Ուիլիամ Ռոուչ
| Ուիլիամ Ռոուչ | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 25, 1932 (93 տարեկան) |
| Ծննդավայր | Basford, Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Rydal Penrhos? |
| Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
| Աշխատատու | ITV plc? և Granada plc? |
| Ամուսին | Աննա Քրոփեր և Sarah Roache? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Լինուս Ռոաչ և James Roache? |
Ուիլիամ Պատրիկ Ռոուչ,(անգլ.՝ William Patrick Roache),(1932 թիվ, ապրիլի 25) անգլիացի դերասան։ Առավել հայտնի որպես «ITV» հեռուստասերիալ «Coronation Street»-ում Քեն Բարլոուի դերակատար, նաև հանդիսանում է այս շոուի ամենաերկար մնացած կերպարներից մեկը, քանի որ սերիալում անընդմեջ նկարահանվում է առաջին հեռարձակումից սկած՝ 1960 թվականի դեկտեմբերի 9-ից։ Նա ներառված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես հեռուստատեսային աստղ, ով անընդմեջ մարմնավորել է մեկին երկար ժամանակ[2]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոուչը ծնվել է Նոթինգհեմի Բասֆորդ թաղամասում՝ Հեստեր Վերա և Ջոզեֆ Ուիլիամ Վինսենթ Ռոուչի՝ բժիշկի ընտանիքում։ Նրա մայրը՝ Ալբերտի և Մերի Զիլլահ Վադդիկորի դուստրն էր, հաջողակ բիզնեսմենուհի, ով ղեկավարել է ռեստորան և ունեցել թեյարան, որը գտնվում էր Ալթոն Թաուերսում[3][4]։ Այս վայրն այն ժամանակ դեռ զվարճանքի վայր էր։ Ալբերտը ունեցել է ալկոհոլ օգտագործելու ուժեղ հակում։
Ռոուչը մեծացել է Դերբիշիրի Իլքեստոն քաղաքում, որտեղ հաճախել է «Steiner» դպրոց՝ հիմնադրված իր պապի կողմից՝ ընտանիքի բակում[5][6][7]։ Նրա պապը մասոն էր, ինչպես նաև մարդ, ով հետաքրքրված էր թեոսոֆիայով, էզոթերիկայով, հիպնոսով, հոգևորությամբ, հոմեոպաթիայով և փիլիսոփա և կրթական գործիչ Ռուդոլֆ Շտայների ուսմունքներով[8]։ Ռոուչը հետագայում կրթություն է ստացել «Rydal» դպրոցում։ Նա միացել է Բրիտանական բանակին և 1953 թվականին ստացել թագավորական «Ուելսյան հրացանակիրներ»-ի լեյտենանտի կոչում։ Մեկ տարի անց առաջադրվել է կրտսեր լեյտենանտի։ 1956 թվականին նա զինվորական ծառայությունը ավարտել է կապիտանի կոչումով։ Զինվորական ծառայության ընթացքում ականանետի պայթյունի պատճառով ստացել է ականջի վնասվածք[9]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինվորական ծառայությունից հետո Ռոուչը անցել է դերասանությանը։ Մասնակցել է տարբեր թատերական ներկայացումների, այնուհետև հայտնվել մի շարք ֆիլմերում՝ առանց գլխավոր դերերի, իսկ հետո փոքրիկ դերեր ստացել հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Knight Errant Limited» և «Skyport»։ Խաղացել է տիեզերական կենտրոնի օպերատորի երկրորդական դեր՝ Նորման Ուիզդոմի «Բուլդոգ ցեղատեսակը» ֆիլմում։
1960 թվականին՝ «Coronation Street» հաղորդման սկզբում՝ միանալուց կարճ ժամանակ անց, Ռոուչը գլխավոր դեր է խաղացել «Գրանադա» հեռուստաընկերության «Marking Time» ներկայացման մեջ, որը հեռարձակվել է «ITV-»ով՝ 1961 թվականին: 2007 թվականին «Liverpool Post»-ին տված հարցազրույցում Ռոուչը հիշել է. «Ես խաղացի Գերմանիայում գտնվող երիտասարդ զինվորի դեր, ով մտերմանում է մի գերմանացի աղջկա հետ, չնայած հիմա չեմ հիշում, թե ինչպես ավարտվեց: Այնուամենայնիվ, դա շատ հեղինակավոր էր։ Հետո փորձել եմ գտնել ֆիլմը, բայց ոչ մի հետք չկա»[4]: Նա հավելել է. «Բայց Թոնի Ուորենը, ով ստեղծել է «Coronation Street» ֆիլմը, տեսավ դա և եզրակացրեց, որ ես հարմար եմ Քեն Բարլոուի համար»[10]:
1985 թվականի հոկտեմբերի 16-ին՝ «Coronation Street»-ում իր դեբյուտի 25-ամյակից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, Ռոուչը հանդես է եկել որպես «This Is Your Life» հեռուստաշոուի հերոս[11]։ Ռոուչի առաջին ինքնակենսագրությունը՝ «Քենը և ես»-ը, հրատարակվել է 1993 թվականին, որը լուսաբանում էր նրա կյանքը[12]։ 1999 թվականին Ռոուչը արժանացել է «British Soap Awards»-ի «Lifetime Achievement Award»՝ Քեն Բարլոուի դերի համար։ 2003 թվականին Ռոուչը հայտնվել է «Celebrity Stars in Their Eyes» հաղորդման մեջ՝ որպես Փերի Քոմո՝ կատարելով «Catch a Falling Star» երգը։ 2005 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին նա՝ որպես հայտնի մասնակից, հայտնվել է «Ant & Dec's Gameshow Marathon»-ում[13]։ Նա հաղթել է «The Golden Shot»-ում, անցել «Bullseye» փուլ, որտեղ նրան պարտության է մատնել հեռուստահաղորդավար Վերնոն Քեյը։ Ավելի ուշ նա մասնակցել է «All Star Family Fortunes»-ին, որը վարում էր Քեյը, բայց երկու միավորով պարտվեց իր մրցակիցներին։
Ռոուչի՝ 2008 թվականի ինքնակենսագրությունը՝ «Հոգին փողոցում», պարունակում է փիլիսոփայական բովանդակության զգալի մաս, որում Ռոուչը հաստատում է իր հավատը՝ հանդերձյալ կյանքի նկատմամբ: 2008 թվականի հոկտեմբերին նա «BBC Breakfast»-ի ժամանակ հայտնել է, որ երկու տարի թշնամություն է ունեցել դերասանուհի Փեթ Ֆենիքսի հետ, ով «Coronation Street»-ի մյուս խաղացողներից էր, որի ընթացքում նրանք չէին խոսում միմյանց հետ. դա պայմանավորված էր նրանով, որ նա փոխել էր նրանց հետ կապված տեսարանը: Այնուամենայնիվ, նրանք հաշտվել են և դարձել լավ ընկերներ[14]: 2010 թվականին հրատարակվել է «50 տարի փողոցում. Իմ կյանքը Քեն Բարլոուի հետ» հուշագրությունը, որը կենտրոնանում է Ռոուչի «Coronation Street»-ում աշխատանքի վրա, որը համընկավ նրա Բարլոուի դերակատարման 50-ամյակի հետ[15]:
2012 թվականի ապրիլի 13-ին Փիրս Մորգանը հարցազրույց է վերցրել Ռոուչից իր «ITV» «Piers Morgan's Life Stories» սերիալի համար: Այս շոուի ընթացքում Ռոուչը խոստովանել է, որ քնել է մոտ 1000 կանանց հետ: 2012 թվականի սեպտեմբերի 26-ին Ռոուչը նկարահանվել է «BBC»-ի « Who Do You Think You Are?» սերիալում՝ ուսումնասիրելով իր ընտանիքի պատմությունը[16]: Նա ներկայումս «Coronation Street»-ի ամենաերկար դերակատարում ունեցած դերասանն է՝ առաջին սերիայից սկսած դերասանական կազմում լինելով։ 2018 թվականին լույս է տեսել «Կյանք և հոգի. ինչպես ապրել երկար և առողջ կյանք» գիրքը, որում Ռոուչը կիսվում է իր անձնական փիլիսոփայությամբ և կյանքի փորձով[17]։
Ռոուչի կենսագրությունը՝ «The Times and Life of William 'Bill' Roache: Actor for the Ages», լույս է տեսել նրա 90-ամյակի առթիվ՝ 2022 թվականի ապրիլի 15-ին[18][19]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոուչը ապրում է Ուիլմսլոուում, Չեշիր[20]։ Նրա ավագ որդին՝ իր առաջին կնոջից՝ Աննա Քրոփերից (1938-2007), դերասան Լայնուս Ռոուչն է (ծնված 1964 թվականին)։ Զույգն ունեցել է նաև դուստր՝ Վանյան (1967-2018)։ Ռոուչը և Քրոփերը ամուսնացած են եղել 1961 թվականից մինչև 1974 թվականի ամուսնալուծությունը։ Ռոուչը իր երկրորդ կնոջ՝ Սառա Մաքյուեն Մոթրամի հետ ամուսնացել է 1978 թվականին։ Վերջինս հանկարծամահ է եղել 2009 թվականի փետրվարի 7-ին իրենց տանը՝ 58 տարեկան հասակում[21]։ Սառայից նա ունեցել է դուստր (1981 թվականին) և կրտսեր որդի՝ դերասան Ջեյմս Ռոուչ (1985 թվականին)։ Երկրորդ դուստրը մահացել է 18 ամսական հասակում, 1984 թվականի նոյեմբերի 16-ին։
1991 թվականին Ռոուչը շահել է զրպարտության համար դատը «The Sun»-ի դեմ, որը նրան նկարագրել էր որպես ձանձրալի և «Coronation Street»-ի իր գործընկեր աստղերի շրջանում ոչ հայտնի։ Ժյուրին նրան 50,000 ֆունտ ստեռլինգ փոխհատուցում շնորհեց, նույն գումարը, որը նա մերժել էր թերթի կողմից՝ գործից առաջ առաջարկված արտադատական համաձայնագրով։ Արդյունքում, նա պարտավորվել է վճարել գործի ընթացքում կուտակված 120,000 ֆունտի ծախսերը։ 1998 թվականին Ռոուչը դատի է տվել իր իրավաբանական ընկերությանը՝ մասնագիտական անփութության համար, և 1999 թվականի ապրիլին ճանաչվել է սնանկ[22][23]։
Ռոուչը Պահպանողական կուսակցության կողմնակից է, ինչը կտրուկ հակադրվում է իր կերպար Քեն Բարլոուին, ով կարծրատիպային կերպով ընկալվում էր որպես Լեյբորիստական կուսակցության կողմնակից։ 2007 թվականին, որպես «Daily Politics»-ի հյուր, նա պաշտպանել է Ջոն Մեյջորին՝ որպես Մեծ Բրիտանիայի հետպատերազմյան մեծագույն վարչապետ[24]։ Նա՝ 1997 թվականի ընտրություններում աջակցել է պահպանողական պատգամավոր Նիլ Հեմիլթոնին՝ Մարտին Բելի դեմ[25][26]։ Ռոուչը դեմ էր միանգամից երկրորդ փուլի քվեարկությանը՝ հօգուտ մեծամասնության առաջին քվեարկության՝ 2011 թվականի հանրաքվեի արդյունքների[27]։
Ռոուչը դարձել է Իլկեստոնում գտնվող «Sustained Magic Ltd» պրոդյուսերական ընկերության հովանավոր 2006 թվականին[28]։
Ռոուչը 2010-ից 2012 թվականներին սիրային հարաբերություններ է ունեցել օդերևութաբանական լրագրող Էմմա Ջեսոնի հետ[29]։
Նա իր կենսագրության մեջ գրել է աստղագուշակության հանդեպ իր հետաքրքրության մասին, որը սովորել է Աստղագիտական ուսումնասիրությունների ֆակուլտետի հեռակա դասընթացներին մասնակցելով։ Ռոուչը նշել է, որ «Coronation Street»-ի նկարահանող կազմի անդամներին տպավորել է այն ճշգրտությունը, որով նա կարդացել է նրանց աստղագիտական քարտեզները։[30]։
Իրավական հարցեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի մայիսի 1-ին Ռոուչը ձերբակալվել է Լանքաշիրի ոստիկանության կողմից՝ 1967 թվականին 15-ամյա աղջկա բռնաբարության կասկածանքով, մեղադրանք, որը նա հերքել է[20][31][32]։ Հետագայում Թագավորական դատախազությունը հայտարարել է, որ նրան մեղադրանք է առաջադրվելու՝ բռնաբարության երկու հոդվածով[33]։ 2013 թվականի մայիսի 14-ին տեղի է ունեցել նախնական լսում դատարանում, իսկ Թագավորական դատարանի լսումը տեղի է ունեցել 2013 թվականի հունիսի 10-ին[34][35]։ 2013 թվականի հունիսի 6-ին Ռոուչին մեղադրանք է առաջադրվել 12-ից 16 տարեկան աղջիկների նկատմամբ անպարկեշտ հարձակման ևս հինգ դրվագով[36][37]։ Ռոուչը ներկայացել է Պրեստոնի Թագավորական դատարան սեպտեմբերի 2-ին և հերքել բոլոր մեղադրանքները։ Դատավարությունն ամբողջությամբ սկսվել է 2014 թվականի հունվարի 14-ին Պրեստոնի Թագավորական դատարանում՝ դատավոր Էնթոնի Ռասելի առջև[38]։ Դատավարության ընթացքում մեկ մեղադրանք մերժվել է դատավորի կողմից՝ վկայակոչելով ապացույցների բացակայությունը։ Դատավարության ընթացքում երկու վկաների ցուցմունքներում որոշ մանրամասներ են փոխվել[39]։
2014 թվականի փետրվարի 6-ին Ռոուչը լիովին անմեղ է ճանաչվել[39][40]։ Արդարացումից հետո Ռոուչը կարճ հայտարարություն է արել՝ ասելով, որ «հաղթողներ չեն եղել» և հայտնել է իր մտադրությունը՝ «վերադառնալ աշխատանքի»[39]։ Քեն Բարլոուի պատկերը հեռացվել էր Բլեքփուլի Մադամ Թյուսոյի մոմե արձանների ցուցահանդեսից՝ վանդալիզմի ենթարկվելու մտավախությունների պատճառով[41]։ Մոմե արձանը վերադարձվել է ցուցահանդեսին 2014 թվականի փետրվարին՝ Ռոուչի արդարացումից հետո[41]։ Ռոուչը վերսկսել է նկարահանումները «Coronation Street»-ում 2014 թվականի հունիսին և վերադարձել էկրաններին նույն թվականի օգոստոսի 4-ին[42]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին Ռոուչը արժանացել է «British Soap Awards»-ի՝ «Կյանքի ընթացքում ունեցած նվաճումների համար» մրցանակին՝ Քեն Բարլոուի դերի համար։
2007 թվականի մարտին Ռոուչը Չեստերի համալսարանի կողմից արժանացել է գրականության դոկտորի պատվավոր կոչման՝ հեռուստատեսության մեջ իր ներդրման համար[43]։
Ռոուչը 2001 թվականի Նոր տարվա պարգևատրման ժամանակ նշանակվել է Բրիտանական կայսրության շքանշանի անդամ և 2022 թվականի Նոր տարվա պարգևատրման ժամանակ՝ Բրիտանական կայսրության շքանշանի սպա ՝ դրամայում և բարեգործական արվեստում ունեցած իր դերի համար[44][45][46][47][48]։
Ֆիլմոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ցուցադրություն | Դեր | Նշումներ |
|---|---|---|---|
| 1958 | Behind the Mask | ||
| 1960–present | Coronation Street | Քեն Բարլու | Հիմնական դեր |
| 1960 | The Bulldog Breed | Տիեզերական կենտրոնի օպերատոր | |
| Knight Errant Limited | Մի քանի | 2 եթերաշրջան | |
| 1961 | The Queen's Guards | Դաշտային ռադիոյի օպերատոր | |
| 1969 | All Star Comedy Carnival | Քեն Բարլու | |
| 1999 | Comic Relief Special - Wetty Hainthropp Investigates | ||
| 2005 | Comic Relief | ||
| 2011 | Ken and Deirdre's Bedtime Stories | «Coronation Street»-ի նոր ցուցադրություն, 10 սերիա | |
| 2017 | The Missing Crown Jewels | Ինքն իրեն | «Ant & Dec's Saturday Night Takeaway» |
Տես Նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայքլ Լը Վելը՝ «Coronation Street»-ի դերասաններից մեկը, որվ արդարացվել է սեռական հանցագործությունների առանձին գործով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.gov.uk/government/publications/new-year-honours-list-2022-cabinet-office
- ↑ «William Roache free to rebuild career». BBC News. 2014 թ․ փետրվարի 6. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Coronation Street actor William Roache has appeared at Preston Magistrates Court». Lep.co.uk. 2013 թ․ մայիսի 14. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
- ↑ 4,0 4,1 «10 Totally True Facts about Ken Barlow». Inside Soap. 2020 թ․ մայիսի 19. Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Featured Articles: TheGenealogist».
- ↑ «William Roache». 2020 թ․ հունիսի 17.
- ↑ "Spiritual soap star William Roache to give talk in city", Peterborough Today, 25 February 2006; retrieved 7 June 2008.
- ↑ «Notable alumni - Rydal Penrhos - Alumni». Alumni.rydalpenrhos.com. 2009 թ․ փետրվարի 13. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Hearing Loss News and Reviews». Tinnitus sufferers 'feel let down' by NHS treatment. EveningTimes.co.uk. 2005 թ․ սեպտեմբերի 13.
- ↑ Johns, Victoria (2022 թ․ դեկտեմբերի 14). «Corrie's William Roache collects OBE as the longest-serving soap star in the world». Reach plc. Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «This Is Your Life (1969–1993)». Eofftv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Ken and Me. ASIN 0671712136.
- ↑ Laws, Roz (2012 թ․ հունվարի 1). «Nostalgia: Bullseye (1981-1995)». Birmingham Mail. Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Green, Kris (2008 թ․ հոկտեմբերի 24). «Corrie actor had two-year feud with co-star». Digital Spy (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
- ↑ 50 Years on the Street: My Life with Ken Barlow. ASIN|1845966554|country=uk.
- ↑ «BBC One - Who Do You Think You Are?, Series 9, William Roache». BBC. 2013 թ․ փետրվարի 7. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Life and Soul: How to Live a Long and Healthy Life. ASIN|1781809771|country=uk.
- ↑ Goodfellow, R, Copeland J. and O'Neill, P. (2022). The Times and Life of William Bill Roache: Actor for the Ages. The End Authority Limited Publishing Auckland and Atebol Aberystwyth. ISBN 978-1-80106-283-1.
{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Evans, Harri (2022 թ․ հունիսի 12). «Coronation Street actor Bill Roache reflects on his time living in Abersoch and his love for Snowdonia in new book». North Wales Live. Վերցված է 2022 թ․ հունիսի 12-ին.
- ↑ 20,0 20,1 «Coronation Street actor Bill Roache arrested on suspicion of historic sex assault». Manchester Evening News. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Street actor Roache's wife dies». BBC News. 2009 թ․ փետրվարի 8. Վերցված է 2009 թ․ մարտի 7-ին.
- ↑ Gibbons, Fiachra (1999 թ․ ապրիլի 14). «Bankrupt... but by no means boring». The Guardian. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «'Coronation Street' star William Roache sues over libel bill». The Independent. London. 1998 թ․ մարտի 10. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Your Favourite Prime Minister». BBC News. 2007 թ․ հունիսի 13.
- ↑ «Talking Politics: Springing to Neil Hamilton's defence». BBC News. 1998 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Bill Roache: His strange life and times». The Daily Telegraph. London. 2012 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «William Roache says 'no' to AV». officialNO2AV. YouTube. 2011 թ․ ապրիլի 11. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «About Us». Sustained Magic. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Corrie's Bill Roache cools romance with weather girl Emma Jesson?». Digital Spy. 2012 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
- ↑ William Roach, Soul on the Street, pp.165–168. (Hay House, Inc, 2008) 9781848500150.
- ↑ Williams, Rob (2013 թ․ մայիսի 1). «Coronation Street star Bill Roache strenuously denies allegations he raped underage girl in 1967». The Independent. London. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Coronation Street star William Roache denies rape». BBC News. 2013 թ․ մայիսի 2. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Coronation Street star William Roache to face rape charges». BBC News. 2013 թ․ մայիսի 1. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Halliday, Josh (2013 թ․ մայիսի 1). «Coronation Street's Bill Roache charged with rape of 15-year-old in 1967». The Guardian. London.
- ↑ «Coronation Street's William Roache appears in court on rape charge». BBC News. 2013 թ․ մայիսի 14. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Bill Roache: Corrie Actor Faces More Charges». Sky News. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Roache charged with indecent assault». BBC News. 2013 թ․ հունիսի 6. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Coronation Street's William Roache in court on sex charges». BBC News. 2013 թ․ հունիսի 10. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ 39,0 39,1 39,2 «William Roache found not guilty of rape and indecent assault». BBC News. 2014 թ․ փետրվարի 6. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Evans, Martin (2014 թ․ փետրվարի 6). «Bill Roache found not guilty of rape and assault charges». The Daily Telegraph. London. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ 41,0 41,1 «Blackpool Madame Tussauds removes Ken Barlow waxwork». BBC News. 2013 թ․ մայիսի 12. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «William Roache to resume Coronation Street role». BBC News. 2014 թ․ մայիսի 21.
- ↑ «Honorary Graduates 2007». chester.ac.uk. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Olympic heroes lead honours list». BBC News. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Cooper, Lorna. «William Roache, MBE - William Roache: Coronation Street's Ken Barlow turns 80». uk.msn.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Կաղապար:London Gazette
- ↑ «New Year Honours: Whitty, Van-Tam and Blair knighted, Lumley and Redgrave made dames». BBC News. 2021 թ․ դեկտեմբերի 31.
- ↑ «New Years Honours 2022: William Roache 'delighted' with OBE». BBC News. 2021 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլիամ Ռոուչ» հոդվածին։ |
| ||||||