Ուժուպիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուժուպիսի Հանրապետություն
Սբ. Բարդուղիմեոսի եկեղեցին Ուժուպիսում
Ուժուպիսի Հանրապետության սահմանադրությունը

Ուժուպիս (լիտ.՝ Užupis, ռուս.՝ Заречье, բելառուս․՝ Зарэчча, լեհ.՝ Zarzecze), Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս քաղաքի շրջան, մեծամասամբ գտնվում է հին քաղաքի տարածքում։ Մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Ուժուպիս լիտվերենից թարգմանաբար նշանակում է գետի մյուս կողմը նկատի ունենալով Վիլնյա գետը, որի անունից ծագել է Վիլնյուս անունը։ Համարվում է Վիլնյուսի նկարիչների և արվեստագետների թաղամասը, հաճախ համեմատվում՝ Փարիզի Մոնմարտրի և Կոպենհագենի Ազատ Քրիստիանիայի հետ։ 1997 թվականի ապրիլի 1-ին Ուժուպիսը իրեն հռչակել է անկախ հանրապետություն։ 2014 թվականի նոյեմբերից Ուժուպիսի նախագահն է Ջաապ վան Արկը։

Ուժուպիսի սահմանադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png

Մարդն իրավունք ունի ապրել Վիլնյալեի կողքին, իսկ Վիլնյալեն մարդու կողքին
Մարդն իրավունք ունի ունենալ տաք ջուր, ջեռուցում՝ ձմռանը և կղմինդրե տանիք
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, բայց պարտական չէ մահանալ
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սխալվել
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լինել միակը և անկրկնելին
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սիրել
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, բայց պարտական չէ լինել սիրված
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լինել անհայտ և ոչ հայտնի
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծուլանալ և ոչինչ չանել
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սիրել և խնամել կատու
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի խնամել շուն մինչև նրանցից մեկի կյանքի ավարտը
Յուրաքանչյուր շուն իրավունք ունի լինել շուն
Յուրաքանչյուր կատու իրավունք ունի չսիրել իր տիրոջը, բայց դժվարին պահին պարտական է օգնել նրան
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մոռանալ, եթե պարտականություն չունի
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի կասկածել, բայց դա պարտականություն չէ
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լինել երջանիկ
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լինել դժբախտ
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լռել
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի հավատալ
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի գիտակցել սեփական ոչնչությունը կամ փառքը
Ոչ ոք իրավունք չունի բռնություն գործադրել
Ոչ ոք իրավունք չունի մահափորձ կատարել հավերժի նկատմամբ
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի հասկանալ
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ոչինչ չհասկանալ
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ունենալ ցանկացած ազգություն
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի տոնել կամ չտոնել իր ծննդյան օրը
Յուրաքանչյուր ոք պարտական է հիշել իր անունը
Յուրաքանչյուր կարող է կիսվել այն ամենով, ինչ ունի
Ոչ ոք չի կարող կիսվել նրանով, ինչ չունի
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ունենալ եղբայրներ, քույրեր և ծնողներ
Յուրաքանչյուր ոք կարող է ազատ լինել
Յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր ազատության համար
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լացել
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լինել չհասկացված
Ոչ ոք իրավունք չունի մեղքը գցել ուրիշի վրա
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լինել անհատ
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի չունենալ ոչ մի իրավունք
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի չվախենալ
Պատվիրաններ
Մի՛ հաղթիր
Մի՛ պաշտպանվիր
Մի՛ հանձնվիր

- Paupio Lane փողոցի պատի վրա փակցված Ուժուպիսի սահմանադրությունը[1]
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]