Ութոտնուկը որպես կերակուր

Տարբեր մշակույթներին պատկանող մարդիկ ուտում են ութոտանիներ։ Ութոտնուկի թևերը և մարմնի մյուս մասերը պատրաստվում են տարբեր ձևերով։ Դրանք հաճախ տարբերվում են ըստ տեսակների կամ այն աշխարհագրական վայրի որտեղ ապրում են։
Ութոտնուկները հաճախ ուտում և պատրաստում են կենդանի վիճակում,մի փորձ,որը հակասական է գիտական ապացույցների պատճառով,որ ութոտնուկները ցավ են զգում։
Տարբեր երկրների ճաշատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ութոտնուկը ճապոնական խոհանոցի հայտնի բաղադրամաս է։ Այն օգտագործվում է ճապոնական շատ ուտեստներ պատրաստելիս,ինպես օրինակ՝սուշի,սաշիմի,տակոյակի,ակաշիյակի և այլն։
Տակոյակին գնդաձև խորտիկ է,որը պատրաստվում է ցորենի ալյուրով և տապակվում է հատուկ տակոյակիի համար նախատեսված թավայի մեջ։ Այն լցոնված է աղացած կամ մանր կտրատած ութոտնուկով՝համեմված թթու կոճապղպեղով և կանաչ սոխով[1][2]։ Խորտիկները պատված են տակոյակի սոուսով,որը նման է մայոնեզի։
Կորեա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հսկա ութոտնուկը և մեծ թևերով ութոտնուկը կորեական խոհանոցի հայտնի բաղադրիչներն են։
Կորեայում ութոտնուկի փոքր տեսակները երբեմն հում են ուտում։ Հում ութոտնուկը սովորաբար մանր կտրատում են,համեմում աղով և քունջութով։ Ութոտնուկն ուտում են,երբ դեռ այն չի դադարել շարժվել։
Նակջի բոկեմը մեկ այլ հայտնի ուտեստ է Կորեայում։ Դա մի տապակած ուտեստ է՝պատրաստված մանրացված ութոտնուկով։
Մալդիվներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միրուհուլի բոավան մալդիվյան դելիկատես է,որը պատրաստված է ութոտնուկի շոշափուկներից՝եփված կարրիի տերևների,չիլիի,սխտորի,մեխակի,սոխի,պղպեղի և կոկոսի յուղի մեջ[3]։
Մավրիկիոս
[խմբագրել | խմբագրել կոդը]Մավրիկիոսում և Ռոդրիգուսում ութոտնուկը հայտնի է իր մավրիկիոսյան անունով ՝ "Ourite"։ Այն շատ են ուտում հատկապես ծովափնյա շրջաններում,քանի որ հաճախ է հանդիպում այնտեղ,չնայած,վերջերս դրա քանակը նվազում է։ Հայտնի ութոտնուկով ուտեստները ներառում են մասալա ութոտնուկը,որը պատրաստում են կարրիի կամ կծու տոմատի սոուսի մեջ։
Մեքսիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալիֆոռնիայում և Յուկատանում ութոտնուկն ուտում են խորոված վիճակում,կամ որպես տակոսի,տոստադի և սևիչի բաղադրիչ։
Հունաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունական կղզիներում սովորական տեսարան է, երբ ութոտնուկները արևի տակ կախված են լվացքի պարաններից,ինչպես կախում են լվացքը։ Նրանց հաճախ բռնում են ծովափին՝ձկնորսության ժամանակ։ Ձկնորսն իր զոհին բերում է ցամաք և փափկեցնում է դրա մարմինը՝հարվածելով քարի մակերեսին։ Հետո նրանց կախում են,որպեսզի չորանան։ Մի փոքր ուշ ութոտնուկը մատուցում են խորոված՝տաք վիճակում կամ աղցանի մեջ։ Պատրաստման ընդհանուր տեխնիկան ներառում է դասական հունական համեմունքներ,որոնցից են՝ձիթապտղի յուղը,սխտորը,խնկածաղիկը,պղպեղը և կիտրոնի հյութը[4]։ Ընդհանուր առմամբ ուզոյի հետ ութոտնուկը համարվում է հոյակապ մեզե[5]։

Իսպանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ութոտնուկը հայտնի ուտեստ է իսպանական մշակույթում։ Իսպանիայի Գալիցիա շրջանում« polbo á feira»-ը տեղական հայտնի դելիկատես է։Այն ռեստորանները,որոնք մատուցում են այս ուտեստները հայտնի են« pulperías» անվամբ։
Պորտուգալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պորտուգալիայում ութոտնուկն ուտում են ձիթապտղի յուղով տապակած կարտոֆիլի,բանջարեղենի,սոխի և սխտորի հետ,կամ,շոգեխաշած՝բրնձի հետ,ինչպես նաև տապակած՝բրնձի և լոբու հետ[6]։
Թունիս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ութոտնուկը տարածված սնունդ է միջերկրածովյան խոհանոցում,ինչպիսին է թունիսյան խոհանոցը։
Թունիսի Ջերբա և Կերկեննա կղզիներում տեղացիները ութտնուկներ են որսում՝օգտվելով գիշերվա ընթացքում ապահով վայրերում թաքնվելու կեդանիների սովորությունից։ Երեկոյան նրանք ծովի հատակին դնում են կերամիկայից մոխրագույն ամաններ։ Առավոտյան ստուգում են,թե արդյոք ութոտնուկները ապաստան են գտել այդտեղ։ Նաև,ի տարբերություն Մաղրիբյան մյուս հարևանի,ծովամթերքը,ներառյալ ութոտնուկը,լայնորեն օգտագործվում է Թունիսում՝խորոված,տապակած,կուսկուսի,մակարոնեղենի կամ չորբասի մեջ։
Թուրքիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայում ութոտնուկը լայնորեն օգտագործում են որպես մեզեի բաղադրիչ։ Ծովամթերք մատուցող ռեստորաններում ութոտնուկի աղցանը ամենահայտնի սառը մեզեի տեսակն է՝պատրաստված սմբուկով։ Այն հաճախ կարող է մատուցվել խորոված կամ տաք վիճակում[7][8]։
Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ութոտնուկը շատ են ուտում Հավայան կղզիներում,քանի որ շատ հայտնի կերակուրներ ունեն ասիական ծագում։.
Սննդային արժեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն «USDA»-ի(Միացյալ Նահանգների գյուղատնտեսության նախարարություն)՝եփված ութոտնուկն իր մեջ պարունակում է 56 տոկոս կիլոկալորիա։ Այն հանդիսանում է վիտամին B3-ի,վիտամին B12-ի,կալիումի,ֆոսֆորի և սելենի աղբյուր[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «蛸焼» [Takoyaki]. Dijitaru daijisen (ճապոներեն). Tokyo: Shogakukan. 2012. OCLC 56431036. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Takoyaki». Encyclopedia of Japan. Tokyo: Shogakukan. 2012. OCLC 56431036. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Masters, T. (2006). Maldives. Lonely Planet. էջ 84. ISBN 978-1-74059-977-1. «maldivian cuisine.»
- ↑ «Grilled Octopus». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Greek Food: Mezedes». www.greecefoods.com.
- ↑ «Lagareiro Style Octopus». Cooking Lisbon. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Gregory-Smith, John (2018 թ․ հուլիսի 16). Turkish Delights: Stunning regional recipes from the Bosphorus to the Black Sea (անգլերեն). Octopus. ISBN 978-0-85783-596-3.
- ↑ Guides, Fodor's Travel (2019 թ․ հունիսի 18). Fodor's Essential Turkey (անգլերեն). Fodor's Travel. ISBN 978-1-64097-141-7.
- ↑ «Basic Report: 35054, Octopus (Alaska Native)». USDA. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ութոտնուկը որպես կերակուր» հոդվածին։ |