Ուիլլա Քեսր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուիլլա Քեսր
անգլ.՝ Willa Cather
Willa Cather ca. 1912 wearing necklace from Sarah Orne Jewett.jpg
Ծնվել էդեկտեմբերի 7, 1873(1873-12-07)[1][2][3][4][5]
ԾննդավայրGore, Ֆրեդերիկ, Վիրջինիա, ԱՄՆ[6][7]
Վախճանվել էապրիլի 24, 1947(1947-04-24)[1][2][3][4][5][8] (73 տարեկանում)
Վախճանի վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[9]
Մասնագիտությունվիպասան
Լեզուանգլերեն[1]
ՔաղաքացիությունԱՄՆ
ԿրթությունԼինկոլնի անվան Նեբրասկայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներAlexander's Bridge?, O Pioneers!?, The Song of the Lark?, My Ántonia?, One of Ours?, A Lost Lady?, The Professor's House?, My Mortal Enemy?, Death Comes for the Archbishop?, Shadows on the Rock?, Lucy Gayheart?, Sapphira and the Slave Girl?, April Twilights?, The Troll Garden?, Youth and the Bright Medusa?, Obscure Destinies?, The Old Beauty and Others? և Five Stories?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ՊարգևներԿանանց փառքի ազգային սրահ[10] Պուլիտցերյան մրցանակ գեղարվեստական արձակի բնագավառում[11] Կին ձիավորների ազգային թանգարան և փառքի սրահ և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
Willa Cather Վիքիպահեստում

Ուիլլա Սիբերթ Քեսր, նաև՝ Քեզր[12] (անգլ.՝ Willa Sibert Cather, դեկտեմբերի 7, 1873(1873-12-07)[1][2][3][4][5], Gore, Ֆրեդերիկ, Վիրջինիա, ԱՄՆ[6][7] - ապրիլի 24, 1947(1947-04-24)[1][2][3][4][5][8], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[9][13][14][15]),  ամերիկացի գրող, որը լայն ճանաչման է արժանացել հատկապես ամերիկյան սահմանի՝ Վայրի արևմուտքի յուրացման գոտու կյանքն արտացոլող վեպերի շնորհիվ, առաջին հերթին՝ գեղարվեստական մեծածավալ այնպիսի ստեղծագործությունների, ինչպես՝ «Օ՛, պիոներներ»-ը (O Pioneers!, 1913), «Արտույտի երգը» (The Song of the Lark, 1915) և «Իմ Անտոնիան» (My Ántonia, 1918): 1923 թվականին նրան «Գեղարվեստական արձակ» անվանակարգում Պուլիտցերյան մրցանակ է շնորհվել «Մեզանից մեկը» (One of Ours, 1922) վեպի համար, որը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեսրն ավարտել է Նեբրասքա-Լինքոլն համալսարանը, շուրջ տասը տարի ապրել Փիթսբուրգում[16], որտեղ, ապրուստի միջոցներ հայթայթելով, աշխատել է որպես ամսագրի խմբագիր և ավագ դպրոցի ուսուցչուհի (դասավանդել է անգլերեն): Երեսուներեք տարեկան էր, երբ տեղափոխվել է Նյու Յորք քաղաքը, որտեղ ապրել է մինչև իր կյանքի ավարտը, թեև այն էլ պետք է ասել, որ հաճախ է երկարատև ճամփորդություններ կատարել և ամառներն էլ մեծ մասամբ բավականին ժամանակ անց է կացրել Գրանդ Մանան կղզում՝ Նյու Բրունսուիքում գտնվող իր ամառանոցոմ:

1943 թվականին Ուիլլա Քեսրն ընտրվել է Արվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ[17]. Հաջորդ տարում նրան շնորհվել է Արվեստների ու գրականության ամերիկյան ակադեմիայի ոսկե մեդալ, որը շնորհվում է տասը տարին մեկ անգամ՝ ամերիկյան գրականության մեջ ներդրած խոշոր ավանդի համար:

Ուիլլա Քեսրը մահացել է 1947 թվականի ապրիլի 24-ին, Նյու Յորքի Մանհեթեն էլիտար թաղամասում գտնվող իր բնակարանում[18]: Հուղարկավորվել է Նյու Հեմփշիր նահանգի Ջեֆրի քաղաքի գերեզմանատանը[19]:

Հիշատակ և պատիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեսրի դիմապատկերով ոսկե մեդալիոնը
  • 1955, Ուիլլա Քեսրի հիշատակի հիմնադրամ է ստեղծվել՝ նրա կյանքի ու գործի ուսումնասիրությանը, ինչպես նաև նրա բնօրրանի՝ Նեբրասքա նահանգի Ռեդ Քլաուդ քաղաքի տեսարժան վայրերի պահպանությանն աջակցելու նպատակով[20]:
  • 1962, Նեբրասքայի փառքի սրահում բացվել է Քեսրին նվիրված անկյուն[21]:
  • 1973, ԱՄՆ փոստային ծառայությունը նրա դիմապատկերով նամականիշ է թողարկել[22]:
  • 1981, ԱՄՆ դրամահատարանը թողարկել է Ուիլլա Քեսրի դիմապատկերով ոսկյա հուշամեդալիոն[23]:
  • 1986, Կովբոյների-կովգրլերի ազգային փառքի սրահում բացվել է Քեսրին նվիրված անկյուն[24]
  • 1988, Կանանց ազգային փառքի սրահում բացվել է Քեսրին նվիրված անկյուն[25]
  • 1992, Nitrate Kisses փաստավավերագրական կինոնկարի մի մասը, որ նկարահանվել է 1992 թվականին, նվիրված է Ուիլլա Քեսրին, ով մահվանից առաջ ոչնչացրել է իր անձնական նամակներից շատերը: Ֆիլմում առաջ է քաշվում ու զարգացվում այն վարկածը, որ Քեսրը այդ կերպ ցանկացել է վերացնել իր լեսբուհի լինելու վկայությունները[26] (Note, however, that such claims have been disputed by other scholars of Cather's life and career.[27])
  • 2000, Քեսրը հիշատակվել է որպես «Վիրջինիայի կանայք պատմության էջերում» (Virginia Women in History) նախագծի ծիսադասային անդամ[28]
  • 2006, Ուիլլա Քեսրի հիշատակի հիմնադրամը National Endowment of the Humanities նախագծի շրջանակներում խրախուսական դրամաշնորհ է ստացել «իր գործունեությանն ավելի զարկ տալու, Նեբրասքայի պրերիաների մի հատվածը որպես Քեսրլենդ (Catherland) պահպանելու, Քեսրի հայրենի տունը պահպանելու, կին գրողին նվիրված գիտակրթական կոնֆերանսներ անցկացնելու, պարբերաթերթ հրատարակելու նպատակով»[29]:
  • 2011, Նյու Յորքի գրողների փառքի սրահում բացվել է Քեսրին նվիրված անկյուն[30]:

Կոմպոզիտոր Գարթ Բաքսթերը մի շարք երգեր է գրել Ուիլլա Քեսրի բանաստեղծությունների տեքստերով[31] [32] [33]:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդրի կամուրջը / Alexander's Bridge (1912)
  • О, պիոներնե՛ր / O Pioneers! (1913)
  • Արտույտի երգը / The Song of the Lark (1915)
  • Իմ Անտոնիան / My Ántonia (1918)
  • Մեզանից մեկը / One of Ours (1922)
  • Կործանված լեդին / A Lost Lady (1923)
  • Պրոֆեսորի տունը / The Professor's House (1925)
  • Իմ ոխերիմ թշնամին / My Mortal Enemy (1926)
  • Մահը գալիս է արքեպիսկոպոսի հետևից / Death Comes for the Archbishop (1927)
  • Ստվերներ ժայռի վրա / Shadows on the Rock (1931)
  • Լյուսի Գեյհարթ / Lucy Gayheart (1935)
  • Սապֆիրան և ստրկուհին /Sapphira and the Slave Girl (1940)

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ապրիլյան մթնշաղ / April Twilights (1903, բանաստեղծություններ)
  • Տրոլների այգին /The Troll Garden (1905)
  • Ջահելությունն ու պայծառ մեդուզան / Youth and the Bright Medusa (1920)
  • Անորոշ ճակատագրեր / Obscure Destinies (1932)
  • Միայն քառուսունն անց / Not Under Forty (1936, էսսեներ)
  • The Old Beauty and Others (1948, երեք պատմվածք)
  • Willa Cather: On Writing (1949, էսսեներ)
  • Five Stories (1956, հետմահու հրատարակություն)
  • Willa Cather and Georgine Milmine, The Life of Mary Baker G. Eddy and the History of Christian Science (1909, վերահրատարակվել է U of Nebraska Press-ի կողմից, 1993)
  • On Writing (1949, վերահրատարակվել է U Nebraska Press-ի կողմից, 1988, 978-0-8032-6332-1 )
  • On the Art of Fiction (1920), The Borzoi
  • Five Stories (1956, պատմվածքների ժողովածու)
  • The Selected Letters of Willa Cather (նամականի, 2013)

Այս ցանկում չեն ընդգրկվել վաղ շրջանի այն պատմվածքների՝ վերջերս հրատարակված ժողովածուները, որոնք սկզբում լույս են տեսել ժամանակի պարբերականներում[34][35][36]:

Փաստավավերագրական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլլա Քեսրի մասին PBS հեռուստաընկերությունը 2005 թվականին նկարահանել է Willa Cather: The Road Is All փաստավավերագրական կինոնկարը[37]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 6,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 188.
  7. 7,0 7,1 7,2 http://americanprofile.com/articles/author-willa-cather/
  8. 8,0 8,1 8,2 FemBio
  9. 9,0 9,1 9,2 http://www.nytimes.com/learning/general/onthisday/bday/1207.html
  10. https://www.womenofthehall.org/inductee/willa-cather/
  11. http://www.pulitzer.org/prize-winners-by-year/1923
  12. "Willa Cather" in The American Heritage Dictionary. Truman Capote, however, a personal acquaintance, pronounced her surname so as to rhyme with "bather".
  13. Woodress, James Leslie. Willa Cather: A Literary Life, Omaha, NE: University of Nebraska Press, 1987, p. 516.
  14. Woodress James (1987)։ Willa Cather: A Literary Life։ Lincoln: University of Nebraska Press։ էջ 516։ ISBN 0803247346  Cather's birth date is confirmed by a birth certificate and a January 22, 1874, letter of her father's referring to her. While working at McClure's Magazine, Cather claimed to be born in 1875. After 1920, she claimed 1876 as her birth year. That is the date carved into her gravestone at Jaffrey, New Hampshire.
  15. "Willa Cather's Biography." Willa Cather Foundation website. Retrieved March 11, 2015.
  16. Milfred R. Bennet. Willa Cather in Pittsburgh. Prairie Schooner, Vol. 33, No. 1 (Spring 1959), pp. 64–76. Retrieved December 07, 2013.
  17. «Book of Members, 1780–2010: Chapter C»։ American Academy of Arts and Sciences։ Վերցված է 2014-07-29 
  18. «Author of Lost Lady Won the Pulitzer Prize in 1922 for Writing One of Ours»։ The New York Times։ 1947-04-25։ Վերցված է 2014-01-18։ «Willa Sibert Cather, noted American novelist, died at 4:30 P.M. yesterday in her home at 570 Park Avenue. After Miss Cather's death a secretary, who was with her at the time, was too upset to talk about it. It was reported that death was due to a cerebral hemorrhage. The author was 70 years old in December.» 
  19. Wilson, Scott. Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons, 3d ed.: 2 (Kindle Location 7776). McFarland & Company, Inc., Publishers. Kindle Edition.
  20. «About the Willa Cather Foundation»։ Willa Cather Foundation։ Վերցված է 5 December 2017 
  21. «Nebraska Hall of Fame Members»։ nebraskahistory.org 
  22. «Willa Cather»։ U.S. Stamp Gallery։ Վերցված է 5 December 2017 
  23. «U.S. Issues Two More Gold Medallions in Artists Series»։ The Philadelphia Inquirer (Philadelphia, PA: Knight Ridder)։ November 4, 1984։ էջ R13 
  24. All past Honorees, National Cowgirl Museum and Hall of Fame, USA. Accessed April 28, 2010.
  25. [1] National Women's Hall of Fame. Accessed January 4, 2018.
  26. Canby Vincent (1993-04-09)։ «Nitrate Kisses (1992) Review»։ The New York Times։ Վերցված է 2008-05-10 
  27. "Cather did not label herself a lesbian nor would she wish us to do so, and we do not know whether her relationships with women were sexual." Sharistanian, Janet. Introduction to My Ántonia, New York: Oxford University Press, 2006, p. xiii.
  28. «Virginia Women in History»։ Lva.virginia.gov։ Վերցված է 2016-12-13 
  29. Lee Hermoine (July 11, 2013)։ «Willa Cather: A Hidden Voice»։ The New York Review of Books։ Վերցված է January 24, 2014 
  30. «2011 New York State Writers Hall of Fame Inductees Announced»։ New York State Writers Hall of Fame։ April 1, 2011։ Վերցված է December 5, 2017 
  31. «Compositions»։ garthbaxter.org 
  32. «CRC 3359 Songs and Arias by Garth Baxter»։ www.centaurrecords.com 
  33. «ASK THE MOON - Garth Baxter»։ www.navonarecords.com 
  34. «Cather's Life: Chronology»։ The Willa Cather Archive։ Արխիվացված է օրիգինալից July 1, 2007-ին։ Վերցված է August 13, 2007 
  35. «Cather's Writings: Short Fiction»։ The Willa Cather Archive։ Արխիվացված է օրիգինալից July 2, 2007-ին։ Վերցված է August 13, 2007 
  36. Walter Katherine։ «About The Red Cloud Chief»։ Nebraska Newspapers։ University of Nebraska-Lincoln 
  37. Geyer Joel, Giannone Richard (September 8, 2005)։ «Willa Cather: The Road is All»։ The Washington Post։ Վերցված է April 17, 2013 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ուիլլա Քեսր հոդվածին
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝

Առցանց հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]