Jump to content

Ուեսեքսի կոմս Ջեյմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուեսեքսի կոմս Ջեյմս
անգլ.՝ James Mountbatten-Windsor, Earl of Wessex
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 17, 2007(2007-12-17)[1] (17 տարեկան)
ԾննդավայրFrimley, Surrey Heath, Սըրրի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
ԿրթությունSt George's School, Windsor Castle?, Eagle House School? և Radley College?
Մասնագիտությունազնվական և աշակերտ
Ծնողներհայր՝ Ուելսի կոմս Էդվարդ[1][2], մայր՝ Sophie, Duchess of Edinburgh?[1][2]
Զբաղեցրած պաշտոններheir apparent?
 James, Viscount Severn Վիքիպահեստում

Ջեյմս Ալեքսանդր Ֆիլիպ Թեո Մաունթբաթեն-Վինձոր, Ուեսեքսի կոմս (անգլ.՝ James Alexander Philip Theo Mountbatten-Windsor, Earl of Wessex, դեկտեմբերի 17, 2007(2007-12-17)[1], Frimley, Surrey Heath, Սըրրի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), 2007-2023 թվականներին Սևեռնի վիկոնտ, Էդինբուրգի դուքս Էդուարդ արքայազնի և Էդինբուրգի դքսուհի Սոֆիի կրտսեր զավակն ու միակ որդին։ Չարլզ III թագավորի կրտսեր զարմիկը։ Ծնվել է իր հայրական տատիկի՝ Եղիսաբեթ II թագուհու գահակալության տարիներին, այդ ժամանակ բրիտանական գահի ժառանգորդների շարքում եղել է 8-րդը։ Ներկայումս 16-րդն է։

Ջեյմսը ծնվել է 2007 թվականի դեկտեմբերի 17-ին, Սուրեյի Ֆրիմլի Պարկ հիվանդանոցում՝ կեսարյան հատման միջոցով[3][4]։ Նրա հայրը՝ Էդինբուրգի դուքս արքայազն Էդվարդը, Եղիսաբեթ II թագուհու և Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի կրտսեր զավակն էր։ Նրա մայրը՝ Սոֆին, Էդինբուրգի դքսուհին, աշխատել է հասարակայնության հետ կապերի ոլորտում, նախքան 1999 թվականին ամուսնության միջոցով թագավորական ընտանիքի անդամ դառնալը։ Նրա լրիվ անունը՝ Ջեյմս Ալեքսանդր Ֆիլիպ Թեո, հայտարարվել է դեկտեմբերի 21-ին[5]։ Ունի ավագ քույր՝ Լուիզը[6]։

Ջեյմսը մկրտվել է 2008 թվականի ապրիլի 19-ին Վինձորի ամրոցի մասնավոր մատուռում[7], արարողությանը ներկա են գտնվել նրա մկրտության հոգևոր հայրերն ու մայրերը՝ Ալասթեր Բրյուսը, Դանկան Բուլիվանտը, Թոմաս Հիլը, Դենիզ Պուլթոնը և Ջինի Իրվինը, ինչպես նաև նրա հորական տատիկն ու պապիկը՝ Եղիսաբեթ II թագուհին և արքայազն Ֆիլիպը[8]։

Ջեյմսը 2011-2021 թվականներին սովորել է Իգլ Հաուս դպրոցում, որը Բերկշիր նահանգի Սանդհերսթի մոտ գտնվող համատեղ ուսուցման նախապատրաստական դպրոց է, այնուհետև շարունակել է ուսումը Օքսֆորդշիրի մասնավոր Ռադլի քոլեջում[9]։

Պաշտոնական ներկայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմսն առաջին անգամ պաշտոնապես ներկայացել է Թագավորական ընտանիքի կառքերի երթի՝ Լոնդոնում ամեն տարի անցկացվող Դրոշի զորահանդեսում (Trooping the Colour) 2016 թվականի արարողության ժամանակ[10]: Այդ արարողությանը կրկին մասնակցել է 2022 թվականին[11]։

2020 թվականի սեպտեմբերին Հեմփշիրի Սաութսի լողափի «Մեծ բրիտանական լողափի մաքրման» ծրագրի ժամանակ միացել է իր ծնողներին օգնելու՝ ի աջակցություն Ծովային պահպանության ընկերության[12][13]։

2022 թվականի մարտի 29-ին իր պապիկի՝ արքայազն Ֆիլիպի հիշատակին նվիրված շնորհակալության պատարագից հետո Ջեյմսը մասնակցել է Եղիսաբեթ II թագուհու պլատինե հոբելյանի շրջանակում կազմակերպված Ազգային շնորհակալության ծառայության մատուցմանը[14][15]։

2022 թվականի սեպտեմբերի 17-ին, իր տատիկի՝ Եղիսաբեթ II թագուհու պաշտոնական սգի օրերին, Ջեյմսը միացել է իր քույր Լուիզին և վեց զարմիկներին՝ Վեսթմինսթերյան դահլիճում պետական սգի ժամանակ թագուհու դագաղի շուրջ 15 րոպեանոց պատիվ կանգնելու համար[16]։ Սեպտեմբերի 19-ին մասնակցել է թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ միասին Եղիսաբեթ II թագուհու պետական հուղարկավորությանը[17]։

2023 թվականի մայիսի 6-ին Ջեյմսը, որն այդ ժամանակ ուներ Ուեսեքսի կոմսի տիտղոսը, մասնակցել է իր հորեղբոր՝ Չարլզ III-ի թագադրմանը Վեստմինստերյան աբբայությունում։ Հաջորդ օրը մասնակցել է Վինձորի ամրոցում կայացած թագադրման համերգին[18]։

2024 թվականի մարտի 31-ին Ջեյմսն իր մայրիկի և հայրիկի ուղեկցությամբ մասնակցել է Զատկի առավոտյան պատարագին՝ Սուրբ Գեորգի մատուռում, որը գտնվում է Վինձորի ամրոցում։ Եղել է թագավորական ընտանիքի կրտսեր սերնդի միակ ներկայացուցիչը, որը ներկա է եղել այդ արարողությանը[19]։

Տիտղոսներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմսն ունի Սևեռնի վիկոնտ տիտղոս, որը գալիս է Սոֆիի ընտանիքի ուելսյան ծագումից[20]։ Ջեյմսին այս պատվավոր տիտղոսը շնորհվել է ծննդյան պահին՝ որպես իր հոր կոմսության օրինական ժառանգորդ[21]։

Ծննդյան պահից Ջեյմսը ավտոմատ կերպով դարձել է Միացյալ Թագավորության արքայազն (Ուեսեքսի արքայազն Ջեյմս, այժմ՝ Էդինբուրգի արքայազն Ջեյմս)՝ 1917 թվականին տրված նամակի արտոնագրի շնորհիվ, որը արքայազնի կարգավիճակ և Թագավորական մեծության կոչում է շնորհում միապետի արական սեռի բոլոր թոռներին[22]։ Սակայն, երբ նրա ծնողներն ամուսնացել են, Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ իրենց երեխաները կկոչվեն կոմսի երեխաներ, այլ ոչ թե արքայազն կամ արքայադուստր։ 2020 թվականին Ջեյմսի մայրը վերահաստատել է, որ Ջեյմսը և նրա քույրը պահպանում են իրենց թագավորական տիտղոսների և կոչումների իրավունքը[23]։

2023 թվականի մարտին հոր՝ Էդինբուրգի դուքսի կոչում ստանալուց հետո, Ջեյմսին, քաղաքավարությունից ելնելով, շնորհվել է Ուեսեքսի կոմս տիտղոսը, ինչը դարձել է ընտանիքը մատնանշող գլխավոր լրացնող տիտղոս[24][25]։ Էդինբուրգի դուքս տիտղոսը, որը ստեղծվել է որպես ցմահ ազնվականի տիտղոս, կդադարի գործել հոր մահից հետո, բայց Ջեյմսը կժառանգի հոր ժառանգական ազնվական տիտղոսները՝ Ուեսեքսի կոմս, Ֆորֆարի կոմս և Սևերնի վիկոնտ տիտղոսները[26]:

2008 թվականի հունիսին, արքայազն Էդվարդի՝ Կանադայի Մանիտոբա նահանգ կատարած այցի առթիվ, նահանգի հյուսիսում գտնվող լիճը կոչվել է Ջեյմսի լիճ[27]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kindred Britain
  3. Coke, Hope (2023 թ․ մայիսի 6). «Who is the new Earl of Wessex? James joins Prince Edward and the Duchess of Edinburgh at Westminster Abbey». tatler.com. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  4. «Countess gives birth to baby boy». BBC News. 2007 թ․ դեկտեմբերի 17.
  5. «Edward and Sophie name baby James». BBC News. 2007 թ․ դեկտեմբերի 21.
  6. Coke, Hope (2021 թ․ փետրվարի 12). «Meet James, Earl of Wessex, son of Prince Edward and Sophie, Duchess of Edinburgh as he towers over the royals on Easter Sunday». Tatler.
  7. «Who is the new Earl of Wessex? James joins Prince Edward and the Duchess of Edinburgh at Westminster Abbey». Tatler. 2021 թ․ փետրվարի 12.
  8. «Queen sees grandson's christening». BBC News. 2008 թ․ ապրիլի 19.
  9. Russell, Rebecca (2024 թ․ մարտի 2). «Reason James Wessex 'won't work for the Firm' – and who will inspire him». OK! Magazine.
  10. «Trooping the colour on the Queen's 90th birthday – in pictures». The Guardian. 2016 թ․ հունիսի 11. Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
  11. «Here's Everyone Who Was on the Buckingham Palace Balcony at Trooping the Colour». BuzzFeed News. 2022 թ․ հունիսի 2.
  12. Rice, Francesca (2020 թ․ սեպտեմբերի 21). «The Countess of Wessex looks cool and casual in jeans to litter-pick at the beach with her family». Good Housekeeping. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
  13. «Prince Edward and family spend sunny weekend on beach clean». Tatler. 2020 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
  14. Hughes, Seren (2022 թ․ հունիսի 2). «Royal fans can't believe how grown up the Queen's youngest grandson looks». MyLondon.
  15. «Who was at the Queen's Jubilee service of thanksgiving? Royal family joined by Harry, Meghan and politicians past and present». Sky News.
  16. McCrum, Kirstie (2022 թ․ սեպտեմբերի 17). «Queen's grandchildren stand solemn vigil in Westminster Hall». WalesOnline. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 17-ին.
  17. «Queen's youngest grandchild James Viscount Severn, 14, attends funeral with sister». The Independent. 2022 թ․ սեպտեմբերի 19.
  18. «The Coronation of TM The King and Queen Camilla». BBC. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  19. «The Best Photos of the British Royal Family on Easter 2024». Town & Country. 2024 թ․ մարտի 31.
  20. «Wessex titles for Edward and Sophie». BBC News. 1999 թ․ հունիսի 19. Վերցված է 2011 թ․ մայիսի 3-ին.
  21. «Burke's Peerage». burkespeerage.com.
  22. «Royal Styles and Titles of Great Britain: Documents». www.heraldica.org. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
  23. «Queen Elizabeth's Grandchildren Will 'Work for a Living' and Won't Use HRH, Says Mom Sophie Wessex». People. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  24. «Prince Edward given Duke of Edinburgh title previously held by his father Prince Philip». Sky News (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  25. Davies, Caroline (2023 թ․ մարտի 10). «King Charles gives Prince Edward 'Duke of Edinburgh' title». The Guardian. ISSN 0261-3077. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  26. Tominey, Camilla (2023 թ․ մարտի 10). «Prince Edward may have the Duke of Edinburgh title – but getting it wasn't easy». The Telegraph. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  27. «Prince Edward begins Winnipeg visit». The Vancouver Sun. Canada. 2008 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուեսեքսի կոմս Ջեյմս» հոդվածին։