Ուժերի զուգահեռագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Vector parallelogram.PNG

Ուժերի զուգահեռագիծ ուժերի գումարման օրենքն արտահայտող երկրաչափական կառուցում։ Ըստ ուժերի զուգահեռագծի կանոնի երկու ուժերի երկրաչափական գումարին հավասար ուժը պատկերող վեկտորը այն զուգահեռագծի անկյունագիծն է, որի համար որպես կողմեր ընտրված են այդ ուժերի վեկտորները։

Ուժերի զուգահեռագիծի կառուցմամբ մարմնի միևնույն կետում կիրառված երկու ուժերի համար որոշված ուժը միաժամանակ այդ ուժերի համազորն է (Ուժերի զուգահեռագիծի աքսիոմ)։ Դինամիկայում այս արդյունքն ուժի մեշ է միայն լույսի արագությունից փոքր արագություններով շարժման դեպքում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png