Jump to content

Ուեյն Վան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուեյն Վան
Ծնվել էհունվարի 12, 1949(1949-01-12)[1][2][3] (75 տարեկան)
ԾննդավայրԲրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն
ԿրթությունCalifornia College of the Arts? և Foothill College?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումկինոռեժիսոր, մոնտաժող, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գրող և ռեժիսոր
IMDbID ID 0911061

Ուեյն Վան (հունվարի 12, 1949(1949-01-12)[1][2][3], Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, ավելի հայտնի է «Տիրուհի սպասուհին», «Որտեղ հարմար է, միայն ոչ այստեղ» և «Վերջին արձակուրդը» ֆիլմերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեյն Վանը ծնվել և մեծացել է Հոնկոնգում։ Նրա անունը իր հոր սիրելի դերասան Ջոն Ուեյնի պատվին էր[4]։ Երբ լրացավ նրա 17 տարեկանը, նա տեղափոխվեց ԱՄՆ, որպեսզի ընդունվի բժշկական դպրոց, բայց հետո մտափոխվեց ու գնաց կինո և հեռուստատեսություն սովորելու «Կալիֆորնիայի արվեստների և արհեստների քոլեջ»՝ Օքլենդում[5]։ Իր առաջին «Չենն անհետացել է» (1985 թվական) «Դիմ Սում, Սրտի դանդաղ բաբախյուն» (1985 թվական) ֆիլմերն ապահովվեցին նրա հեղինակությունը։ Ինչպես նաև նա նկարահանել է շատ ավելի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Տիրուհի սպասուհին», «Ծուխ», «Որտեղ հարմար է, միայն ոչ այստեղ» և «Վերջին արձակուրդ» ֆիլմերը։

2007 թվականի սեպտեմբերին Սան-Սեբաստյանե կինոփառատոնում «Հազար տարվա լավ աղոթքներ» ֆիլմի համար ստացել է Ոսկե պատյան մրցանակը։

Ամուսնացած է նախկին «միսս Հոնկոնգ» Կորե Միաոյի հետ, ապրում է Սան-Ֆրանցիսկոյում և Նյու-Յորքում։

Կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 թվական, Չենն անհետացել է / Chan Is Missing
  • 1985 թվական, Դիմ Սում, Սրտի դանդաղ բաբախյուն / Dim Sum: A Little Bit of Heart
  • 1987 թվական, Մահվան պարը / Slam Dance
  • 1989 թվական, Թեյի բաժակը / Eat a Bowl of Tea
  • 1993 թվական, Ուրախության և հաջողության ակումբը / The Joy Luck Club
  • 1995 թվական, Ծուխ / Smoke
  • 1995 թվական, Դեմքիդ տխրությամբ / Blue in the Face
  • 1997 թվական, Չինական տուփ / Chinese Box
  • 1999 թվական, Որտեղ հարմար է, միայն ոչ այստեղ / Anywhere But Here
  • 2001 թվական, Աշխարհի Կենտրոն / The Center of the World
  • 2002 թվական, Տիրուհի սպասուհին / Maid in Manhattan
  • 2005 թվական, Վինն Դիքսիի շնորհիվ / Because of Winn-Dixie
  • 2006 թվական, Վերջին արձակուրդը / Last Holiday
  • 2007 թվական, Հազար տարվա լավ աղոթքներ / A Thousand Years of Good Prayers (главный приз Сан-Себастьянского кинофестиваля)
  • 2008 թվական, Նեբրասկա սարքայադուստրը / The Princess of Nebraska
  • 2011 թվական, Ձյան ծաղիկ և սիրելի երկրպագու / Snow Flower and the Secret Fan

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 թվական, Չենն անհետացել է / Chan Is Missing
  • 1995 թվական, Դեմքիդ տխրությամբ / Blue in the Face
  • 1997 թվական, Չինական տուփ / Chinese Box (рассказ)
  • 2001 թվական, Աշխարհի Կենտրոն / The Center of the World (рассказ)

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 թվական, Չենն անհետացել է / Chan Is Missing
  • 1985 թվական, Դիմ Սում, Սրտի դանդաղ բաբախյուն / Dim Sum: A Little Bit of Heart
  • 1993 թվական, Ուրախության և հաջողության ակումբը / The Joy Luck Club
  • 1997 թվական, Չինական տուփ / Chinese Box
  • 1998 թվական, Հատուցում / Lanai-Loa
  • 2001 թվական, Աշխարհի Կենտրոն / The Center of the World
  • 2007 թվական, Հազար տարվա լավ աղոթքներ / A Thousand Years of Good Prayers

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Lim, Dennis. «Wayne Wang, Bridging Generations and Hemispheres Արխիվացված 2018-07-13 Wayback MachineNew York Times. 12 September 2008.
  5. Mitchell, Elvis[en]; Ed. Lia Chang Fade to Black With Auteur Wayne Wang(անգլ.) // AsianWeek[en] : newspaper. — 2000. — № 10 Aug — 16 Aug. — ISSN 0195-2056. Архивировано из первоисточника 15 Հոկտեմբերի 2008. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.