Ուեյման Ադամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուեյման Ադամս
Ծնվել էսեպտեմբերի 23, 1883(1883-09-23)[1][2]
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ինդիանա նահանգ, ք. Մանսի, ԱՄՆ
Վախճանվել էապրիլի 8, 1959(1959-04-08)[1] (75 տարեկան) կամ ապրիլի 9, 1959(1959-04-09)[3] (75 տարեկան)
Մահվան վայրՕստին, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունHerron School of Art and Design?[4]
ՄասնագիտությունՆկարիչ
ԺանրԴիմանկարչություն
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
 Wayman Elbridge Adams Վիքիպահեստում

Ուեյման Ադամս (անգլ.՝ Wayman Elbridge Adams, սեպտեմբերի 23, 1883(1883-09-23)[1][2], Ինդիանա, ԱՄՆ - ապրիլի 8, 1959(1959-04-08)[1] կամ ապրիլի 9, 1959(1959-04-09)[3], Օստին, ԱՄՆ[5], ԱՄՆ, Տեխաս, Օսթին քաղաք), ամերիկացի նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1883 թվականի սեպտեմբերի 23-ին, ԱՄՆԻնդիանա նահանգի Մանսի քաղաքում։

Վաղ տարիքում հետաքրքրվել է նկարչությամբ։ Սովորել է Ինդիանապոլիսի «Herron School of Art and Design դպրոցում»։ Այնուհետև շարունակել է իր ուսումը Ֆլորենցիայում՝ նկարիչ Ուիլյամ Չեյզայի ղեկավարությամբ։

Աշխատելով որպես նկարիչ՝ Ադամսը շատ է ճանապարհորդել։ Որոշ ժամանակ ապրել և աշխատել է Նյու Յորքում, ինչպես նաև Կալիֆոռնիայում։

Ուեյման Ադամսի աշխատանքը — Hoosier Group խմբի նկարիչները

Հայտնի է դարձել Միացյալ Նահանգների նկարիչների շրջանում հայտնի մարդկանց ոճային դիմանկարների ստեղծման շնորհիվ, որոնց թվում էին նաև քաղաքական ղեկավարները։ Իր արագ դիմանկարային գեղանկարչության շնորհիվ՝ նկարիչների և ուսուցիչների շրջանում ստացել է «Կայծակ» մականունը։ Նրա աշխատանքները հաճախ ավարտվում էին մեկ անգամ նստելուց հետո։

Նկարչի կարիերան ծաղկում էր, իսկ հայտնի մարդկանց նոր դիմանկարները նոր հայտնիություն էին բերում նրան։

Ադամսը պահպանել է բարեկամական հարաբերություններ հայտնի ամերիկյան նկարիչ իմպերսիոնիստ Ֆրենսիս Բրաունի հետ, ով նույնպես սովորել է «Herron School of Art and Design» դպրոցում։ Ավելի ուշ Ադամսը ստեղծել է Բրաունիի գունեղ դիմանկարը։

Մահացել է 1959 թվականին ԱՄՆՏեխաս նահանգի Օսթին քաղաքում։ Թաղվել է «Oakwood Cemetery» գերեզմանոցում[6]։ Ունեցել է կին՝ Մարգարետ Բորուղս Ադամսը (1882-1965)[7], որդի՝ Ուեյման Ս. Ադամս (1924-1981)։

Արտաքին մեդիաֆայլեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 Find A Grave — 1996.
  4. https://tshaonline.org/handbook/online/articles/fad09
  5. Opitz, Editor, Glenn B. (1987). Mantle Fielding's Dictionary of american Painters, Sculptors & Engravers. Poughkeepsie, NY: Apollo Book. էջ 1047. ISBN 0-938290-04-5. {{cite book}}: |last= has generic name (օգնություն)
  6. Wayman Adams (անգլ.)
  7. Margaret B. Boroughs Adams (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]