Ուիթնի Թոմփսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիթնի Թոմփսոն
Ծնվել էսեպտեմբերի 26, 1987(1987-09-26)[1] (36 տարեկան)
ԾննդավայրԱտլանտիկ Բիչ, Դյուվալ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունDuncan U. Fletcher High School?
Մասնագիտությունմոդել
Կայքshopsupermodel.com

Ուիթնի Լի Թոմփսոն (անգլ.՝ Whitney Lee Thompson, սեպտեմբերի 26, 1987(1987-09-26)[1], Ատլանտիկ Բիչ, Դյուվալ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի ֆոտոմոդել։ Առավել հայտնի է «Թոփ մոդել ամերիկյան ձևով» (անգլ.՝ America's Next Top Model) շոուի 10-րդ եթերաշրջանում հաղթանակի շնորհիվ։ Այդ շոուում նա դարձել է «պլյուս» չափսի առաջին հաղթողը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիթնին ծնվել է Ֆլորիդա նահանգի Ատլանտիկ Բիչ քաղաքում։

Սովորել է «Duncan U. Fletcher High School» և «University of North Florida» դպրոցներում, որտեղ նա եղել է «Alpha Chi Omega» համագործակցության անդամ[2]։

Նախքան «Թոփ մոդել ամերիկյան ձևով» շոուին մասնակցելն Ուիթնին Ֆլորիդայում աշխատել է տեղական մակարդակով և երեք անգամ հայտնվել «Jacksonville» ամսագրի շապիկին[3]։

Թոփ մոդել ամերիկյան ձևով[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիթնին պայքարել է «Թոփ մոդել ամերիկյան ձևով» շոուի 10-րդ եթերաշրջանի 13 մասնակիցների դեմ՝ գլխավոր մրցանակի համար։ Նրան ընտրել են կիսաեզրափակչում, որպեսզի կարողանա պայքարել շոուի գլխավոր մրցանակի համար։ Շոուի ժամանակ աղջկան դա հեշտ չի տրվել. ժյուրիի որոշ անդամներ քննադատել են նրա ելույթները որպես «կեղծ»։ Աղջիկը 4 անգամ հազիվ է տուն գնացել, սակայն ժյուրիի անդամներն աղջկան հնարավորություն են տվել իրեն ցույց տալ։

Ի վերջո, Ուիթնին եզրափակիչում հայտնվել է Անյա Կոպի հետ։ Նա մասնակցել է Վերսաչեի ցուցադրությանը։ Եվ, ի վերջո, աղջիկը հաղթել է և ստացել Ամերիկայի Հաջորդ լավագույն մոդելի տիտղոսը՝ դառնալով մրցույթում հաղթած պլյուս չափսի առաջին աղջիկը։

«Ես գտնվում եմ այստեղ, որովհետև ես ինձ լավագույնն եմ զգում այս նախագծում, և ես ուզում եմ, որ Ամերիկայի մյուս աղջիկները նույնպես իրենց լավագույնը զգան, ես անկեղծորեն հավատում եմ, որ աղջիկները կնայեն ինձ և կասեն, որ ես կարող եմ անել, որ ... ես Ամերիկայի հաջորդ թոփ-մոդելն եմ»։
- Ուիթնի Թոմփսոն

Չնայած, որ Ուիթնիի մազերի իրական գույնը շագանակագույն է, շոուին նա ներկայացել է որպես շիկահեր, մազերը երկարացրել է շոուին մասնակցելու համար։ Շոուի ավարտից հետո նա մազերը ներկել է մուգ շեկ։

«Թոփ մոդել ամերիկյան ձևով» շոուի շրջանակներում և շոուի կանոններով Ուիթնին պայմանագիր է ստացել «CoverGirl» կոսմետիկ ընկերության հետ և պայմանագիր է կնքել «Elite Model Management»-ի հետ։ Միաժամանակ նա ստացել է «Book cover» և «Seventeen» հուլիսյան ամսագրի 6 էջ։ «CoverGirl»-ի հետ պայմանագրի շնորհիվ Ուիթնին նկարահանվել է գովազդում և գովազդ ստացել «Billboard»-ի «Times Square» տպագիր հրատարակություններում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմփսոնը 2005 թվականի օգոստոսին, հոկտեմբերին, 2006 թվականի մարտին, 2008 թվականի օգոստոսին հայտնվել է «Jacksonville Magazine» ամսագրի շապիկին, ինչպես նաև 2010 թվականի հունվարին՝ «Plus Model Magazine» ամսագրում, 2008 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ «Animal Fair Magazine» և «Supermodels Unlimited» ամսագրում։ Նա նաև «Smile Stylists», «modeled for Metrostyle», «JC Penney», «People Magazine», «Diana Warner Jewelry», «Forever 21», «Saks Fifth Avenue», «the face for Torrid», «Converse» «One Star», «Fashion Bug» ամսագրերի և 2010 թվականի աշնանը կայացած «Pure Energy/Target Corporation» արշավի դեմքն է։

Եղել է նաև «National Eating Disorders Association»-ի դեսպանը և «Fashion Bug»-ի ներկայացուցիչը[4]։

«Covergirl»-ի շրջանակներում աշխատել է Ռիհաննայի հետ։

2009 թվականի դեկտեմբերից մինչև 2010 թվականի հունվարը Ուիթնին դարձել է «Faith 21 line by Forever 21»-ի կերպար[5]։

Մոդելի տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հասակ՝ 178 սանտիմետր
  2. Քաշ՝ 85 կիլոգրամ
  3. Չափսեր՝ կուրծք՝ 94 սանտիմետր, իրան՝ 81 սանտիմետր, ազդր՝ 108 սանտիմետր

Այլ հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուիթնին նշվել է «Lifestyle MSN»-ում՝ որպես «2008 թվականի ամենաազդեցիկ կանանցից մեկը»[6]։
  • 2009 թվականին Թոմփսոնը սկսել է ներկայացնել «Supermodel» անունով զարդերն ու մոմերը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «magazine article». Jacksonville.com. 2008 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
  3. «All ANTM - Print Work». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «Whitney Thompson — Vogue.it». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  5. «Shop Forever 21 for the latest trends and the best deals | Forever 21». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
  6. «The Bigger Picture — Your Life — MSN Lifestyle». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
  7. Live , Look and Feel Like A Supermodel The Lifestyle Brand from Whitney Thompson

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]