրոպա վերադառնալիս նավը, որով գալիս էր, խորտակվել է։
Հնդկաստանում Ամհերսթի նահանգապետությունը նշանավորվել է Բաջիդո կառավարչի՝ Բենգալիայի արևելյան մասը իր իշխանության տակ թողնելու պահանջով։ Տարաձայնությունները ծագել են Առաջին անգլո-բիրմանական պատերազմի ժամանակ, որը, մեծ դժվարությամբ, հաղթել է Ամհերսթը։ Ըստ Յանդաբինսկի պայմանագրի՝ անգլիացիներն ստացան Արաքանի և Թենասերիմի ափամերձ տարածքները, ինչպես նաև՝ Ասսամը։ Այս ծառայությունների համար 1826 թվականին նա ստացել է կոմսի տիտղոս։ Կյանքի վերջին 30 տարիներն անց է կացրել մենության մեջ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամ Ամհերսթի կինը՝ Սառան (անգլ.՝ Sarah Amherst, 1762-1838 թվականներ), եղել է բուսաբան, Հիմալայների, Հնդկաստանի, Մյանմայի բուսական աշխարհների հետազոտող։ Նրա պատվին Մյանմայի ծառերի մի ընտանիք, որը խոլորձի նման խոշոր և գեղեցիկ ծաղիկներ ունի, Ամհերսթիա (անգլ.՝ Amherstia) է անվանվել[9][10]։
Կոմս Ամհերսթը մի անգամ ասել է․ «Կա սնանկանալու երեք տարբերակ․ ամենաարագը՝ ձիարշավ, ամենահաճելին՝ կանայք, իսկ ամենահուսալին՝ գյուղատնտեսություն»։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Երեք անգամ ծնկադրելու և ինն անգամ ճակատը գետնին խփելու արարողություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 William Pitt and Sarah Archer Amherst Family Collection MA.00295 — Amherst College.
- 1 2 3 William Pitt and Sarah Archer Amherst Family Collection MA.00295 — Amherst College.
- 1 2 3 4 5 Амгерст, Джеффери (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 623.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 6 7 Lundy D. R. The Peerage
- ↑ Find A Grave — 1996.
- 1 2 3 4 5 6 Kindred Britain
- ↑ Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century — Routledge, 2003. — Vol. 1. — P. 31. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
- ↑ Ботаника. Энциклопедия «Все растения мира»: Пер. с англ. (ред. Григорьев Д. и др.) — Könemann, 2006 (русское издание). — С. 88. — ISBN 3-8331-1621-8.
- ↑ Ogilvie, Marilyn Bailey; Harvey, Joy Dorothy. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives from Ancient Times to the Mid-20th Century. — Taylor & Francis, 2000. — ISBN 0-415-92039-6, ISBN 978-0-415-92039-1.(անգլ.) Проверено 13 ноября 2008 г. Доступен онлайн-поиск.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Амгерст Джеффри». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - Список ссылок на архивные материалы, относящиеся к Уильяму Амхерсту(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ամհերսթ» հոդվածին։ |
| ||||||||||||||||