Ուզոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուզոն
Տեսակլեռ
ԵրկիրՌուսաստան
Վարչատարածքային միավորԿամչատկայի երկրամաս
ԼեռնաշղթաԱրևելյան խրեբետ
Մասն էԱրևելյան լեռնաշղթա
Բարձրությունը ծովի մակարդակից1617 մետր
Հարաբերական
բարձրություն
1617
Հրաբուխի ձևԿալդերա
Վերջին ժայթքում200 ± 300 տարի
Սմիթսոնիան կոդ300170
54.5/159.9167

Ուզոն, հրաբուխ, Կամչատկա թերակղզում։ Այն գտնվում է Կրոնոցկի լճից հարավ, նույնանուն արգելոցի տարածքում։ Այս հրաբուխը ժամանակակից հրաբխի, հանքային և հանքաքարի առաջացման դրսևորման եզակի տարածքներից է, նավթի ամենաերիտասարդ հանքահորերից մեկը[1]։

Ուզոն հրաբխի կալդերան պատկանում է Կամչատկայի մեծ կալդերաների շարքին։ Նա իրենից ներկայացնում է հսկայական ճեղքվածք 12 կմ լայնակի ուղղվածությամբ և 9 կմ-անոց անկյունագծով։ Կալդերայի մակերեսը ավելի քան 100 քառակուսի կմ է։ Կալդերայի հատակը հարթ է, գտնվում է ծովի մակարդակից 700 մետր հեռավորության վրա։ Հարավից, արևմուտքից և հյուսիսից շրջապատված է հսկա սանդղաձև խորշերով, որոնց երկարությունը հասնում է 200-800 մետր, որոնք սահուն կերպով անցնում են արտաքին սարահարթին։ Մեծ բարձրությունը այստեղ Բարանի պիկն է[2]։

Կամչատկայի ամենամեծ պայթյունից առաջացած ձագարը գտնվում է կալդերայում, որի տրամագիծը 1,65 կիլոմետր է, այնտեղ գտնվում է Դալնի լիճը։ Արևմտյան մասը ճահճակալած է, այստեղ գտնվում են նաև մի քանի լճեր, որոնցից ամենամեծը Կենտրոնականն է։ Բացի այդ կալդերայի վրայով հոսում են բազմաթիվ առվակներ և գետակներ, որոնք ձևավորում են Շումոյի գետի ակունքը։ Գոլորշու հարյուրավոր փոշու սյուներ դուրս են գալիս դեղին ֆումարոլային դաշտերից։

Կալդերայում իրեն ակտիվորեն դրսևորում է երկրակեղևի հիդրոթերմային գործունեությունը։ Արևմտյան հատվածում կան ավելի քան 100 աղբյուր և ավելի քան 500 առանձին հիդրոթերմային դրսևորումներ[2]։ Բնական և բուսական աշխարհը նույնպես բազմազան է։ Հատկապես հետաքրքիր են ջրիմուռների և բակտերիաների առանձին տեսակները, որոնք շատ հարմրարավետ են ապրում եռացող ջրի լուծույթներում։

2008 թվականին նկատելի է եղել նոր գեյզերի ձևավորումը, այդտեղ ջրի դուրս եկած բարձրությունը հասել է 6 մետրի[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кальдера вулкана Узон — Чудеса России Արխիվացված 2010-04-02 Wayback Machine
  2. 2,0 2,1 Вулкан Узон — Краеведческий сайт о Камчатке.
  3. Новый гейзер в кальдере вулкана Узон — «Вестник Краунц. Науки о Земле» № 2, 2009.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Карпов Г. А. В кальдере вулкана. — М.: «Наука», 1980 г.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Global Volcanism Program». Smithsonian Institution.
  • Volcano Live
  • Вулкан Узон — Краеведческий сайт о Камчатке.
  • Пейзажи и обитатели кальдеры вулкана Узон в LiveInternet.ru.