Jump to content

Ուզբեկական ԽՍՀ դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուզբեկական ԽՍՀ դրոշ
Տեսակերկրի շրջանի դրոշ
Իրավասության տարածքՈւզբեկական ԽՍՀ
Հարաբերություն2:1
Ընդունված էօգոստոսի 29, 1952

Ուզբեկական ԽՍՀ դրոշ (ուզբ.՝ Ўзбекистон ССР байроғи), Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հանրապետական խորհրդանիշն է եղե։ Հաստատվել է 1952 թվականի օգոստոսի 29-ին։

Խորհրդային հանրապետությունների դրոշների գունավոր շերտերի պաշտոնական մեկնաբանություն չի եղել, սակայն գոյություն են ունեցել տարբեր բացատրություններ։ Մասնավորապես, համարվել է, որ դրոշի կապույտ գույնը խորհրդանշում է երկինքը կամ Ամուդարյա և Սիրդարյա գետերը, սպիտակը՝ բամբակը, իսկ կարմիրը՝ աշխատավոր զանգվածների հեղափոխական պայքարը[1]։ Ոսկեգույն մուրճն ու մանգաղը աշխատավորների և գյուղացիների միասնության խորհրդանիշն են, իսկ հնգաթև աստղը՝ պրոլետարիատի խորհրդանիշը։

Մինչ այդ կիրառվել է կարմիր դրոշ՝ ձախ վերին անկյունում ոսկեգույն գրություններով ուզբեկերեն (Ўзбекистон ССР) և ռուսերեն (Узбекская ССР)։

1937 թվականից և 1940-ականների սկզբին նույնպես օգտագործվել է կարմիր դրոշ՝ ձախ վերին անկյունում ոսկեգույն գրությամբ լատինատառ OZBEKISTAN SSR և կիրիլից Узбекская ССР։

1931–1937 թվականներին դրոշը հաստատվել է ՈւզՍՍՌ (УзССР) հապավումով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Что в знамени тебе моем: геральдические предки узбекского флага». Արխիվացված օրիգինալից 2020-11-27-ին. Վերցված է 2020-11-20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուզբեկական ԽՍՀ դրոշ» հոդվածին։