Ութնամյա դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ութամյա դպրոցից)

Ութամյա դպրոց, հանրակրթական ոչ լրիվ միջնակարգ դպրոց, հանրակրթական միջնակարգ դպրոցի (10-ամյա) բաղկացուցիչ մասը (երկրորդ փուլը)։

1921-1958 թվականներին եղել է 7-ամյա, 1958 թվականից՝ 8-ամյա։ 1984 թվականի դպրոցական ռեֆորմի համաձայն դարձել է 9-ամյա։

8-ամյա դպրոցի շրջանավարտներին տրվել է ավարտական վկայական։ Նրանց իրավունք է վերապահվել կրթությունը շարունակելու կամ միջնակարգ դպրոցի բարձր դասարաններում, կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ու պրոֆտեխնիկական ուսումնարաններում։ Ութամյա դպրոցի նախնական փուլը եղել է տարրական դպրոցը։

1984 թվականին ՀԽՍՀ-ում գործել է բոլոր տիպի 327 ինքնուրույն Ութամյա դպրոց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։